00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԳԱՏԷ–ն հիմնավորվել է․ Հայկական ԱԷԿ–ի տնօրենը պատասխանել է Բաքվից հնչող մեղադրանքներին

© Sputnik / David GalstyanԷդուարդ Մարտիրոսյան
Էդուարդ Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2024
Էդուարդ Մարտիրոսյան
Բաժանորդագրվել
Մարտիրոսյանի խոսքով՝ մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՄԱԳԱՏԷ–ն մի քանի այցելությունների ընթացքում հիմնավորվել է, որ Հայկական ԱԷԿ–ը համապատասխանում է այն բոլոր չափորոշիչներին, որոնք պետք են կայանի անվտանգ շահագործման համար։ Այս մասին Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
«Անվտանգային առումով այս պահին ոչ մի խնդիր չկա»,- ընդգծեց նա։
Մարտիրոսյանը հիշեցրեց, որ 2022 թ․ հոկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ՀՀ այցելության ժամանակ հայտարարել էր, որ Հայկական ԱԷԿ-ի, ինչպես նաև երկրի միջուկային էներգետիկայի գերատեսչությունների ղեկավարները կարող են բոլոր հարցերով դիմել ՄԱԳԱՏԷ-ի գրասենյակներ, որոնք նրա հանձնարարությամբ ամենայն աջակցություն կցուցաբերեն Հայաստանին:
Մարտիրոսյանի խոսքով՝ ցանկացած ԱԷԿ–ի գործունեություն կարող է դադարեցնել այն պետությունը, որի սեփականությունն է այն։
Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կարող է երկարաձգվել նաև 2036 թվականից հետո
«Ուզում եմ նշել, որ Հայկական ԱԷԿ–ի 100% բաժնետերը ՀՀ–ն է, և այլ պետությունները, ինչ–ինչ նեղ նպատակներից ելնելով կարող են հայտնել կարծիքներ, բայց այդ կարծիքները պիտի հիմնավորված լինեն փաստաթղթերով, նաև ատոմային միջազգային գործակալության փորձագետների կարծիքներով»,– ասաց տնօրեն։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն ամբողջապես հատկացնում է այն միջոցները, որն անհրաժեշտ է ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու համար:
«Մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, ու ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցները լիովին բավարար են եղել, անգամ գերազանցել են այն չափորոշիչները` արդիականացնելու նաև այն անվտանգային համակարգերը, որոնք կան: Մենք արդեն նոր տեխնոլոգիաների հետևից ենք գնում, որ ապահովենք մեր կայանի անվտանգությունը, ոչ մի պետություն չի կարող մեզանից շատ մտածել մեր երկրի անվտանգության համար»,- ընդգծեց ատոմակայանի տնօրենը:
«Ռուսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովն իր հերթին նշեց, որ կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման բոլոր աշխատանքները կատարելիս գլխավոր առաջնահերթությունը մնում է դրա անվտանգությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանի մի շարք ՀԿ-ներ բաց նամակով դիմել էին Ատոմային էներգիայի գագաթնաժողովի ղեկավարությանը և խոսել Հայկական ԱԷԿ-ից բխող «գլոբալ սպառնալիքի» և կայանի շահագործումը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Լրահոս
0