https://arm.sputniknews.ru/20240409/israjeli-vostikannery-krkin-heracrel-en-kvoveri-partezi-argelapatneshnery-tesanjut-74376159.html
Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները. տեսանյութ
Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները. տեսանյութ
Sputnik Արմենիա
Դատարանում շարունակվում է «Կովերի պարտեզի» առնչությամբ գործի քննությունը։ 09.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-09T20:21+0400
2024-04-09T20:21+0400
2024-04-11T11:03+0400
երուսաղեմ
«կովերի պարտեզ» կալվածք
իսրայել
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68059807_0:93:1600:993_1920x0_80_0_0_f8aaca6cf46dd1ef97efe819f69c6a1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իսրայելի ոստիկանությունը կրկին հեռացրել է «Կովերի պարտեզի» մուտքի մոտ տեղ տեղադրված արգելապատնեշները։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իսրայելցիները ապրիլի 3-ին ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման, հեռացրել տեղադրված արգելապատնեշները։«Իսրայելի ոստիկանությունը հերթական անգամ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։ Երուսաղեմի շրջանային դատարանում ընթանում է «Xana Gardens»-ի դեմ երկու գործ, և իսրայելական ոստիկանությունը փորձում է փաստերը փոխել տեղում: Դա անընդունելի է և անօրինական»,- նշված է նախաձեռնության էջում։Կից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հեռացնում մուտքի մոտ տեղադրված մետաղյա արգելափակոցները։Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը որոշել է չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի համաձայնագիրը։ Այժմ դատական գործընթաց է ընթանում։
երուսաղեմ
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68059807_0:0:1424:1067_1920x0_80_0_0_37ae3ef97fd7168231b3aa459b120548.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, «կովերի պարտեզ» կալվածք, իսրայել, ոստիկան
երուսաղեմ, «կովերի պարտեզ» կալվածք, իսրայել, ոստիկան
Իսրայելի ոստիկանները կրկին հեռացրել են «Կովերի պարտեզի» արգելապատնեշները. տեսանյութ
20:21 09.04.2024 (Թարմացված է: 11:03 11.04.2024) Դատարանում շարունակվում է «Կովերի պարտեզի» առնչությամբ գործի քննությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իսրայելի ոստիկանությունը կրկին հեռացրել է «Կովերի պարտեզի» մուտքի մոտ տեղ տեղադրված արգելապատնեշները։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ իսրայելցիները ապրիլի 3-ին ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման, հեռացրել տեղադրված արգելապատնեշները։
«Իսրայելի ոստիկանությունը հերթական անգամ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ։ Երուսաղեմի շրջանային դատարանում ընթանում է «Xana Gardens»-ի դեմ երկու գործ, և իսրայելական ոստիկանությունը փորձում է փաստերը փոխել տեղում: Դա անընդունելի է և անօրինական»,- նշված է նախաձեռնության էջում։
Կից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հեռացնում մուտքի մոտ տեղադրված մետաղյա արգելափակոցները։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ