00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Բաժանորդագրվել
Կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Աբու-Դաբի–Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան ՀՀ ժամանած քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության և նրա ուղեբեռից հայտնաբերվել է 40 «Аpple» մոդելի բջջային հեռախոս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողները քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի:
Կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։
Հայաստանից փորձել են մի քանի հազար դոլարի մաքսանենգ ոսկի տանել Վրաստան
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն։
Լրահոս
0