https://arm.sputniknews.ru/20240326/hh-ngnn-vorvoshel-e-katarelagvortsel-ir-tsarajvoghneri-varqagtsi-kanvonnery-73864418.html
ՀՀ ՆԳՆ–ն որոշել է կատարելագործել իր ծառայողների վարքագծի կանոնները
ՀՀ ՆԳՆ–ն որոշել է կատարելագործել իր ծառայողների վարքագծի կանոնները
Sputnik Արմենիա
Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ... 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T17:54+0400
2024-03-26T17:54+0400
2024-03-26T18:04+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
ոստիկան
փրկարար
https://cdn.am.sputniknews.ru/img/2130/37/21303712_0:0:1601:901_1920x0_80_0_0_c26c3378a6ef7cd1415fddb8c884231d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունն ուզում է կատարելագործել ոստիկանների ու փրկարարների էթիկայի և վարքագծի կանոնների պահպանման ընթացակարգերը։ Գերատեսչությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կսահմանվեն ծառայողների կարգապահության չափանիշները և կարգապահական պատասխանատվության կարգավորումները։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Նախարարությունն առաջիկայում կանցկացնի նաև նախագծերի փաթեթի հանրային քննարկմանը նվիրված միջոցառում:Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել e-draft.am կայքում:Նախագծերի փաթեթով առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայության կարգապահական կանոնագրքերում հստակ սահմանել ծառայողների վարքագծի, գործողությունների վերաբերյալ ակնկալիքները, կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ չափանիշներ, կատարելագործել տույժերի և խրախուսանքների կիրառման համակարգը, սահմանել էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ծառայողական քննության անցկացման ճկուն ընթացակարգ սահմանել։Առաջարկվում է ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, որոնք կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2130/37/21303712_41:0:1470:1072_1920x0_80_0_0_0c4d4c8267a7e17198ad048056e961f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան, փրկարար
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան, փրկարար
ՀՀ ՆԳՆ–ն որոշել է կատարելագործել իր ծառայողների վարքագծի կանոնները
17:54 26.03.2024 (Թարմացված է: 18:04 26.03.2024) Նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ չափանիշներ։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունն ուզում է կատարելագործել ոստիկանների ու փրկարարների էթիկայի և վարքագծի կանոնների պահպանման ընթացակարգերը։ Գերատեսչությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կսահմանվեն ծառայողների կարգապահության չափանիշները և կարգապահական պատասխանատվության կարգավորումները։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունն առաջիկայում կանցկացնի նաև նախագծերի փաթեթի հանրային քննարկմանը նվիրված միջոցառում:
Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել e-draft.am կայքում:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայության կարգապահական կանոնագրքերում հստակ սահմանել ծառայողների վարքագծի, գործողությունների վերաբերյալ ակնկալիքները, կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ չափանիշներ, կատարելագործել տույժերի և խրախուսանքների կիրառման համակարգը, սահմանել էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ծառայողական քննության անցկացման ճկուն ընթացակարգ սահմանել։
Առաջարկվում է ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, որոնք կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակները։