https://arm.sputniknews.ru/20240401/lgh-ic-teghahanvatsneric-397n-arden-ashkhatanqi-en-ancel-masnagitacman-tsragri-mijvocvov-74032091.html
ԼՂ-ից տեղահանվածներից 397–ն արդեն աշխատանքի են անցել մասնագիտացման ծրագրի միջոցով
ԼՂ-ից տեղահանվածներից 397–ն արդեն աշխատանքի են անցել մասնագիտացման ծրագրի միջոցով
Sputnik Արմենիա
Ծրագրին դիմելու համար քաղաքացին պետք է լինի Լեռնային Ղարաբաղից տեղահանված և վերջին 3 ամսվա ընթացքում աշխատանք չունենա: 01.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-01T13:21+0400
2024-04-01T13:21+0400
2024-04-01T14:38+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68259542_0:88:1600:988_1920x0_80_0_0_dadf513dad9d3307d6698b98d6539345.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրի շնորհիվ 397 անձ պաշտոնապես սկսել է աշխատել։ Տեղեկությունըասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։Նշենք, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, երկրորդ բաղադրիչով՝ պրակտիկայի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, և երրորդ՝ ուսուցման, պրակտիկայի և աշխատանքի տեղավորում։«Սա ուրբաթ օրվա թվերն են։ Ծրագիրն ընթացքում է, նոր պայմանագրերի ստորագրման պրոցեսը շարունակվում է»,– նշեց Սարգսյանը։Նա շեշտեց, որ դիմողների 100 տոկոսը նախընտրում է պրակտիկան։Միայն աշխատանքի անցնելու ցանկություն ունեցողներից 6072–ը դիմել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային գրանսենյակներ, որտեղ գնահատվել են նրանց կարիքներն ու առկա բազայից աշխատանք է առաջարկվել։ Այդ անձանցից փաստացի աշխատանքի է ընդունվել 1992-ը։Ծրագրին մասնակցելու համար կարևոր է ԼՂ–ից բռնի տեղահանված լինելու փաստը, ինչպես նաև վերջին 1 ամսում որևէ աշխատանք չունենալը։ Այլ սահմանափակումներ չկան։ Անձը կարող է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային գրասենյակ, որտեղ նրան խորհրդատվություն կտրամադրեն ու կուղղորդեն։ Այս պահի դրությամբ ավելի քան 1000 անձ է հետաքրքրվել ծրագրով։Հիշեցնենք, որ ծրագիրը կառավարությունը հաստատել է հունվարի 11-ին։ Աշխատանքի տեղավորման ծրագրի առաջին բաղադրիչի դեպքում պետությունը փոխհատուցում է ուսման վարձը և կրթաթոշակ տրամադրում (50 000-ական դրամ)։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, ու պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի և մյուս պահումները մինչև 50 000 դրամի չափով։Հաջորդ բաղադրիչն աշխատանքային փորձի ձեռքբերումն է, տևում է մինչև 3 ամիս, յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 000 դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին (հարկերը ներառված են)։ Այս գործընթացից հետո պետությունը ևս 3 ամիս 50 000 դրամ է փոխհատուցում եկամտահարկի համար։ Այս պարագայում աշխատանքային պայմանագրի նվազագույն ժամկետն առնվազն 6 ամիս է։Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68259542_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c3b64ef428fb32c9fc1166a03d12e68b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, աշխատանք
հայաստան, լեռնային ղարաբաղ, աշխատանք
ԼՂ-ից տեղահանվածներից 397–ն արդեն աշխատանքի են անցել մասնագիտացման ծրագրի միջոցով
13:21 01.04.2024 (Թարմացված է: 14:38 01.04.2024) Ծրագրին դիմելու համար քաղաքացին պետք է լինի Լեռնային Ղարաբաղից տեղահանված և վերջին 3 ամսվա ընթացքում աշխատանք չունենա:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրի շնորհիվ 397 անձ պաշտոնապես սկսել է աշխատել։ Տեղեկությունըասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Նշենք, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, երկրորդ բաղադրիչով՝ պրակտիկայի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, և երրորդ՝ ուսուցման, պրակտիկայի և աշխատանքի տեղավորում։
«Սա ուրբաթ օրվա թվերն են։ Ծրագիրն ընթացքում է, նոր պայմանագրերի ստորագրման պրոցեսը շարունակվում է»,– նշեց Սարգսյանը։
Նա շեշտեց, որ դիմողների 100 տոկոսը նախընտրում է պրակտիկան։
Միայն աշխատանքի անցնելու ցանկություն ունեցողներից 6072–ը դիմել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային գրանսենյակներ, որտեղ գնահատվել են նրանց կարիքներն ու առկա բազայից աշխատանք է առաջարկվել։ Այդ անձանցից փաստացի աշխատանքի է ընդունվել 1992-ը։
Ծրագրին մասնակցելու համար կարևոր է ԼՂ–ից բռնի տեղահանված լինելու փաստը, ինչպես նաև վերջին 1 ամսում որևէ աշխատանք չունենալը։ Այլ սահմանափակումներ չկան։ Անձը կարող է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային գրասենյակ, որտեղ նրան խորհրդատվություն կտրամադրեն ու կուղղորդեն։ Այս պահի դրությամբ ավելի քան 1000 անձ է հետաքրքրվել ծրագրով։
Հիշեցնենք, որ
ծրագիրը կառավարությունը հաստատել է հունվարի 11-ին։ Աշխատանքի տեղավորման ծրագրի առաջին բաղադրիչի դեպքում պետությունը փոխհատուցում է ուսման վարձը և կրթաթոշակ տրամադրում (50 000-ական դրամ)։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս, որից հետո աշխատանքային պայմանագիր է կնքվում առնվազն 3 ամսով, ու պետությունը գործատուին փոխհատուցում է եկամտահարկի և մյուս պահումները մինչև 50 000 դրամի չափով։
Հաջորդ բաղադրիչն աշխատանքային փորձի ձեռքբերումն է, տևում է մինչև 3 ամիս, յուրաքանչյուր ամսվա ընթացքում պետությունը 165 000 դրամ աշխատավարձի գումար է փոխանցում գործատուին (հարկերը ներառված են)։ Այս գործընթացից հետո պետությունը ևս 3 ամիս 50 000 դրամ է փոխհատուցում եկամտահարկի համար։ Այս պարագայում աշխատանքային պայմանագրի նվազագույն ժամկետն առնվազն 6 ամիս է։
Երրորդ բաղադրիչն առաջին և երկրորդ բաղադրիչների համադրությունն է։