00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի որոշ փողոցներում թեղիները կկտրեն, սակուրա, օճառածառ և ալբիցիա լենքորանյան կտնկեն

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան. արխիվային լուսանկար
Երևան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2024
Բաժանորդագրվել
Մայրաքաղաքում անկենսունակ ծառերի փոխարինման ծրագրով նախատեսված է 2 տասնյակից ավելի ծառի փոխարինում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանում գարնան ընթացքում մի շարք փողոցներում թեղիները հատվելու են, մի մասի փոխարեն կրկին սակուրաներ կտնկվեն։ Լրագրողների հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանն ասաց, որ քաղաքում առհասարակ ծառահատում չի իրականացվելու, դրանք ընդամենը փոխարինվելու են։
Այդ ծրագիրը կոչվում է «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով»։
«Ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսված է 2 տասնյակից ավելի ծառի փոխարինում։ Առկա թեղիների փոխարեն տնկվելու են այն ծառերը, որոնք ադապտացված են Երևանին, ֆունկցիոնալ են ու որևէ խնդիր չունեն։ Կազմակերպությունը 2023 թվականին մեծամասշտաբ ծառեր է ձեռք բերել։ Դրանց մեջ ձեր նշած սակուրաները (դիմում էր լրագրողներին, – խմբ.), ավելի ճիշտ կլինի ասել` բալենիները, կազմում են 15-20%-ը, բայց 1-2 փողոցում են տնկվելու։ Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա փողոցներում թեղիները փոխարինվելու են ալբիցիա լենքորանյան և օճառածառ անվանմամբ ծառատեսակներով։ Սրանք թանկարժեք ծառեր են` հաշվի առնելով դրանց տրամագիծն ու բարձրությունը»,– նշեց Խալաթյանը։
Նա ընդգծեց, որ գարնան սեզոնին անկենսունակ ծառերի փոխարինման գործընթացը կիրականացվի Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա — Ալեք Մանուկյան – Չարենց, Ալեք Մանուկյան – Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։
Հիշեցնենք` Երևանում առաջին անգամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինումն իրականացվել է 2023 թվականի մարտին։ Այդ ժամանակ «Կասկադ» համալիրի հարակից տարածքներում բազմամյա ծառեր էին սկսել հատել։ Հարակից շենքերի բնակիչների և առհասարակ մտահոգ քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել։ Ըստ քաղաքապետարանի՝ Կասկադում, Սայաթ–Նովա պողոտայում, Ուլնեցու փողոցում առկա հաստաբուն և բարձր թեղիները հին էին և ոչ գեղեցիկ։
Երևանը մատի հաստության ծառեր տնկելու ժամանակ չունի․ Բեգոյանը՝ մայրաքաղաքի էկոլոգիայի մասին
Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի` Երևանում էկոլոգիական վիճակը բարելավելու նպատակով այդ հատվածներում տնկվեցին ճապոնական սակուրաներ, որոնք, սակայն, սաղարթ գրեթե չունեն և ծաղկում են միայն 1 ամիս։ Այդ ժամանակ նույնպես թեղիներ էին հատվել ու բացի սակուրաներից փոխարինվել էին նաև սոճիներով` Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում, Մոսկովյան և Ուլնեցի փողոցներում, ինչպես նաև Նոր Նորքի Արտեմ Միկոյան փողոցում։
Լրահոս
0