Գոմաղբը թափել են փողոցում ու ձվեր նետել ոստիկանների վրա. բողոքի ցույցեր Բելգիայում
Գոմաղբը թափել են փողոցում ու ձվեր նետել ոստիկանների վրա. բողոքի ցույցեր Բելգիայում
Sputnik Արմենիա
Տևական ժամանակ է` ֆերմերները բողոքում են Եվրամիության ագրարային քաղաքականությունից։ Մարդիկ դուրս են եկել նաև Բրյուսելի փողոցներ։ 27.03.2024, Sputnik Արմենիա
Եվրամիության ագրարային քաղաքականության դեմ կազմակերպված բողոքի ցույցերը Բրյուսելում վերածվել են բախումների։Շուրջ 900 տրակտորիստներ մարտի 26-ին ԵՄ անդամ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպման ժամանակ փորձել են արգելափակել Բելգիայի մայրաքաղաքի Եվրոպական թաղամասը, որտեղ քննարկվել են ընթացիկ ագրարային խնդիրները:Լեհաստանի ֆերմերներն արգելափակել են ուկրաինական հացահատիկով երկաթուղային շարժակազմերըԹեև ոստիկանությունը վաղ առավոտից փակել է փողոցները՝ կազմակերպելով ԵՄ հաստատությունների պահպանությունը, սակայն ֆերմերներին որոշ դեպքերում հաջողվել է տրակտորների օգնությամբ ճեղքել ոստիկանական շղթան: Ցուցարարներն անվադողեր են վառել, գոմաղբ թափել փողոցում, ոստիկանների վրա փայտեր, շշեր ու ձվեր նետել: Ոստիկանությունն էլ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել։Ֆերմերները Մակրոնին սուլելու համար ներխուժել են գյուղատնտեսական ցուցահանդես
Տևական ժամանակ է` ֆերմերները բողոքում են Եվրամիության ագրարային քաղաքականությունից։ Մարդիկ դուրս են եկել նաև Բրյուսելի փողոցներ։
Եվրամիության ագրարային քաղաքականության դեմ կազմակերպված բողոքի ցույցերը Բրյուսելում վերածվել են բախումների։
Շուրջ 900 տրակտորիստներ մարտի 26-ին ԵՄ անդամ երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպման ժամանակ փորձել են արգելափակել Բելգիայի մայրաքաղաքի Եվրոպական թաղամասը, որտեղ քննարկվել են ընթացիկ ագրարային խնդիրները:
Թեև ոստիկանությունը վաղ առավոտից փակել է փողոցները՝ կազմակերպելով ԵՄ հաստատությունների պահպանությունը, սակայն ֆերմերներին որոշ դեպքերում հաջողվել է տրակտորների օգնությամբ ճեղքել ոստիկանական շղթան: Ցուցարարներն անվադողեր են վառել, գոմաղբ թափել փողոցում, ոստիկանների վրա փայտեր, շշեր ու ձվեր նետել: Ոստիկանությունն էլ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել։