00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևը ՀՀ իշխանությանը պարտադրում է սահմանազատման սեփական քարտեզները․ քաղաքագետ

© Sputnik / Aram Nersesyan«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
Բաժանորդագրվել
Քաղաքագետը նշում է, որ Տավուշում տարածքներ զիջելով ՀՀ իշխանությունները խախտում են սեփական «կարմիր գծերը»։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության իշխանությանը պարտադրում է սահմանազատման սեփական քարտեզները։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Իմ տեղեկություններով, Ալիևը Հայաստանին 33 հատ քարտեզ է «դեմ տվել», սահմանի տարբեր հատվածներին առնչվող։ Յուրաքանչյուր հատվածում Ալիևը կամայականորեն սահման է գծել և Հայաստանից պահանջում է ընդունել դրանք, հակառակ դեպքում սպառնում է պատերազմ սկսել»,- ասաց փորձագետը։
ՀՀ ղեկավարությունն էլ իր հերթին տրվել է այդ սպառնալիքներին և զբաղված է սեփական հանրությանը ահաբեկելով` համոզելով համաձայնել տարածքները հանձնելուն, մասնավորապես Տավուշում։ Սուրենյանցի խոսքով՝ Հայաստանում որևէ մեկը դեմ չէ խաղաղությանը և դեմ չէ նաև բալանսավորված սահմանազատմանը և սահմանագծմանը։
«Եթե խոսքը բալանսավորված դելիմիտացիայի մասին լիներ, ապա ակնհայտ է, որ հանրությունը պատրաստ կլիներ որոշ զիջումների։ Միայն դելիմիտացիայի սկզբունքները համաձայնեցնելու ճանապարհով կարելի է հասնել խաղաղության։ Ներկայիս իրավիճակում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ Ադրբեջանը որևէ քարտեզ չի ընդունում, ու անհասկանալի է, թե ինչ է ստանալու Հայաստանը` Տավուշում տարածքներ զիջելով։ ՀՀ իշխանությունները խախտում են սեփական «կարմիր գծերը»»,- նշեց նա։
Սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելը քաղաքագետը վտանգավոր որոշում համարեց, քանի որ այնտեղ Հայաստանը տարիներ շարունակ հզոր պաշտպանական ամրություններ է կառուցել։ Տավուշում ամենապաշտպանված սահմաններն են և, ակնհայտ է, որ տարածքային զիջումները կարող են թուլացնել այդ պաշտպանությունը։ Հաշվի առնելով, որ տարածաշրջանով անցնում են այնպիսի կարևորագույն ենթակառուցվածքներ, ինչպիսիք են դեպի Վրաստան տանող ճանապարհը և գազատարը, ապա Բաքվին տարածքների հանձնումը վտանգի տակ կդնի այդ ամենը։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյն ասել էր, որ չի բացառվում՝ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից։ Նա նաև 4 գյուղ էր մատնանշել, որոնք խնդրահարույց են համարվում։
Տավուշում ժողովրդի հետ խոսելուց հետո էլ ընդգծել էր՝ ժողովրդին չեն վախեցնում, ճշմարտությունն են ասում։
Լրահոս
0