00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը որոշել է պայքարել ծառասպանդի դեմ

© Sputnik / Andranik GhazaryanՎիկտոր Մնացականյան
Վիկտոր Մնացականյան - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Վիկտոր Մնացականյան
Բաժանորդագրվել
Երևանում արդեն իսկ կտրվել է 200 ծառ, բայց նախատեսված է հատել ևս 3000 ծառ։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը որոշել է պայքարել ծառերի հատման գործընթացի դեմ, որը նա ծառերի սպանդ է անվանում։
«Վաղվանից սկսում ենք գործողություններ»,– ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Մնացականյանը, հղում անելով ԶԼՄ–ներին, նշել է, որ ծառերի հատման գործընթացը համապատասխան օղակների և կառույցների պատշաճ փորձաքննություն չի անցել։ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը չեն տեղեկացվել այդ «ծրագրի» մասին։
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը շեշտել է, որ Երևանի էկոլոգիայի վրա հարձակումը կանխելու համար նախաձեռնում են ստեղծել արագ արձագանքման կենտրոն, որը գործնական քայլերով արձագանքելու է քաղաքային իշխանության կողմից Երևանի ծառազրկման անթույլատրելի քայլերին:
«Այսպես կոչված ծառափոխության պատրվակով կտրվում կամ արմատախիլ են արվում մայրաքաղաքի մեծ և առողջ ծառերը։ Երևանցուն հրամցվում են ծառատեսակներ, որոնք մեր պայմաններում կենսունակ են ոչ թե որպես բույս, այլ որպես կոռուպցիայի վտանգավոր աղբյուր։ Քաղաքային իշխանության այն կառույցը, որը գործընթացի անմիջական պատասխանատուն և իրականացնողն է, շարունակում է մնալ կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Այս պահին կտրվել է շուրջ 200 ծառ, բայց կատարյալ աղետը դեռ առջևում է` հաշվի առնելով, որ նախատեսված է կտրել, այսինքն` ոչնչացնել ևս շուրջ 3000 ծառ»,– գրել է Մնացականյանը։
Նա մտահոգ հայրենակիցներին, քաղաքական ու ապաքաղաքական ուժերին, հասարակական ու մշակութային գործիչներին, ուսանողներին ու մտավորականներին հորդորել է միանալ իրենց։
Հիշեցնենք` «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագիրը սկսվել է 2023 թվականից։
Արդեն 1 շաբաթ է` Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով սկսվել է ծառերի հատման գործընթացը։ Թումանյան, Ալեք Մանուկյան փողոցներում արդեն իսկ բազմաթիվ ծառեր են կտրվել, հիմնականում` թեղիները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանն ավելի վաղ ասել էր, որ նախատեսվում է մի քանի տասնյակ ծառ հատել ու վստահեցրել էր` թեղիները փոխարինվելու են Երևանին ադապտացված, ֆունկցիոնալ և առանց խնդրի ծառատեսակներով` ալբիցիա լենքորանյան, օճառածառ և սակուրա։ ՀՈԱԿ–ից վստահեցրել էին` փոխարինման ենթակա ծառերն անկենսունակ են։ Ծրագիրն իրականացվելու է Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա–Ալեք Մանուկյան–Չարենց, Ալեք Մանուկյան–Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։
Նշենք, որ մարտի 22-ին էլ ծառահատում էր իրականացվում Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում։ Այնտեղ 73 ծառ էր հատվել։ ՀՈԱԿ–ի տնօրենը հայտնել էր, որ դրանց փոխարեն 84 ծառ է տնկվելու։
Լրահոս
0