00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունները Տավուշում ձախողել են ոռոգվող հողատարածքների կրկնապատկման ծրագիրը

© Sputnik / Aram NersesyanՏավուշ
Տավուշ - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2024
Տավուշ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միայն 2021 թվականին նախատեսվում էր ոռոգվող տարածքն ավելացնել 5000 հա-ով, սակայն նույնիսկ 2021-2024 թվականների արդյունքներով այդ թիվն ավելի քան 10 անգամ ցածր է եղել։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները ձախողել են Տավուշի մարզում ոռոգվող հողերի կրկնապատկման ծրագիրը։
2021 թվականի մարտին Sputnik Արմենիային տված հարցազրույցում Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել էր, որ 2021 թվականի ընթացքում իշխանությունները 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի միջոցով նախատեսում են ոռոգելի հողերի ծավալն ավելացնել 5000 հա-ով՝ ընդհանուր ծավալը հասցնելով 8000 հա-ի։
Մարզի 2021թ.-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում մասնավորապես ասվում է, որ մինչև 1990թ.-ը ոռոգվող հողերի մակերեսը Տավուշում կազմել Է 20,8 հազ. հա, իսկ 2020թ.-ին փաստացի ոռոգվել է 3,2 հազ. հա:
2021 թվականին 13 սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվում էր կառուցել 18 նոր ոռոգման համակարգ, ինչպես նաև վերանորոգել ևս 32-ը: Արդյունքում ոռոգվող հողատարածքների և այգիների ծավալը պետք է ավելանար 4800 հեկտարով։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե 2021 թվականից ի վեր Տավուշում որքանով է ավելացել ոռոգելի հողատարածքների մակերեսը, և թե որ գյուղերի վրա է դա անդրադարձել։
Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ 2021 թվականին մարզի հողերի ոռոգման բարելավման ոլորտում իրականացվել է 4 ծրագիր։
Ակնաղբյուր գյուղում և Բերքաբերում (և Սարիգյուղում) կառուցվել են 210 հա ոռոգման համակարգեր, Դեբեդավան գյուղում Դեբեդ գետի վրա արգելաթումբ է վերականգնվել (110 հա ոռոգման բարելավում), վերակառուցվել է «Զեյթուն» ջ/կայանի ճնշման խողովակների համակարգը (40 հա ոռոգման բարելավում):
«2021-2024թթ իրականացված ծրագրերի արդյունքում ունենք 430 հա նոր ոռոգելի տարածք, որից Բերքաբեր – 70, Սարիգյուղ – 50, Վազաշեն – 55, Այգեհովիտ – 35, Աչաջուր – 80, Չինարի – 70, Ակնաղբյուր – 50, Դիտավան – 20 հա»,-ասվում է պատասխանում։
Նախարարություններից հայտնեցին, որ ոռոգելի հողատարածքներ են ավելացել նաև Գետահովիում, Այգեձորում, Արծվաբերդում, Պառավաքարում, Վերին Կարմիրաղբյուրում, Տավուշում, Բերդում, Այրումում, Արճիսում, Բագրատաշենում, Բերդավանում, Դեբեդավանում, Դեղձավում, Ձորականում, Լճկաձորում, Ոսկեհատում և Պտղավանում:
Ընդ որում, վերը նշված գյուղերի դեպքում ավելացած ոռոգելի տարածքի չափը ՏԿԵՆ-ից չեն հայտնել։
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ հողային հաշվեկշռով (պաշտոնական, այլ ոչ թե փաստացի տվյալներով՝ խմբ.) այս պահին ոռոգելի հողատարածքների մակերեսը կազմում է 6,4 հազար հա, որից 1,2-ը՝ տնամերձ հողատարածքներն են:
Գյուղի մասին չէ խոսքը, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի. Փաշինյանը` Տավուշի մարզի մասին
Լրահոս
0