https://arm.sputniknews.ru/20240408/hratap-e-asaturvovi-pastabany-mijnvordec-veracnel-ir-pashtpanjali-chbacakajelu-argelqy-74338094.html
Հրատապ է․ Ասատուրովի փաստաբանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի չբացակայելու արգելքը
Հրատապ է․ Ասատուրովի փաստաբանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի չբացակայելու արգելքը
Sputnik Արմենիա
Մայիսի 21-ից հունիսի 1-ը ԱՄՆում անցկացվելու է Եռամարտի աշխարհի առաջնություն, որին Սերգեյ Ասատուրովը պետք է մասնակցի։ 08.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-08T18:59+0400
2024-04-08T18:59+0400
2024-04-08T19:18+0400
լևոն քոչարյան
սերգեյ ասատուրով
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72773423_0:0:1600:901_1920x0_80_0_0_6b1135aa114b55d5cbacc992765a90b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին փաստաբան Արայիկ Ներսիսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։Նշենք, որ դատական նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի։ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին մեղադրում են 2023 թ․ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու մեջ։ Քոչարյանին մեղադրում են նաև ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Գործով տուժողներ են համավում ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյանը և Վարդան Հովհաննիսյանը, սակայն ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։Նա ընդգծեց՝ իր պաշտպանյալը միջազգային մրցավար է, ինչպես նաև Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչը։Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 մլն դրամ գրավ կիրառել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց և խափանման միջոցը փոխեց, ընտրվեց գրավը, գումարի չափն էլ սահմանվեց 2 մլն դրամ։Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանավորվել էր 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ապա նոյեմբերի 6-ին ազատ էր արձակվել։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Մարտի 12-ին, սակայն, Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72773423_127:0:1550:1067_1920x0_80_0_0_f004a4c5750e5b0952c25aa183471ead.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, սերգեյ ասատուրով, դատ
լևոն քոչարյան, սերգեյ ասատուրով, դատ
Հրատապ է․ Ասատուրովի փաստաբանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի չբացակայելու արգելքը
18:59 08.04.2024 (Թարմացված է: 19:18 08.04.2024) Մայիսի 21-ից հունիսի 1-ը ԱՄՆում անցկացվելու է Եռամարտի աշխարհի առաջնություն, որին Սերգեյ Ասատուրովը պետք է մասնակցի։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին փաստաբան Արայիկ Ներսիսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Նշենք, որ դատական նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի։ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին մեղադրում են 2023 թ․ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու մեջ։ Քոչարյանին մեղադրում են նաև ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Գործով տուժողներ են համավում ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյանը և Վարդան Հովհաննիսյանը, սակայն ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։
«Եռամարտի աշխարհի առաջնություն է լինելու ԱՄՆ-ում։ Դեսպանատան հետ կապված որոշ հարցեր էլ կան, փաստաթղթերը պետք է հավաքվեն։ Մրցաշարն անցկացվելու է մայիսի 21-ից հունիսի 1-ը, բայց դեսպանատուն պետք է ապրիլի 15-ին։ Հետևաբար հարցը հրատապ է»,- նշեց Ներսիսյանը։
Նա ընդգծեց՝ իր պաշտպանյալը միջազգային մրցավար է, ինչպես նաև Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչը։
Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 մլն դրամ գրավ կիրառել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց և խափանման միջոցը փոխեց, ընտրվեց գրավը, գումարի չափն էլ սահմանվեց 2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանավորվել էր 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ապա նոյեմբերի 6-ին ազատ էր արձակվել։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Մարտի 12-ին, սակայն, Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և
ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։