00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոսատոմը» կարող է իրականացնել ՀՀ–ում նոր ԱԷԿ-ի կառուցման ցանկացած նախագիծ. Կոմարով

© Sputnik / Aram GareginyanԿիրիլ Կոմարով
Կիրիլ Կոմարով - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Կիրիլ Կոմարով
Բաժանորդագրվել
Պետական կորպորացիայի ղեկավարի առաջին տեղակալի խոսքով՝ «Ռոսատոմը» կառուցում է 50 ՄՎտ հզորությամբ մի շարք ռեակտորներ, իսկ շուտով նախատեսում է 600 ՄՎտ հզորությամբ բլոկ կառուցել։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. «Ռոսատոմը» պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրի Հայաստանի իշխանությունը։ Սոչիում ընթացող «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024» միջազգային համաժողովի շրջանակում այս հայտարարությունն է արել պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը «Ռոսատոմի» համար կարևոր գործընկեր է` հատուկ նշելով հայ և ռուս մասնագետների՝ Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգմանն ուղղված համատեղ աշխատանքը:
«Թե ինչպիսի կայան պետք է կառուցվի, կախված է Հայաստանի կառավարության որոշումից։ Տարբեր կանխատեսումներ կան, թե ինչ հզորության բլոկ է անհրաժեշտ։ Ոմանք ասում են, որ պետք է անպայման փոքր բլոկներ կառուցել։ Ես շփվում եմ Հայաստանի մեր գործընկեր էներգետիկների հետ, այնտեղ կարծիք կա, որ «հազարանոց բլոկն» էլ կարող է հետաքրքիր լինել, հատկապես եթե մասնակի արտահանում ապահովենք հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան»,-ասել է Կոմարովը։
ՀՀ ղեկավարությունը դեռ պետք է կողմնորոշվի այս հարցում։
Ընդ որում, նրա խոսքով, «Ռոսատոմի» արտադրանքը թույլ է տալիս իրականացնել Հայաստանի կառավարության ցանկացած որոշում։
«Մենք ունենք բլոկներ, որոնք սերիական կառուցում ենք, յուրաքանչյուրը` 50 ՄՎտ հզորությամբ, մենք ունենք նաև 1000 ՄՎտ հզորությամբ բլոկներ։ Մենք պատրաստվում ենք մոտ ժամանակներս սկսել 600 ՄՎտ հզորությամբ ռեակտորի կառուցումը»,- ասել է Կոմարովը։
ՄԱԳԱՏԷ–ն հիմնավորվել է․ Հայկական ԱԷԿ–ի տնօրենը պատասխանել է Բաքվից հնչող մեղադրանքներին
Նա նշել է, որ 50 ՄՎտ հզորությամբ ռեակտորներից, ինչպես մոդուլներից, կարելի է ցանկացած չափ հավաքել՝ 100, 200, 400։
«Բայց պետք չէ պատրանքներ ունենալ։ Պետք է հասկանալ, որ փոքր հզորության կայանները միշտ ավելի թանկ են լինելու, քան մեկ մեծ հզորության կայանը»,-ասել է Կոմարովը։
Նրա խոսքով` հարկավոր է ՀՀ կառավարության հետ այնպիսի լուծում գտնել, որը մի կողմից առավելագույնս կբավարարի Հայաստանի էներգահամակարգի կարիքները, մյուս կողմից՝ թույլ կտա առավել էժան և կայուն էլեկտրաէներգիա ստանալ:
«Այս առումով «Ռոսատոմում» ցանկացած տեխնոլոգիա կա, և Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում մենք ի վիճակի կլինենք կատարել»,-նշել է Կոմարովը։
Ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։ Դեռ չի որոշվել` դրանք պետք է ստացիոնար լինեն, թե մոդուլային: Բացի այդ, Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից։
Լրահոս
0