https://arm.sputniknews.ru/20240405/petq-e-shunch-qashel-ev-chshtapel-khzel-kapery-jabarvovy-mvoskvaji-ev-erevani-haraberutjan-masin-74185571.html
Պետք է շունչ քաշել և չշտապել խզել կապերը. Ջաբարովը` Մոսկվայի և Երևանի հարաբերության մասին
Պետք է շունչ քաշել և չշտապել խզել կապերը. Ջաբարովը` Մոսկվայի և Երևանի հարաբերության մասին
Sputnik Արմենիա
Ռուս սենատորի կարծիքով՝ ոչ Ֆրանսիան, ոչ ԵՄ–ն Հայաստանին ավելի շատ չեն օգնի, քան դա կարող է անել Ռուսաստանը։ 05.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-05T14:59+0400
2024-04-05T14:59+0400
2024-04-05T14:59+0400
ռուսաստան
հայաստան
վլադիմիր ջաբարով
https://cdn.am.sputniknews.ru/img/2072/97/20729700_0:0:3069:1726_1920x0_80_0_0_4b27b954f51bc347339e3f5062e8e0dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուս–հայկական հարաբերություններում պետք է մի փոքր շունչ քաշել և չշտապել կապերը խզելու հարցում, իսկ Հայաստանի ապագան դժվար է պատկերացնել ՌԴ–ի հետ դաշինքից դուրս։ Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում տեսակամուրջի ժամանակ հայտարարեց սենատոր, երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։Քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանը մեծ օգուտ է ստանում Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերին մասնակցելուց, նույն ԵԱՏՄ-ն մեծապես նպաստել է Հայաստանի տնտեսության ներկայիս բարձր աճին: Ջաբարովը վստահեցրեց` ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ հարաբերությունները փորձված են հարյուրամյակներով, ոչ ԵՄ-ն, ոչ Ֆրանսիան պատրաստ չեն Հայաստանին տրամադրել այն ամբողջ օգնությունը, որի կարիքն ունի։ Եվ Բրյուսելում հազիվ թե նստած լինեն մարդիկ, որոնք անկեղծորեն անհանգստանում են Հայաստանի համար։Նա նաև համոզված է, որ Երևանը ոչ մի դեպքում չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ այդ դեպքում նա կարող է լրիվ մենակ մնալ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական մրցակիցների հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2072/97/20729700_338:0:3069:2048_1920x0_80_0_0_375bcd0de2a7154d23ca44d8b4d22f84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, վլադիմիր ջաբարով
ռուսաստան, հայաստան, վլադիմիր ջաբարով
Պետք է շունչ քաշել և չշտապել խզել կապերը. Ջաբարովը` Մոսկվայի և Երևանի հարաբերության մասին
Ռուս սենատորի կարծիքով՝ ոչ Ֆրանսիան, ոչ ԵՄ–ն Հայաստանին ավելի շատ չեն օգնի, քան դա կարող է անել Ռուսաստանը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուս–հայկական հարաբերություններում պետք է մի փոքր շունչ քաշել և չշտապել կապերը խզելու հարցում, իսկ Հայաստանի ապագան դժվար է պատկերացնել ՌԴ–ի հետ դաշինքից դուրս։ Այս մասին
Sputnik Արմենիայի հարթակում տեսակամուրջի ժամանակ հայտարարեց սենատոր, երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։
Քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանը մեծ օգուտ է ստանում Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերին մասնակցելուց, նույն ԵԱՏՄ-ն մեծապես նպաստել է Հայաստանի տնտեսության ներկայիս բարձր աճին: Ջաբարովը վստահեցրեց` ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ հարաբերությունները փորձված են հարյուրամյակներով, ոչ ԵՄ-ն, ոչ Ֆրանսիան պատրաստ չեն Հայաստանին տրամադրել այն ամբողջ օգնությունը, որի կարիքն ունի։ Եվ Բրյուսելում հազիվ թե նստած լինեն մարդիկ, որոնք անկեղծորեն անհանգստանում են Հայաստանի համար։
«Ինձ, անկեղծ ասած, մի փոքր զարմացնում է Ֆրանսիայի կողմից Հայաստանի նկատմամբ ներկայիս մեծ ուշադրությունը։ Ի վերջո, ինչ է արել Ֆրանսիան իրատեսորեն։ Գուցե դեսանտ է իջեցվել Լեռնային Ղարաբաղ պաշտպանելու համար։ Իհարկե, ոչ։ Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կամ ԵՄ–ն կարող են Հայաստանին ավելի շատ օգնել, քան Ռուսաստանը։ Կարծում եմ, որ այժմ պետք է մի փոքր շունչ քաշել, չշտապել։ Կապերը խզելը հեշտ է»,– ասաց սենատորը։
Նա նաև համոզված է, որ Երևանը ոչ մի դեպքում չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ այդ դեպքում նա կարող է լրիվ մենակ մնալ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական մրցակիցների հետ: