00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր են պտտվում, որ Կոնսերվատորիայի շենքը վաճառված է. Աննա Մայիլյան

Լուրեր են պտտվում, որ Կոնսերվատորիայի շենքը վաճառված է. Աննա Մայիլյան
Բաժանորդագրվել
Երաժշտական աշխարհը շոկ է ապրում. ասում են, թե կառավարությունը որոշել է տեղափոխել Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Ավելին` ասում են, թե շենքն էլ արդեն վաճառված է։ Երբ Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը բողոքի ակցիաներ էր իրականացնում ֆիզկուլտ ինստիտուտին միանալու դեմ, Կոնսերվատորիայից դեռ ոչինչ չէին խոսում։ Հետո, երբ Կրթության նախարարությունը հայտարարեց Ակադեմիական քաղաքի մասին` հրապարակելով կրթական 4 կլաստերները, որտեղ Կոնսերվատորիան առանձին նշված չէ և հավանաբար Արվեստի կլաստերում է ու հաստատ տեղափոխվելու է Երևանի կենտրոնից` էլի լռում էին։ Երբ նախարարությունը հայտարարեց բուհերի խոշորացման և Ակադեմիական դեռ չկառուցված քաղաքում մինչև 8 պետական բուհ թողնելու մասին` դարձյալ արձագանք չեղավ կամ եղան հատուկենտ կարծիքրներ։ Ուրեմն ինչու են հիմա աղմկում Կոնսերվատորիայում։
Բուհի ռեկտորը սա համարում է թիրախավորված լրատվական հարձակում, բայց նաև հայտարարությամբ կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունը Հայաստանի միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Կոսերվատորիան Երևանի սրտում է, շենքի դիրքը մտածված է. այն մոտ է Օպերային թատրոնի շենքին, որտեղ նաև Ֆիլհարմոնիկ դահլիճն է, Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցին ու Խորեագրաֆիայի ուսումնարանին և այն կլաստերը, որը դեռ պետք է ձևավորվի «Հայֆիլմի» տարածքում, փաստացի արդեն գործում է Երևանի կենտրոնում։ Ուրեմն ինչու տեղափոխել։
Տրամաբանական բացատրությունը, որն ընդամենը ասեկոսեների մակարդակում է այն է, որ Երևանի կենտրոնում գտնվող Կոնսերվատորիայի շենքը, ինչպես նաև մյուս բուհերի շենքերը, որոնք բոլորը մայրաքաղաքի կենտրոնում են` վաճառվելու են։ Լուրը հասել է նաև Կոնսերվատորիայի դասախոս, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանին։
Լրահոս
0