00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Բաժանորդագրվել
Ռուսաստանն արձագանքել է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լյայեն եռակողմ հանդիպումը։
Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները ՌԴ գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Ըստ Զախարովայի՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևականորեն տարակուսում են, թե ինչու է այս հանդիպումը շատերի մոտ անհանգստություն առաջացնում և պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։
«Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլև Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներթափանցմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մոտ նաև հարց է առաջանում՝ ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում` ինչի մասին է խոսքը։
Նշենք, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել էր Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։ Նա նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:
Նախատեսվող հանդիպմանն ու Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանն էր անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի հայտարարությունների հետ, թե ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի:
Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարել էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ խորհրդաժողովը ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, հիմնված է երկակի ստանդարտների վրա, նոր բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ նման հանդիպումները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
Լրահոս
0