https://arm.sputniknews.ru/20240403/bvoghvoqi-akcia-erevani-qaghaqapetarani-mvot-avinjany-handipec-aktivistnerin-74150910.html
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ավինյանը հանդիպեց ակտիվիստներին
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ավինյանը հանդիպեց ակտիվիստներին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետը վստահեցրեց` վերջին 2 տարում իրենք 35 հա ծառ են տնկել մայրաքաղաքում։ 03.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-03T18:36+0400
2024-04-03T18:36+0400
2024-04-03T19:30+0400
հայաստան
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
վիկտոր մնացականյան
ծառ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_0:13:1600:913_1920x0_80_0_0_e5adb7818dabe35fd249feb6b4f1674b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը և նրա աջակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պայքարելով ծառերի հատման դեմ։Նրանք եկել են պաստառներով, որոնց վրա գրված է. «Պահպանե՛ք ծառերը», «Դադարեցրեք հատումները»։ Ցուցարարները վանկարկում են. «Կանաչ Երևան»։Նրանք վստահ են` բազմաթիվ ծառեր են հատվել, որոնք հիվանդ չէին, կենսունակ էին։Վարդանյանը շեշտեց` կանաչապատումը ոչ թե գեղեցկության մասին է, այլ առողջության։ Ավագանու անդամը նշեց, որ իշխանության նմանատիպ գործողություններում նաև կոռուպցիա է առկա, այդ փաստով դիմել են դատախազություն, դատարան ու պետական վերահսկողության ծառայություն։Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը և փորձեց բացատրել, թե ինչու են նրանք նման որոշում կայացրել։Քաղաքապետը հատուկ անդրադարձավ Վիկտոր Մնացականյանին` ընդգծելով, որ նա ընդհանրապես չպետք է խոսի, որովհետև Մնացականյանի ռեստորանը ռեկրեացիոն գոտում է։Երևանի քաղաքապետը վստահ է` Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար մանիպուլացնում է ժողովրդին։ Նրա խոսքով` մոտ 5 տարի առաջ Մնացականյանն անձամբ է ասել, որ բոլոր թեղիները պետք է կտրվեն։Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի հատված ծառերի նոր փորձաքննություն անցկացվի, Երևանի քաղաքապետն էլ դա ի գիտություն ընդունեց, բայց վստահեցրեց` ոլորտին առնչվող բազմաթիվ գիտնականների հետ են զրուցել և կարծիքներ լսել։Ակցիային մասնակցում են նաև այլազգիներ, որոնք պնդում են` Երևանի կատարվողը ծառասպանդ է, ոչ թե ուղղակի փոխարինում։Հիշեցնենք` «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագիրը սկսվել է 2023 թվականից։Տևական ժամանակ է` Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով սկսվել է ծառերի հատման գործընթացը։ Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցներում արդեն իսկ բազմաթիվ ծառեր են կտրվել, հիմնականում` թեղիները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանն ավելի վաղ ասել էր, որ թեղիները փոխարինվելու են Երևանին ադապտացված, ֆունկցիոնալ և առանց խնդրի ծառատեսակներով` ալբիցիա լենքորանյան, օճառածառ և սակուրա։ ՀՈԱԿ–ից վստահեցրել էին` փոխարինման ենթակա ծառերն անկենսունակ են։ Ծրագիրն իրականացվելու է Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա–Ալեք Մանուկյան–Չարենց, Ալեք Մանուկյան–Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/17/45674280_166:0:1590:1068_1920x0_80_0_0_896eafad51377dc472a76a5a4376b5b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, վիկտոր մնացականյան, ծառ, բողոքի ակցիա
հայաստան, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, վիկտոր մնացականյան, ծառ, բողոքի ակցիա
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. Ավինյանը հանդիպեց ակտիվիստներին
18:36 03.04.2024 (Թարմացված է: 19:30 03.04.2024) Երևանի քաղաքապետը վստահեցրեց` վերջին 2 տարում իրենք 35 հա ծառ են տնկել մայրաքաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը և նրա աջակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պայքարելով ծառերի հատման դեմ։
Նրանք եկել են պաստառներով, որոնց վրա գրված է. «Պահպանե՛ք ծառերը», «Դադարեցրեք հատումները»։ Ցուցարարները վանկարկում են. «Կանաչ Երևան»։
Նրանք վստահ են` բազմաթիվ ծառեր են հատվել, որոնք հիվանդ չէին, կենսունակ էին։
«Չի կարելի միանգամից մասսայաբար կտրել բոլոր ծառերը։ Հարավային քաղաքներում, ինչպիսին Երևանն է, անթույլատրելի է նման բան անել ու ժողովրդին զրկել թթվածնից։ Ծառերը փրկում են մեզ քաղցկեղածին ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Փողոցները ծառերից զրկելը նշանակում է դատապարտել բնակչությանը»,– ասաց Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, որը նախկինում եղել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի փոխտնօրենը։
Վարդանյանը շեշտեց` կանաչապատումը ոչ թե գեղեցկության մասին է, այլ առողջության։ Ավագանու անդամը նշեց, որ իշխանության նմանատիպ գործողություններում նաև կոռուպցիա է առկա, այդ փաստով դիմել են դատախազություն, դատարան ու պետական վերահսկողության ծառայություն։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը և փորձեց բացատրել, թե ինչու են նրանք նման որոշում կայացրել։
«Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա ծառ է կտրել, այսինքն` 10 000 հատ, դա արվել է ոռոգման համակարգի ներդրմամբ։ Երևանի քաղաքային իշխանությունը տասնյակ այգիներ է վերականգնում` Մերգելյանի այգի, Դավթաշենի այգի, Դավիթ Անհաղթի այգի, Օղակաձև այգու հատվածներ և այլն։ Վերականգնել ենք նաև անտառներ Սարալանջի հատվածում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ»,– ասաց Ավինյանը։
Քաղաքապետը հատուկ անդրադարձավ Վիկտոր Մնացականյանին` ընդգծելով, որ նա ընդհանրապես չպետք է խոսի, որովհետև Մնացականյանի ռեստորանը ռեկրեացիոն գոտում է։
Երևանի քաղաքապետը վստահ է` Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար մանիպուլացնում է ժողովրդին։ Նրա խոսքով` մոտ 5 տարի առաջ Մնացականյանն անձամբ է ասել, որ բոլոր թեղիները պետք է կտրվեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի հատված ծառերի նոր փորձաքննություն անցկացվի, Երևանի քաղաքապետն էլ դա ի գիտություն ընդունեց, բայց վստահեցրեց` ոլորտին առնչվող բազմաթիվ գիտնականների հետ են զրուցել և կարծիքներ լսել։
Ակցիային մասնակցում են նաև այլազգիներ, որոնք պնդում են` Երևանի կատարվողը ծառասպանդ է, ոչ թե ուղղակի փոխարինում։
Հիշեցնենք` «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագիրը սկսվել է 2023 թվականից։
Տևական ժամանակ է`
Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով սկսվել է ծառերի հատման գործընթացը։ Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցներում արդեն իսկ բազմաթիվ ծառեր են կտրվել, հիմնականում` թեղիները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն
Արթուր Խալաթյանն ավելի վաղ ասել էր, որ թեղիները փոխարինվելու են Երևանին ադապտացված, ֆունկցիոնալ և առանց խնդրի ծառատեսակներով` ալբիցիա լենքորանյան, օճառածառ և սակուրա։ ՀՈԱԿ–ից վստահեցրել էին` փոխարինման ենթակա ծառերն անկենսունակ են։ Ծրագիրն իրականացվելու է Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա–Ալեք Մանուկյան–Չարենց, Ալեք Մանուկյան–Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։