https://arm.sputniknews.ru/20240403/israjelcinery-vostikanutjan-ughekcutjamb-mutq-en-gvortsel-kvoveri-partez-74142484.html
Իսրայելցիները ոստիկանության ուղեկցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»
Իսրայելցիները ոստիկանության ուղեկցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»
Sputnik Արմենիա
Հայ երիտասարդները տարբեր երկրների հայ համայնքներին հորդորում են դիմել իրենց կառավարություններին` Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար։ 03.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-03T16:32+0400
2024-04-03T16:32+0400
2024-04-11T11:05+0400
իսրայել
երուսաղեմ
«կովերի պարտեզ» կալվածք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74142836_0:0:801:450_1920x0_80_0_0_5dc8038a0492b587aeef1bff216f8392.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշներըՄյուս երիտասարդն էլ կոչ է անում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին միավորվել և բողոքի ձայն բարձրացնել իրենց կառավարությունների առջև՝ ճնշում գործադրելու Իսրայելի կառավարության վրա այս հարցում։«Մենք պահանջում ենք ոստիկանությունից հեռու մնալ հայկական թաղամասից, որը հայկական է ավելի քան 1600 տարի»,- նշում է երիտասարդը։Նրանք շեշտում են, որ Երուսաղեմի հայ համայնքը շարունակելու է իր պայքարը հայկական թաղամասի պահպանման համար։Սեդրակ Բալյանն իր էջում ևս մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը որոշել է չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի համաձայնագիրը։ Այժմ դատական գործընթաց է ընթանում։
իսրայել
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/03/74142836_13:0:613:450_1920x0_80_0_0_b21d6efb72adbefb0ee66a992d8ed251.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, երուսաղեմ, «կովերի պարտեզ» կալվածք, տեսանյութ, տեսանյութեր, видео
իսրայել, երուսաղեմ, «կովերի պարտեզ» կալվածք, տեսանյութ, տեսանյութեր, видео
Իսրայելցիները ոստիկանության ուղեկցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»
16:32 03.04.2024 (Թարմացված է: 11:05 11.04.2024) Հայ երիտասարդները տարբեր երկրների հայ համայնքներին հորդորում են դիմել իրենց կառավարություններին` Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։
X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները
«Թեպետ մեկ ամիս առաջ ոստիկանության ղեկավարն ասում էր, որ իրենք այս տարածքում որևէ գործողություն չեն կարող կատարել առանց դատարանի որոշման, բայց այսօր եկել են 20-30 ոստիկանների ուղեկցությամբ և ապօրինի հեռացրել արգելապատնեշները»,- նշում է Իսրայելի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը։
Մյուս երիտասարդն էլ կոչ է անում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին միավորվել և բողոքի ձայն բարձրացնել իրենց կառավարությունների առջև՝ ճնշում գործադրելու Իսրայելի կառավարության վրա այս հարցում։
«Մենք պահանջում ենք ոստիկանությունից հեռու մնալ հայկական թաղամասից, որը հայկական է ավելի քան 1600 տարի»,- նշում է երիտասարդը։
Նրանք շեշտում են, որ Երուսաղեմի հայ համայնքը շարունակելու է իր պայքարը հայկական թաղամասի պահպանման համար։
Սեդրակ Բալյանն իր էջում ևս մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։