00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դատապարտում է «Կովերի պարտեզում» տեղի ունեցածը

© AFP 2024 / MUSA AL SHAERԵրուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան
Բաժանորդագրվել
Պատրիարքությունը աշխարհի բոլոր քրիստոնյաների ուշադրությունը հրավիրում է տեղի ունեցող իրադարձությունների վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Իսրայելի ոստիկանությունից և կառավարությունից պատասխաններ է պահանջում «Կովերի պարտեզում» կատարվածի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» և, առանց դատարանի որոշման ու նախազգուշացման, հեռացրել տեղադրված արգելապատնեշները։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը նշում է, որ ժամը 11։00–ի սահմաններում Իսրայելի ոստիկանությունն ապօրինի գործողություններ է իրականացրել «Կովերի պարտեզ» կալվածքում`ոչնչացնելով պատրիարքարանի գույքը և հարձակելով հոգևորականների ու տեղացի հայերի վրա: Երբ սպաների խմբից պահանջել են հայ հոգևորականներին և տեղացի հայերին բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, նրանք որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը ստեղծված իրավիճակի շուրջ պատշաճ գործընթաց է ակնկալում։
«Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ այսօրվա սադրանքները նախադեպ ստեղծելու փորձեր են։ Մենք կշարունակենք ամուր մնալ մեր դիրքերում և հրավիրում ենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ անվերջ ոտնձգությունների վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։
2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը որոշել է չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի համաձայնագիրը։ Այժմ դատական գործընթաց է ընթանում։
Լրահոս
0