https://arm.sputniknews.ru/20240405/israjelakan-banaky-hertakan-harvatsnern-e-hascrel-hzbvollahi-objektnerin-74237117.html
Իսրայելական բանակը հերթական հարվածներն է հասցրել «Հզբոլլահի» օբյեկտներին
Իսրայելական բանակը հերթական հարվածներն է հասցրել «Հզբոլլահի» օբյեկտներին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ իսրայելական ուժերը հարված էին հասցրել «Հզբոլլահի»` Լիբանանի հարավում գտնվող դիտակետին։ 05.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-05T18:25+0400
2024-04-05T18:25+0400
2024-04-05T18:27+0400
իսրայել
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314312_0:0:1024:577_1920x0_80_0_0_95f9a160b263ce2a43e60ee2b45e29ca.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Իսրայելական բանակը հերթական հարվածներն է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հզբոլլահ» շարժման օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։Մամուլի ծառայության տվյալներով՝ այսօր ավելի վաղ իսրայելական ուժերը հարվածներ էին հասցրել Լիբանանի հարավային Շեբաա շրջանում գտնվող «Հզբոլլահի» դիտակետին։Հավելենք, որ իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ ամբողջ սահմանի երկայնքով։Իսրայելում պնդում են` իրանական հնարավոր հարձակման մասին հետախուզական տվյալներ ունեն. ԶԼՄ
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314312_0:0:912:683_1920x0_80_0_0_853dde69b85f0a3c70464cea3cb7ec35.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան
Իսրայելական բանակը հերթական հարվածներն է հասցրել «Հզբոլլահի» օբյեկտներին
18:25 05.04.2024 (Թարմացված է: 18:27 05.04.2024) Ավելի վաղ իսրայելական ուժերը հարված էին հասցրել «Հզբոլլահի»` Լիբանանի հարավում գտնվող դիտակետին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Իսրայելական բանակը հերթական հարվածներն է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հզբոլլահ» շարժման օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել «Հզբոլլահ» շարժման ահաբեկչական ենթակառուցվածքին Զիբկինի շրջանում, ինչպես նաև «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին Այտա ալ-Շաաբ և Յարին շրջաններում, որտեղ ահաբեկիչներ էին գործում», - ասվում է զեկույցում:
Մամուլի ծառայության տվյալներով՝ այսօր ավելի վաղ իսրայելական ուժերը հարվածներ էին հասցրել Լիբանանի հարավային Շեբաա շրջանում գտնվող «Հզբոլլահի» դիտակետին։
Հավելենք, որ իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ ամբողջ սահմանի երկայնքով։