https://arm.sputniknews.ru/20240409/chem-bacarum-vor-adrbejany-lajnatsaval-hardzakman-gna-armen-rustamjan-74356541.html
Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա. Արմեն Ռուստամյան
Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա. Արմեն Ռուստամյան
Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավորի խոսքով` ադրբեջանցիները հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում: 09.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-09T12:05+0400
2024-04-09T12:05+0400
2024-04-09T12:06+0400
արմեն ռուստամյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1529/30/15293092_0:116:1600:1017_1920x0_80_0_0_799eba98235615c3c1afeb1ac329391c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ հարձակման, քանի որ Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանն այստեղ տարածքներ ունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։«Եթե էսկալացիայի վտանգ չկա` ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում մեր ժողովրդին պատերազմով։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են տարածքներ հանձնել, ահաբեկել էր պատերազմով: Եթե որևէ վտանգ չկա` պետք չէ ժողովրդին վախեցնել, բայց, իրականում, դա այդպես չէ։ Սա շատ հստակ ծրագրված գործընթաց է. այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են ու ստեղծում տպավորություն, որ ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որ կարողանանք գոյատևել»,- ասաց Ռուստամյանը:Իշխանությունները Տավուշում ձախողել են ոռոգվող հողատարածքների կրկնապատկման ծրագիրըՆրա խոսքով` բանավոր խոսակցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ ու հասնեն իրենց նպատակին:Ըստ Ռուստամյանի` Ադրբեջանն իր պահանջներից երբեք էլ հետ չի կանգնելու, ընդհակառակը՝ նոր պահանջներ են լինելու։ Նա ընդգծեց, որ Փաշինյանն էլ իր խոսքում ասել է, որ իրենք պատրաստ են զիջել, միայն չգիտեն՝ ինչքան զիջեն, որ Ադրբեջանին բավարարեն։Նա ընդգծեց, որ երբ Հայաստանից ասվում է, որ այդ տարածքներն իրենցն են, դրանով նրանց հրավիրում ենք այդ տարածքներ մտնել, այդ թվում՝ նաև զորքով:Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ որևէ կարողություն անգամ չունենա պաշտպանելու իր նվազագույն շահերը:«Նրանք հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում»,- հավելեց պատգամավորը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1529/30/15293092_112:0:1536:1068_1920x0_80_0_0_16a79daf9f1fd9e044b32f72470e06d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն ռուստամյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
արմեն ռուստամյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա. Արմեն Ռուստամյան
12:05 09.04.2024 (Թարմացված է: 12:06 09.04.2024) ԱԺ պատգամավորի խոսքով` ադրբեջանցիները հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ հարձակման, քանի որ Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանն այստեղ տարածքներ ունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Եթե էսկալացիայի վտանգ չկա` ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում մեր ժողովրդին պատերազմով։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են տարածքներ հանձնել, ահաբեկել էր պատերազմով: Եթե որևէ վտանգ չկա` պետք չէ ժողովրդին վախեցնել, բայց, իրականում, դա այդպես չէ։ Սա շատ հստակ ծրագրված գործընթաց է. այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են ու ստեղծում տպավորություն, որ ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որ կարողանանք գոյատևել»,- ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով` բանավոր խոսակցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ ու հասնեն իրենց նպատակին:
Ըստ Ռուստամյանի` Ադրբեջանն իր պահանջներից երբեք էլ հետ չի կանգնելու, ընդհակառակը՝ նոր պահանջներ են լինելու։ Նա ընդգծեց, որ Փաշինյանն էլ իր խոսքում ասել է, որ իրենք պատրաստ են զիջել, միայն չգիտեն՝ ինչքան զիջեն, որ Ադրբեջանին բավարարեն։
«Ես գիտեմ ինչքան պետք է զիջել իրենց բավարարելու համար. մինչև հայկական ինքնության վերացումը, մինչև հայկական գործոնի վերացումը ու Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի»: Բնականաբար, այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով, մենք էլ ասում ենք` թույլ ենք, անկարող ենք: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնածավալ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծի»,- նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ երբ Հայաստանից ասվում է, որ այդ տարածքներն իրենցն են, դրանով նրանց հրավիրում ենք այդ տարածքներ մտնել, այդ թվում՝ նաև զորքով:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ որևէ կարողություն անգամ չունենա պաշտպանելու իր նվազագույն շահերը:
«Նրանք հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում»,- հավելեց պատգամավորը: