00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանության բաժանմունքում ահաբեկչության գործով մեղադրյալներից 2-ը կալանավորվել են

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
Ձեռնաշղթա
Բաժանորդագրվել
Ահաբեկչության գործով մեղադրյալներից 1-ը դեռ բուժհաստատությունում է։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության գործով ձերբակալված 3 անձից 2-ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 24-ին` ժամը 17։00-ի սահմաններում, 3 տղամարդիկ փորձել են ներխուժել ոստիկանության Նոր Նորքի բաժին, նրանք նռնակ են գործադրել, ինչի հետևանքով ներխուժողներից 2–ը վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել բուժհաստատություն։ Երկուսը ձերբակալվել են, մեկի ձերբակալումը հնարավոր չի եղել առողջական վիճակի պատճառով: Մարտի 25-ին ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք առնչություն ունեն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության հետ։ Ըստ ԶԼՄ–ների` տղամարդկանցից մեկը «Սասնա ծռերից» Ստեփան Հովակիմյանն է, երկրորդը Արթուր Մովսիսյանը, որը պատերազմի մասնակից է, նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Երրորդը Վարդգես Գևորգյանն է, որը ևս մասնակցել է արցախյան պատերազմին։ Ձերբակալվել են Ստեփան Հովակիմյանն ու Վարդգես Գևորգյանը։

«Ձեռք բերված փաստերի հիման վրա ՔԿ-ն միջնորդություններ է ներկայացրել հսկող դատախազին՝ առերևույթ հանցավոր արարքները կատարած 3 անձանց՝ Ս.Հ.-ի, Վ.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Դատախազը բավարարել է միջնորդությունները, և նշված անձանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն և խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածներով»,- ասված է հաղորդագրությունում։

Դատարան ներկայացված միջնորդությունները նույնպես բավարարվել են, և Ստեփան Հովակիմյանն ու Վարդգես Գևորգյանը կալանավորվել են։
Արթուր Մովսիսյանը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված է վերջինիս ձերբակալելու որոշում։
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի առթիվ վարույթի շրջանակում կատարվել է 23 խուզարկություն, զենք-զինամթերք, սխեմաներ, փաստաթղթեր, ինչպես նաև թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել։
Լրահոս
0