https://arm.sputniknews.ru/20240411/erevanbaqu-haraberutjunnerum-chenq-karvogh-glkhavvor-mijnvord-linel-bajc-khaindrava-74435290.html
«Երևան–Բաքու հարաբերություններում չենք կարող գլխավոր միջնորդ լինել, բայց...». Խաինդրավա
«Երևան–Բաքու հարաբերություններում չենք կարող գլխավոր միջնորդ լինել, բայց...». Խաինդրավա
Sputnik Արմենիա
Վրաստանում կարծում են, որ Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ 11.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-11T13:05+0400
2024-04-11T13:05+0400
2024-04-11T13:20+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74432054_0:0:1600:901_1920x0_80_0_0_a529df43e28541b1ad7c3194aedbc2d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի –Sputnik. Վրաստանը բավարար քաղաքական ռեսուրս չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդ դառնալու համար, սակայն Թբիլիսին կարող է միջնորդ լինել տեխնիկական առումով որոշակի շփումներ հաստատելու համար։ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան այս հայտարարությունն արեց՝ ելույթ ունենալով «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից դեպի իրականություն» փորձագիտական համաժողովում:Նա համարում է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումն է անկախության ողջ ընթացքում։ Խաինդրավան ընդգծեց, որ Երևանն այս ամբողջ ընթացքում կասկածով էր նայում վրաց-ադրբեջանական նախագծերին, Բաքուն՝ հայ-վրացական նախագծերին:Այս առնչությամբ նա հիշեցրեց ականապատ դաշտերի քարտեզների հետ գերիների փոխանակումը, որն իրականացվեց Վրաստանի միջնորդությամբ։Միաժամանակ նրա կարծիքով` ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները միավորվեն, որպեսզի տարածաշրջանը աշխարհագրական հասկացությունից վերածեն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հասկացության:Նրա խոսքով` Հայաստանն ու Վրաստանն առանձին-առանձին գրավիչ չեն խոշոր բիզնեսի, նախագծերի և ներդրողների համար։«Պետք է փնտրել և գտնել տնտեսական և քաղաքական շահերի ձևաչափեր, որոնք հետաքրքիր և շահավետ կլինեն մյուսների համար»,-ասաց Խաինդրավան:Այս առումով նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանն ընդլայնում է Հնդկաստանի հետ կապերը ։ Խաինդրավան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համար պոտենցիալ օգուտ է նաև այն, որ Վրաստանն ազատ առևտրի ռեժիմ ունի ԵՄ-ի և Չինաստանի հետ:Հիշեցնենք, որ Վրաստանը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հարթակ է առաջարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար: Երկրի ղեկավարները հանդես են եկել խաղաղ հարևանության նախաձեռնություն-հարթակի ստեղծման գաղափարով, որի շրջանակում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև առկա մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցերը: 2022 թվականի հուլիսին նման փորձ արվեց` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում ունեցան Թբիլիսիում։
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0b/74432054_113:0:1536:1067_1920x0_80_0_0_8751593363e1e4d4436fb9d2b97a3908.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ադրբեջան
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ադրբեջան
«Երևան–Բաքու հարաբերություններում չենք կարող գլխավոր միջնորդ լինել, բայց...». Խաինդրավա
13:05 11.04.2024 (Թարմացված է: 13:20 11.04.2024) Վրաստանում կարծում են, որ Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը բխում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի –Sputnik. Վրաստանը բավարար քաղաքական ռեսուրս չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր միջնորդ դառնալու համար, սակայն Թբիլիսին կարող է միջնորդ լինել տեխնիկական առումով որոշակի շփումներ հաստատելու համար։ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Իվլիան Խաինդրավան այս հայտարարությունն արեց՝ ելույթ ունենալով «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից դեպի իրականություն» փորձագիտական համաժողովում:
Նա համարում է, որ և՛
Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումն է անկախության ողջ ընթացքում։ Խաինդրավան ընդգծեց, որ Երևանն այս ամբողջ ընթացքում կասկածով էր նայում վրաց-ադրբեջանական նախագծերին, Բաքուն՝ հայ-վրացական նախագծերին:
«Վրաստանը տեխնիկական առումով կապեր հաստատելու միջնորդ կարող է լինել և կա։ Կա դրա պատրաստակամությունը, և որոշակի քայլեր ձեռնարկվել են»,- ասաց Խաինդրավան:
Այս առնչությամբ նա հիշեցրեց ականապատ դաշտերի քարտեզների հետ գերիների փոխանակումը, որն իրականացվեց Վրաստանի միջնորդությամբ։
Միաժամանակ նրա կարծիքով` ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները միավորվեն, որպեսզի տարածաշրջանը աշխարհագրական հասկացությունից վերածեն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հասկացության:
Նրա խոսքով`
Հայաստանն ու Վրաստանն առանձին-առանձին գրավիչ չեն խոշոր բիզնեսի, նախագծերի և ներդրողների համար։
«Պետք է փնտրել և գտնել տնտեսական և քաղաքական շահերի ձևաչափեր, որոնք հետաքրքիր և շահավետ կլինեն մյուսների համար»,-ասաց Խաինդրավան:
Այս առումով նա կարևորեց այն փաստը, որ Հայաստանն ընդլայնում է Հնդկաստանի հետ կապերը ։ Խաինդրավան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համար պոտենցիալ օգուտ է նաև այն, որ Վրաստանն ազատ առևտրի ռեժիմ ունի ԵՄ-ի և Չինաստանի հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հարթակ է առաջարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար: Երկրի ղեկավարները հանդես են եկել խաղաղ հարևանության նախաձեռնություն-հարթակի ստեղծման գաղափարով, որի շրջանակում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև առկա մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցերը: 2022 թվականի հուլիսին նման փորձ արվեց` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում ունեցան Թբիլիսիում։