00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ընտանեկան բռնությունների դեպքերով քրգործերի քանակը 1 տարում ավելացել է 92,5%-ով

© Sputnik / Табылды КадырбековԲռնություն
Բռնություն - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
Բռնություն
Բաժանորդագրվել
Ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված 343 վարույթից 4-ը քննվել է սպանության հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանում ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները 2023 թվականին ավելացել են, բացի դրանից տուժողներն էլ սկսել են ավելի շատ դիմել իրավապահ մարմիններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նախորդ տարում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։
«2023 թվականին ՔԿ-ի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։ Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը մեկ տարում ավելացել է 888-ով կամ 92,5 տոկոսով»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, վերջին շրջանում ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերի մասին տուժողների կողմից իրավապահ մարմիններին դիմելու միտում է նկատվում, այսինքն` ոչ թե բռնությունների դեպքերն են ավելացել, այլ բացահայտումները։
© Sputnik / Vahram MkrtchyanՀայաստանում աճել են ընտանեկան բռնության դեպքերը
Հայաստանում աճել են ընտանեկան բռնության դեպքերը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
Հայաստանում աճել են ընտանեկան բռնության դեպքերը
ՔԿ–ն պարզաբանում է` վարույթների քանակական աճը պայմանավորված է հիմնականում 2022թ․ հունիսից ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներից բխող՝ քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։
Դրան զուգահեռ արձանագրվել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակական աճ։ Դրանց 51%-ը վերաբերում է ֆիզիկական ներգործություն կատարելու (ծեծի) դեպքերին։ 2023-ին քննված 1848 վարույթից 338-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 2022-ին դատարան է ուղարկվել 122 վարույթ՝ 126 անձի վերաբերյալ մեղադրանքով։
Մասնավորապես 343 վարույթներից 4-ը քննվել են սպանության հատկանիշներով (2022-ին սպանության դեպքերի վերաբերյալ դատարան է ուղարկվել 9 վարույթ), ևս 4-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու, 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 177-ը՝ ֆիզիկական ներգործության, 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների գերակշռող մասը եղել են ամուսնական կապի մեջ։ Մասնավորապես 349 մեղադրյալից 259-ը եղել են կին/ամուսին (74%), 35-ը` ծնողներ կամ տատ–պապ, 28-ը՝ քույր/եղբայր, 27-ը՝ զավակ/թոռ։ Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից 13-ը եղել են մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 6-ը՝ 14-18 տարեկան, 332-ը՝ 18-ից բարձր տարիքի:
608 վարույթ փոխանցվել է 2024 թվականին:
ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում, օրինակ` սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը, համարվում է ծանրացնող հանգամանք:
Լրահոս
0