00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնսերվատորիայի ստորագրահավաքին մասնակցել է 6290 անձ, արդյունքները ներկայացվել են ԿԳՄՍՆ

CC BY-SA 4.0 / Preacher lad / Komitas State Conservatory (re-sized) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Բաժանորդագրվել
ԵՊԿ–ից ակնկալում են, որ լիազոր մարմնի` ԿԳՄՍՆ–ի պատասխանը կլինի օրենքով սահմանված ժամկետում։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեկնարկած ստորագրահավաքն ավարտվել է, առկա է 6290 վավեր ստորագրություն։ Ստորագրահավաքի արդյունքները ներկայացվել են կոնսերվատորիայի լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԿ ուսանողական խորհուրդը։
Նշենք, որ դիմում-պահանջը ձևակերպվել է մարտի 12-ին տեղի ունեցած համակոնսերվատորիական ժողովում, որում մասնավորապես ասվում էր, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսները, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամները, ուսանողները և շրջանավարտները կտրականապես դեմ են կոնսերվատորիան որևէ այլ բուհի հետ միավորելուն, ներկայիս շենքից կոնսերվատորիայի տեղափոխվելուն, «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելուն։
Նրանք ԿԳՄՍՆ–ից պահանջում են ՀՀ միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան չներառել «Ակադեմիական քաղաք» նախագծում, պահպանել բուհի կարգավիճակը և ինքնավարությունը՝ իր ներկայիս պատմական շենքում։
«Ստորագրահավաքին առցանց ձևաչափով մասնակցել են ԵՊԿ արտերկրի շրջանավարտներ։ Ստորագրահավաքին ինքնաբուխ կերպով միացել են ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր, այդ թվում նաև առցանց ձևաչափով։ Ստորագրահավաքը սկսվել է ս/թ մարտի 13-ին և ավարտվել մարտի 25-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԵՊԿ–ից ակնկալում են, որ լիազոր մարմնի պատասխանը կլինի օրենքով սահմանված ժամկետում։
Հիշեցնենք` օրերս ԶԼՄ–ներում լուր տարածվեց, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակվում է։ Ռեկտորը հայտարարեց, որ նման բան չկա, ուղղակի հիմնանորոգում են կիսով չափ։
Ավելի ուշ ԿԳՄՍՆ–ն հայտարարություն տարածեց` նշելով, որ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ արվեստների, կրթական, բժշկական, դասական, տեխնոլոգիական, սպայական, ու ստեղծված են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնց հետ կքննարկվեն բուհերից ստացված առաջարկներն ու դիտարկումները՝ բուհերի միավորման-խոշորացման վերաբերյալ։
Լուրեր են պտտվում, որ Կոնսերվատորիայի շենքը վաճառված է. Աննա Մայիլյան
Լրահոս
0