00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

10 տարվա առեղծված. մեկ տասնամյակ առաջ անհետացած ինքնաթիռի գաղտնիքը դեռ չի բացահայտվել

Ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2024
Ինքնաթիռ
Բաժանորդագրվել
2014 թվականի մարտի 8-ին մալայզիական ինքնաթիռը 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամով օդ բարձրացավ մայրաքաղաք Կուալա Լումպուրում և ուղևորվեց Պեկին։
Մոտ մեկ ժամից կապը օդանավի հետ կտրուկ ընդհատվեց, իսկ ռադարներն արձանագրեցին, որ ինքնաթիռը շրջադարձ է կատարել և թռչում է դեպի Հնդկական օվկիանոս։ Ու վերջ։
Նրա հետքը կորավ, իսկ մասնագետները ենթադրում են, որ մոտ 7 ժամից վառելիքը սպառելուց հետո ինքնաթիռն ընկել է ջուրը և սուզվել։
Սկսվեցին ավիացիայի պատմության ընթացքում ամենալայնածավալ և ամենաթանկ փրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում էին որոնողական 60 նավ և 50 ինքնաթիռ աշխարհի 26 երկրից։ Ամիսներ անց Աֆրիկայի արևելյան ափին հայտնաբերվեցին ինքնաթիռի որոշ մասեր, ինչն ապացուցում է, որ օդանավն իրոք ընկել է Հնդկական օվկիանոսը։ Բայց մինչև այժմ ո՛չ ինքնաթիռն է հայտնաբերվել, ո՛չ էլ գտնվել է գլխավոր հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է հյուսիս թռչող օդանավը Վիետնամի օդային տարածքի սահմանների մոտ կտրուկ շրջադարձ կատարել և ուղղություն վերցրել դեպի հարավ։
Ջեֆ Բեզոսի տարին. աշխարհի ամենահարուստ մարդու հաջողության գաղտնիքը
Քանի որ պաշտոնական բացատրություն չկա, շրջանառվում են բազմաթիվ վարկածներ, որոնցից մի քանիսը կարելի է ինչ-որ չափով ճշմարտանման համարել, բայց կան նաև պարզապես ֆանտաստիկ տեսություններ, որոնք առաջ են քաշել գերբնական ուժերի գոյությանն անվերապահորեն հավատացողները։ Ի դեպ, մասնագետներն ասում են՝ նույնիսկ եթե կորած ինքնաթիռն ի վերջո հայտնաբերվի օվկիանոսի հատակին, ինչպե՞ս ենք պարզելու, թե նա ինչու է շրջադարձ կատարել. չէ՞ որ սև արկղերը պահպանում են միայն վերջին երկու ժամվա ձայնագրությունը, իսկ խորհրդավոր շրջադարձից հետո օդանավը դեռ օդում էր յոթ ժամ շարունակ։ Եվ եթե միայն լռություն արձանագրվի, ո՞վ կարող է ասել, թե պատճառը որն է՝ օդաչուներն արդեն ողջ չէի՞ն, թե՞ նրանցից առնվազն մեկը դեռ վարում էր ինքնաթիռը առանց որևէ ձայն հանելու։
Պատահածից անմիջապես հետո ոմանք սկսեցին պնդել, թե օդաչուներից մեկը պարզապես ինքնասպանություն է գործել՝ իր հետ տանելով բոլոր ուղևորներին և անձնակազմի անդամներին։ Հանուն ճշմարտության փաստենք, որ այս վարկածը գոյության իրավունք ունի։ Հիշեցնեմ, որ կատարվածից մոտ մեկ տարի անց՝ 2015 թվականի մարտին, ֆրանսիական Ալպերում ժայռի մեջ մխրճվեց Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող ինքնաթիռը։ Մահացավ 150 մարդ։ Ամիսներ տևած հետաքննությունից հետո ֆրանսիացի փորձագետները հրապարակեցին պաշտոնական եզրակացությունը՝ երբ առաջին օդաչուն դուրս է եկել խցիկից, երկրորդ օդաչուն՝ գերմանացի Անդրեաս Լուբիցը, փակել է դուռը և միտումնավոր կերպով օդանավն ուղղել դեպի լեռները։ Ճիշտ է` պարզվել է նաև, որ նա ուներ առողջական խնդիրներ և հոգեկան հիվանդության ախտանիշներ, որոնք բժիշկները չէին նկատել։ Մալայզիական ինքնաթիռի օդաչուները ոչ մի նման պրոբլեմ չունեին։
Խեղճ արքայազն. Բրիտանիայում նրան ուզում են զրկել ժառանգությունից, իսկ Ամերիկայում՝ վիզայից
Մյուս տարածված վարկածն անսպասելի հրդեհն է, որը ստիպել է օդաչուներին անմիջապես շրջադարձ կատարել և փորձել վայրէջք կատարել Հնդկական օվկիանոսի մոտակա կղզիներից մեկի օդանավակայանում։ Բայց այս դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ են օդաչուները դիսպետչերներից օգնություն խնդրելու փոխարեն անջատել կապը։ Իսկ եթե ծխի պատճառով օդաչուներն ուշագնաց են եղել կամ ընդհանրապես արդեն ողջ չէին, ո՞վ է անջատել կապը։ «Իհարկե, կապը կարող էր ինքն իրեն անջատվել հենց նույն հրդեհի պատճառով»,– հիմնավորում է այս վարկածի հեղինակ, հայտնի ամերիկացի օդաչու Քրիս Գուդֆելոուն, որն այնուհանդերձ խոստովանում է՝ սա զուտ տեսական ենթադրություն է, իր առաջ քաշած վարկածի որևէ փաստական հիմնավորում գոյություն չունի։
Կան նաև վարկածներ, որոնք տեսականորեն կարող են իրական լինել, բայց անմիջապես էլ տասնյակ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները շատ դժվար է գտնել։ Օրինակ` ինքնաթիռն առևանգել են ահաբեկիչները և տարել Ղազախստան։ Նախ` ինչո՞ւ հենց Ղազախստան։ Այս հարցին ամերիկյան «York» հանդեսի մեկնաբանները, որոնք այս վարկածի հեղինակն են, բացարձակ որևէ քիչ թե շատ ընդունելի պատասխան չեն տալիս։ Բայց ամենագլխավորը՝ բա անցած 10 տարում ինչո՞ւ ոչ մի պահանջ չենք լսել։ Իհարկե, ուղևորների հարազատների համար այս վարկածը լույսի մի առկայծում է՝ ուրեմն դեռ հույս կա, որ առևանգվածները օտար երկրի ինչ-որ դժվարամատչելի վայրում են, ողջ են և տասը տարի շարունակ փայփայում են տուն վերադառնալու երազանքը։
Հարազատներին կարելի հասկանալ։ Լի Էրյուն, որի տղան՝ Յասինը, եղել է կորած ինքնաթիռում, ԲիԲիՍի-ին ասել է. «Ողջ կյանքս ապրել եմ Պեկինի մոտ գտնվող գյուղում, իսկի Պեկինում չէի եղել, հիմա վաճառել եմ ամեն ինչ, գնացել եմ Մադագասկար, որտեղ գտել են ինքնաթիռի բեկորներից մեկը, կանգնել եմ Հնդկական օվկիանոսի ափին և բղավել՝ Յասի՛ն, եկել եմ քեզ տուն տանելու։ Չարձագանքեց։ Պատրաստ եմ աշխարհի ծայրն էլ հասնել, միայն թե գտնեմ սիրելի տղայիս»։
Մոնա Լիզայի համբավի գաղտնիքը. առեղծվածային ժպի՞տ, թե՞ հայրենասիրական առևանգում
Լրահոս
0