00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փնտրում ենք նրանց, ովքեր կգան և կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է. Սիմոնյանը` 4 գյուղի մասին

© Sputnik / David GalstyanՏավուշի մարզի Ոսկեպար գյուղի մուտքի մոտ գտնվող ցուցանակը
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մուտքի մոտ գտնվող ցուցանակը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահի խոսքով՝ հայկական կողմի համար ընդունելի է սահմանազատումը Տավուշից սկսելը, քանի որ այնտեղ վիճելի շատ բան չկա։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը դուրս կգա ՀՀ–ում իր օկուպացրած տարածքներից, նաև չի բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի, եթե չստանա իր պահանջած 4 գյուղերը։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջած տարածքներին՝ Ալեն Սիմոնյանը կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու մյուս ՔՊ-ականների պնդումը՝ դրանք ՀՀ տարածք չեն։
«Փնտրում ենք հիմա մարդկանց, ովքեր կգան ու կապացուցեն, որ դրանք Հայաստանի տարածք են»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների քարտեզներով։
«Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում Անկախության օրը, մենք նշում ենք ինչ-որ կոնկրետ բան, չէ՞։ Հռետորական հարց է։ Կոնկրետ սահմանի տեղը ՀՀ-ն գիտի, Տավուշի բնակիչները գիտեն, որ այս գծից այն կողմ միշտ եղել է Ադրբեջան, և ՀՀ բոլոր իշխանությունները միշտ էլ իմացել են, մենք էլ Վրաստան գնալիս միշտ տեսել ենք այդ ճանապարհը, նույնիսկ ինչ-որ ժամանակ կանգնում և ցույց էինք տալիս, որ սա արդեն Ադրբեջանն է»,- նշեց Սիմոնյանը։
Ըստ նրա՝ այստեղ ոչ մի նոր բան չկա, միայն թե ընդդիմությունը «հերթական ֆալստարտն է անում». փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնել, բայց ըստ խորհրդարանի նախագահի՝ չի ստացվելու, որովհետև ՀՀ որևէ տարածք սակարկման նույնիսկ չի ենթարկվում։ Ասում է՝ երկու տարի էր` միջանցքի մասին էր խոսվում, զիջման չգնացինք, որովհետև ակնհայտ էր, որ դա մեր իրավասության գոտում է։
«Հիմա տեղի է ունենում գործընթաց, որի անունն է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի գծում։ Ոչ թե գծում, այլ վերականգնում նրա, ինչ կա, եղել է և իրավաբանական փաստաթղթավորմամբ ապացուցված է։ Խոսքը այնպիսի քարտեզի մասին է, որ ստորագրված է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից»,- ասաց Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ սահմանազատման գործընթացը հենց Տավուշից սկսելը ճիշտ է, որովհետև այնտեղ վիճելի մասերն ավելի քիչ են։
«Տավուշի մարզով սկսելը մեզ համար ընդունելի է, շատ տեղեր պարզ են, այնտեղ մեծ հաշվով շատ մեծ վեճ չկա։ Մնացած մասերում վեճ կա»,- հավելեց նա։
Պաշտոնական Երևանի ցանկությունն է ունենալ սահման․ բոլոր այն հատվածներում, որտեղ Ադրբեջանն առաջ է, պետք է հետ քաշվի, դա պետք է տեղի ունենա ամբողջ սահմանի երկայնքով։ Նույնը պետք է անի Հայաստանը։
Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասկիպարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպար, Խերիմլի և Ղըզըլգաջիլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնեց Տավուշի մարզ, հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ և հայտարարեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ, և այն կարող է մեկնարկել հենց Տավուշից։ Ըստ Փաշինյանի` եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։
Ոչ մեկը հող չի հանձնում. ԶՈւ ԳՇ պետը` Տավուշի գյուղերի մասին
Լրահոս
0