00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հրաժարվելը ԵԱՏՄ-ի անդամակցությունից տնտեսական ինքնասպանություն կլինի. Մանասերյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա Ֆոն դեր Լայենը
Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա Ֆոն դեր Լայենը - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
Բաժանորդագրվել
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան–Եվրամիություն–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման առանցքը ոչ թե հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է, ինչպես նախօրոք ներկայացվում էր, այլ Հայաստանի տնտեսությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Եթե Հայաստանը հրաժարվի ԵԱՏՄ անդամակցությունից, դա կլինի տնտեսական առումով ինքնասպանություն. Փաշինյանի բրյուսելյան այցին ընդառաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման առանցքը ոչ թե հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն է, այլ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, երկրի ժողովրդավարությունը, տնտեսությունն ու կենսունակությունը։
Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ
Անդրադառնալով Արևմուտքից Հայաստանին հնարավոր ներկայացվելիք պահանջներին` Մանասերյանը մասնավորապես ասաց. «Եթե ներկայացվեն պարտադրանքներ, ապա դրանք պետք է շինծու լինեն, քանի որ Հայաստանն արդեն 10 տարի մի կողմից անդամակցում է ԵԱՏՄ–ին, մյուս կողմից` խորացնում հարաբերությունները ԵՄ–ի հետ։ Եվ միամտություն կլինի կարծել, թե Արևմուտքում նոր եմ հայտնաբերել ինչ–ինչ հակասություններ։ Եթե նայում ենք ԵԱՏՄ չափորոշիչներին, դրանք վերցված են ԵՄ–ի տեխնիկական չափորոշիչներից և չեն կարող տարբերվել»։
Մանասերյանը հիշեցնում է` Հայաստանն ազատ երկիր է, և կարող է առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել ինչպես ԵԱՏՄ–ի, այնպես էլ ԵՄ–ի, արաբական երկրների, Չինաստանի հետ, ինչպես արել է մինչ օրս։ Միաժամանակ, սական, մեր զրուցակիցը չի բացառում, որ Հայաստանի առաջ դրվի ընտրության պահանջ` «կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ» վերջնագրի տեսքով։
«Հենց իշխանությունն այսօր թե՛ նախարարների, թե՛ իշխանական պատգամավորների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ ԵԱՏՄ–ին այսօր այլընտրանք չկա»,– հիշեցնում է տնտեսագետը` հավելելով, որ 2023թ–ի արտաքին առևտրաշրջանառության 46 տոկոսանոց աճի շուրջ 40 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ անդամ երկրներին, առաջին հերթին` ՌԴ–ին։
«Ակնհայտ է, որ, եթե Հայաստանը հրաժարվի ԵԱՏՄ–ին անդամակցությունից կամ ինտեգրացիոն գործընթացներից, ապա դա կլինի տնտեսական առումով ինքնասպանություն։ Շատ լուրջ խնդիրներ կառաջանան և՛ պարենային անվտանգության, և՛ էներգետիկ անվտանգության, և՛ ֆինանսական անվտանգության տեսակետից, քանի որ տրանսֆերտները ՌԴ–ից մեր ՀՆԱ–ի ¼ մասն են կազմել 2022–ի տվյալներով»,– ասում է մասնագետը` զգուշացնելով կտրուկ շրջադարձի հնարավոր վտանգների մասին։
Միաժամանակ Մանասերյանը շեշտում է, որ նույն արևմտյան երկրներն այսօր ՌԴ–ի հետ քաղաքական հարաբերությունների ակնհայտ լարվածության պայմաններում չեն հրաժարվում այդ երկրի հետ առևտրային հարաբերություններից։ Բազմաթիվ արևմտյան ընկերություններ այսօր էլ շարունակում են աշխատել ռուսաստանյան շուկայում թե՛ մասնավոր, թե՛ պետական մակարդակով։
Մանասերյանի համոզմամբ` Հայաստանի ապագան լավ հարաբերություններն են բոլոր երկրների հետ, և ոչ թե դրանց զարգացումը մի աշխարհաքաղաքական միավորի հետ` ի հաշիվ մյուսի։
Ապրիլի 5-ին Բրյուսելում նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։
Լրահոս
0