00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ոչինչ չենք լրացնելու. «Գոյ» թատրոնի դերասաններն իրենց պահանջներն ունեն

Բաժանորդագրվել
«Գոյ» թատրոնի դերասանները պնդում են, որ Սունդուկյանի անվան թատրոնն իրենցից պահանջում է թերթիկներ լրացնել, որպեսզի հատուկ քարտեր տրամադրվեն մուտք գործելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի աշխատակիցները պահանջներ են ներկայացնում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշվել է «Գոյ» թատրոնը միացնել Սունդակյանի անվան թատրոնին։ Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին դեկտեմբերի 25–ին հեռացրել են պաշտոնից և ժամեր հետո նշանակել մեկ այլ անձնավորության` Կարեն Սիմոնյանին, որին թատրոնում ոչ ոք չի ճանաչում։ «Գոյի» անձնակազմը մի քանի բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ` պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Այսօր «Գոյի» անձնակազմը պահանջում է մինչև ապրիլի 22-ը (այդ օրը լրանում է աշխատանքային պայմանագրերի ժամկետը. խմբ.) բացել իրենց կառույցի դռները, որից հետո միայն կհայտնեն իրենց որոշումը` ցանկանում են աշխատել Սունդուկյանի անվան թատրոնի կազմում, թե ոչ։
Դերասանների խոսքով` Սունդուկյանի անվան թատրոնն իրենցից պահանջում է թերթիկներ լրացնել, որտեղ կնշվեն անձնական տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, հաշվառման հասցե), որպեսզի հատուկ քարտեր տրամադրվեն մուտք գործելու համար։
Դերասանները փորձեցին «Գոյ» թատրոն մուտք գործել Սունդուկյանի անվան թատրոնի ծառայողական մուտքից, բայց առանց թերթիկները լրացնելու նրանց թույլ չտվեցին։
«Մենք չենք լրացնելու և չենք ստորագրելու որևէ թուղթ։ Սա ապօրինություն է։ Ինչո՞ւ պետք է լրացնենք, եթե իրենք բոլոր տվյալներն ունեն։ Մեզ բոլորիս ծանուցում է եկել թատրոնի միավորման մասին ու թե որտեղից պետք է մուտք գործենք, հետևաբար այս թատրոնում (Սունդուկյանի անվան. խմբ.) տվյալները նրանք ունեն»,– նշեց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։
Նա նաև ընդգծեց, որ կարելի էր ի սկզբանե քարտերը պատրաստել, տրամադրել դերասաններին, ոչ թե «Գոյի» դուռը փակել ու դրանից հետո միայն իմանային, թե որտեղից պետք է մուտք գործեն թատրոն։
Հանդիպման եկավ Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն Հրաչյա Ներսիսյանը, որն էլ ընդգծեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մինչ դուռը փակելը ինքը մի քանի անգամ զրուցել է Արզումանյանի հետ ու հայտնել, թե որն է լինելու ծառայողական մուտքը։
«Դուք լրացնում եք այս թերթիկները, վաղը կամ մյուս օրը զանգում ենք ձեր լրացրած հեռախոսահամարներով, կանչում ենք, ստորագրում եք ու ձեր քարտերը ստանում եք։ Մտնում եք թատրոն այս ծառայողական մուտքով, ինչպես մենք ենք մտնում, հետո էլ աշխատում եք այնպես, ինչպես միշտ եք աշխատել»,– նշեց Ներսիսյանը։
Սունդուկյանի անվան թատրոնի փաստաբանն էլ ընդգծեց, որ մինչ այս քարտերը չեն պատրաստել, քանի որ սպասել են, որպեսզի տվյալ անձն ինքը մոտենա։
Հրաչյա Ներսիսյանը նշեց, որ «Գոյ» թատրոնի դրսի մուտքը կբացվի միայն հանդիսատեսի համար։
Հիշեցնենք` «Գոյը» Սունդուկյանի անվան թատրոնին միացնելու որոշման նախագիծը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարարությունը` որպես հիմք նշելով, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:
Պահանջում ենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը․ բողոքի ակցիա նախարարության մոտ
Լրահոս
0