00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում նման քանակ երբեք չի եղել. հոգեբանը` ընտանեկան բռնությունների պատճառների մասին

© Sputnik / Табылды КадырбековԲռնություն
Բռնություն - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Բաժանորդագրվել
Միհրդատ Մադաթյանը համոզված է, որ բռնությունների աճի պատճառներից մեկը իշխանության ամենաբարձր մակարդակով կատարվող ամենաթողությունն է։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանում ոչ միայն ընտանեկան բռնությունների վերաբերյալ վարույթների թիվն է ավելացել, այլև ընտանեկան բռնությունների համատեքստում սպանությունների թիվը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանը` մեկնաբանելով ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալները։
Քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն` Հայաստանում վերջին 1 տարվա ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քրեական վարույթների թիվը կրկնակի ավելացել է` 2022 թվականի 960–ի փոխարեն 2023-ին հասնելով 1848–ի։ Ընդ որում` ՔԿ–ն այս աճը մեկնաբանում է ոչ թե բռնությունների դեպքերի քանակական ավելացմամբ, այլ քրեական վարույթներով վիճակագրություն վարելու նոր մեթոդաբանությամբ և բացահայտումների աճով։
«Ընտանեկան բռնությունների նման քանակ Հայաստանում երբեք չի եղել։ Եթե հաշվի առնենք ամուսնալուծությունների շրջանում բռնությունները, փոխադարձ սպառնալիքները, ահաբեկումները միմյանց նկատմամբ, ինչպես նաև հոգեբանական բռնությունը, որը, որպես կանոն, իրավական դաշտ չի մտնում, բայց դարձյալ շատ լուրջ խնդիր է, ապա թիվը շատ ավելի մեծ կլինի»,– ասաց Մադաթյանը։
Հոգեբանը քրեական գործերի թվի շեշտակի աճի իր բացատրությունն ունի. այն է` հայկական ավանդական արժեքներին խորթ արևմտյան արժեքների ներմուծումը։
«Մենք մեր լիբերալությամբ առաջ ենք ընկել աշխարհի ամենալիբերալ երկրներից և դրանով իսկ քայքայում ենք բոլոր արժեքները, այդ թվում` ընտանեկան արժեքը, որը մեզ համար եղել է լինելիության կարևոր գործոն, և որն ընդունելի չէ լիբերալ հասարակության կամ գլոբալիզմի սկզբունքների համար, որովհետև այնտեղ ընտանիքի արժեքներն այնքան ամուր ու կայուն չեն, ինչպես մեզ մոտ»,– ասաց Մադաթյանը։
Իսկ ընտանեկան բռնությունների դեպքերի աճի հիմնական պատճառը հոգեբանը համարում է 2018թ–ից հետո Հայաստանում հաստատված օխլոկրատիան (ամբոխավարություն` հունարեն ochlos ամբոխ + kratos իշխանություն)։
«Կամայական երկրում օխլոսը մեծամասնություն է, և, եթե մենք ի սկզբանե ընդունում ենք կեղծ դեմոկրատական սկզբունքները, որոնք փաթաթել են մեր վզին, այսինքն` «մեծամասնությունը ճիշտ է» բանաձևը, ապա ունենում ենք քաոս և հասարակարգի քայքայում»,– նշեց Մադաթյանը։
Անդրադառնալով 2020թ–ի պատերազմի ու դրան հաջորդած 3 տարիներին Հայաստանում իշխող բարոյահոգեբանական մթնոլորտի հնարավոր ազդեցությանը` մասնագետը նախ նշեց, որ համաշխարհային վիճակագրության համաձայն` երեխայի զոհվելու դեպքում ընտանիքների 60-70 տոկոսն ամուսնալուծվում են։ Ավելին` ամուսնալուծությունների 60-80 տոկոսի դեպքում բաժանումը զուգակցվում է երեխայի մահվան համար միմյանց մեղադրանքներով ու բռնությամբ։
«Եթե այսօրվա իշխանավորները մի քիչ կրթական ցենզ ունենային, ապա կհասկանային սա և ցինիկ կերպով չէին խոսի 5000 զոհի մասին, այլ կխոսեին այդ 5000 ընտանիքների հետագա ճակատագրերի մասին, որոնք սարսափելի են։ Կխոսեին այդ 10 000 ծնողների հետագա կյանքի և էքզիստենցիալ այլ խնդիրների մասին` սկսած մենությունից, կյանքի իմաստից և մնացած բոլոր բաներից, և դա չէին սոուսի առաջին տիկնոջ հետ որդեկորույս ծնողների կեղծ փարթիներով։ Ասում եմ «կեղծ», որովհետև չի կարող ծնողն ուրախ լինել, որ իր երեխան զոհվել է։ զոհվածի ծնողն իր երեխայի կորստի համար չի կարող երբևէ ներել նույնիսկ Աստծուն»,– նշում է Մադաթյանը։
Մեր զրուցակիցը ընտանեկան, կենցաղային բռնությունների աճի պատճառների թվում նշում է նաև իշխանության ամենաբարձր մակարդակով կատարվող ամենաթողությունը։
«Եթե կառավարության գլուխը նման ամենաթողություններ է իրեն թույլ տալիս, ինչո՞ւ պիտի ընտանիքի հայրը նույն ամենաթողությունը թույլ չտա տանը իր երեխաների, կնոջ նկատմամբ։ Լեգիտիմությունը նաև հակառակ ուղղությամբ է աշխատում. եթե մարդը լեգիտիմ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ապա Նիկոլ Փաշինյանի վարքագիծը լեգիտիմ անդրադառնալու է նրա ընտանիքի վրա։ Դրա համար էլ մենք ունենք բռնությունների կոնկրետ աճ»,– արձանագրում է Մադաթյանը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր նաև, որ 2023-ին 2022-ի համեմատ 48 տոկոսով աճել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը` 244–ից հասնելով 363–ի։
Վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության և թմրամիջոցների հետ կապված դեպքերին։
Լրահոս
0