https://arm.sputniknews.ru/20240327/pahanjum-enq-zhanna-andreasjani-hrazharakany-bvoghvoqi-akcia-nakhararutjan-mvot-73904131.html
Պահանջում ենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը․ բողոքի ակցիա նախարարության մոտ
Պահանջում ենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը․ բողոքի ակցիա նախարարության մոտ
Sputnik Արմենիա
«Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգողը վստահ է՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները սխալ քաղաքականության հետևանք են... 27.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-27T16:27+0400
2024-03-27T16:27+0400
2024-03-27T16:36+0400
հայաստան
բողոքի ակցիա
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71663205_0:109:1600:1009_1920x0_80_0_0_68a3f9ef0d89ff103650cc3847051ff1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Հայաստանի ժողովրդական շարժումը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ բողոքի և իրազեկման ակցիա է իրականացնում` պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։Շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը ներկայացրեց ԿԳՄՍ ոլորտին վերաբերող բոլոր այն խնդիրները, որոնք, իրենց կարծիքով, առաջանում են իշխանության վարած քաղաքականության հետևանքով։Նա հիշեցրեց հեշտությամբ կոտրվող ավելի մասին առակը և հասարակությանը հորդորեց թույլ չտալ, որ այդպես կոտրեն հային ու ոչնչացնեն։ Պետրոսյանը համախմբան կոչ արեց դասախոսներին, ուսանողներին, պրոֆեսորներին և գիտահետազոտական կենտրոններին։Նա վստահեցրեց, որ շարունակելու են իրենց պայքարը, և հույս հայտնեց, որ երբ հաջորդ անգամ հավաքվեն, իրենց թիվն ավելի մեծ կլինի։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։Ըստ Ժաննա Անդրեասյանի` ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/1d/71663205_142:0:1566:1068_1920x0_80_0_0_b3b77e676bba32ad562133cdb0edb3ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, ժաննա անդրեասյան
հայաստան, բողոքի ակցիա, ժաննա անդրեասյան
Պահանջում ենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը․ բողոքի ակցիա նախարարության մոտ
16:27 27.03.2024 (Թարմացված է: 16:36 27.03.2024) «Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգողը վստահ է՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները սխալ քաղաքականության հետևանք են, ուստի ։ Նա համախմբվելու կոչով դիմեց դասախոսներին և ուսանողներին։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Հայաստանի ժողովրդական շարժումը» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ բողոքի և իրազեկման ակցիա է իրականացնում` պահանջելով նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը ներկայացրեց ԿԳՄՍ ոլորտին վերաբերող բոլոր այն խնդիրները, որոնք, իրենց կարծիքով, առաջանում են իշխանության վարած քաղաքականության հետևանքով։
«Այս ընթացքում 100-ից ավելի դասախոս և ուսուցիչ է միացել 7-րդ դասարանի պատմության դասագրքի խոտանման միջոցառմանը։ Միացել են մի շարք այլ մտավորականներ։ Կամերային թատրոնը փակեցին, «Գոյ» թատրոնի մուտքը փակեցին։ Այս իշխանության, մասնավորապես Ժաննա Անդրեասյանի առաջադրանքն այն է, որ Հայաստանում վերացնեն կրթությունը, գիտությունը, մշակույթը։ Դրա համար մի անուն են գտել՝ ակադեմիական քաղաք։ Միտքն այն է, որ հեռացնեն բոլոր հայկական համալսարանները Երևանից, իսկ Ֆրանսիական, Եվրոպական, Ամերիկյան և Սլավոնական համալսարանները թողնեն։ Այսպիսով հայ երեխայի համար դժվարացնում են կրթություն ստանալու հնարավորությունը»,- ասաց Պետրոսյանը։
Նա հիշեցրեց հեշտությամբ կոտրվող ավելի մասին առակը և հասարակությանը հորդորեց թույլ չտալ, որ այդպես կոտրեն հային ու ոչնչացնեն։ Պետրոսյանը համախմբան կոչ արեց դասախոսներին, ուսանողներին, պրոֆեսորներին և գիտահետազոտական կենտրոններին։
Նա վստահեցրեց, որ շարունակելու են իրենց պայքարը, և հույս հայտնեց, որ երբ հաջորդ անգամ հավաքվեն, իրենց թիվն ավելի մեծ կլինի։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։
Ըստ
Ժաննա Անդրեասյանի` ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։