00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանին շատ տխուր ապագա է սպասում. ահազանգում է ավագանու անդամը

© Sputnik / Asatur YesayantsՔրիստինա Վարդանյան
Քրիստինա Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2024
Քրիստինա Վարդանյան
Բաժանորդագրվել
Քրիստինա Վարդանյանի խոսքով` այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ծառերի հետ, ուղղակի վանդալիզմ է։ Բազմաթիվ ծառեր բացարձակապես առողջ են և անգամ փտախտի նշույլ չունեն։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Էկոլոգիական տեսանկյունից Երևանին շատ տխուր ապագա է սպասում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախկին փոխտնօրեն, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
«Երևանում մենք ունենք չվերահսկվող, սանիտարական նորմերին չհամապատասխանող շինարարության հսկայական ծավալներ, մենք ունենք 30–ից ավելի գործող բաց հանքեր, Երևանը գերբեռնված է տրանսպորտային միջոցներով, առկա են խցանումներ, որոնք հետևանքով արտանետումների մակարդակն անհամեմատ ավելի բարձր է»,–ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` ունենալով նման ելակետային խնդիրներ` Երևանում բնակչությանը պաշտպանող ընդամենը մեկ վահան կա` կանաչ տնկարկները։ Եթե նման քաղաքներում հիգիենիկ նորմատիվը պահանջում է 20 % կանաչ տնկարկների ծավալ, Երևանում դրանք կազմում են ընդամենը 4 %։
Ավագանու անդամն ընդգծեց, որ այս պարագայում Երևանի քաղաքապետարանը որոշել է քաղաքի կենտրոնում գտնվող 7 փողոցներում ծառահատումներ իրականացնել, իսկ ժողովուրդը տասնյակ տարիներ սպասի, մինչև նոր տնկած ծառերը սկսեն էկո ծառայությունները մատուցել։
Բացի այդ, ըստ Վարդանյանի, տնկվող ծառատեսակները բացարձակապես չեն համապատասխանում Երևանի կլիմայական ծանր պայմաններին։ Նրա խոսքով` դեկորատիվ ծառերը Երևանում պետք է տնկվեն բացարձակապես այգեպուրակային տարածքներում, այն էլ հատուկենտ, ոչ թե զանգվածներով։
Նա ընդգծեց, որ Խորհրդային Միության ժամանակ հմուտ մասնագետները տնկում էին սոսի, կաղնի, հացենի, թեղի, որոնք բարձր ծառեր են, և նրանց ստվերը համապատասխանում է ծառի բարձրությանն ու սաղարթի լայնությանը, դրանք ամբողջությամբ ծածկում էին ասֆալտի մակերեսը` այդպիսով բնակչությանը պաշտպանելով ջերմային սթրեսից, ինֆարկտից, ինսուլտից, ինչպես նաև քաղցկեղածին ուլտրամաուշակագույն ճառագայթներից։
«Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ծառերի հետ, ուղղակի վանդալիզմ է։ Բազմաթիվ ծառեր բացարձակապես առողջ են և անգամ փտախտի նշույլ չունեն։ Ծառերի զանգվածային հատումը դատավճիռ է բնակչության համար»,– ասաց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ ինքը ժամանակին առաջարկել է ծառերը կտրել հայելային ձևով, այսինքն` հինգ ծառ մի մայթից կտրել, զուգահեռ մայթում դրանք թողնել, միաժամանակ նոր ծառեր տնկել։
Հիշեցնենք` «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագիրը սկսվել է 2023 թվականից։
Տևական ժամանակ է` Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով սկսվել է ծառերի հատման գործընթացը։ Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցներում արդեն իսկ բազմաթիվ ծառեր են կտրվել, հիմնականում` թեղիները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանն ավելի վաղ ասել էր, որ թեղիները փոխարինվելու են Երևանին ադապտացված, ֆունկցիոնալ և առանց խնդրի ծառատեսակներով` ալբիցիա լենքորանյան, օճառածառ և սակուրա։ ՀՈԱԿ–ից վստահեցրել էին` փոխարինման ենթակա ծառերն անկենսունակ են։ Ծրագիրն իրականացվելու է Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա–Ալեք Մանուկյան–Չարենց, Ալեք Մանուկյան–Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։
Լրահոս
0