00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանա լճի ջրասույզ գանձարանը. ինչպես լճաշենցիները դամբարանների «տերեր» դարձան

© Sputnik / Aram NersesyanԼճաշենում հայտնաբերված դիասայլ
Լճաշենում հայտնաբերված դիասայլ - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2024
Լճաշենում հայտնաբերված դիասայլ
Բաժանորդագրվել
Միջազգային գիտական հարթակներում ամենից շատ խոսվող ու քննարկվող հնավայրերից մեկը հայկական Լճաշենն է։ Մինչդեռ այստեղ՝ Հայաստանում, այդ գանձարանի մասին գրեթե ոչինչ չգիտեն։
Խորհրդային տարիներին Սևանա լճի մակարդակի կտրուկ նվազումը մեծ վնաս հասցրեց լճի ամբողջ էկոհամակարգին, բայց և հնագիտական զարմանալի բացահայտումների առիթ դարձավ։ 50-ականներին, երբ ջրերը մի քանի կիլոմետրով նահանջել էին, բրոնզեդարյան մի ամբողջ դամբանադաշտ բացվեց։ Քանի որ դեռ խորհրդային տարիներին ջրից ազատված տարածքներում տներ էին սկսել կառուցվել, ստացվեց այնպես, որ այսօր գրեթե յուրաքանչյուր լճաշենցու տան բակում մեկ, երբեմն մի քանի դամբարան կա։
Այն, որ Լճաշենում հնագույն բնակատեղի է եղել, հայտնի էր դեռ վաղուց։ 1890-ականներին տարածքում պեղումներ արվել էին, մասնավորապես՝ ամրոցի հատվածում, բայց լճաշենյան իսկական գանձարանը բացվեց միայն ջրերի նահանջի արդյունքում։ 1955 թվականից շուրջ 20 տարի (մինչև 1975թ) պեղումներ իրականացրեց Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող, հնագետ Հարություն Մնացականյանը, որը պեղեց մոտ 300 դամբարան, այդ թվում՝ համայնքի առաջնորդների (հետագայում նրա գործը շարունակած հնագետներն այս թիվը 800-ի հասցրին)։
© Sputnik / Aram NersesyanԿիկլոպյան շարվածք Լճաշենում
Циклопическая кладка в Лчашене - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Կիկլոպյան շարվածք Լճաշենում
Գրեթե երկու հազարամյակ ջրի տակ մնալու շնորհիվ դամբարաններն անխաթար էին պահպանվել։ Մնացականյանն այն տարիների համար բացառիկ քայլեր է արել, ոչ միայն վավերագրել է պեղումների ընթացքը, այլև նրան հաջողվել է ինքնաթիռով թռիչք կատարել հնավայրի վրայով՝ բարձունքից նկարահանելով ջրից ազատված տարածքները։ Նման բան Հայաստանում առաջին անգամ էր արվում։ Այն, ինչ այսօր սովորական է, քանի որ յուրաքանչյուր պեղավայր նաև ԱԹՍ-ներով արձանագրվում ու նկարահանվում է վերևից, խորհրդային ժամանակներում գրեթե անհնարին թանկ հաճույք էր։
Գտածոների մի մասն այսօր Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունում է, մյուս մասը ներկայացված է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունում։ Լճաշենյան բոլոր գտածոները պահվում են թանգարանի զետեղարաններում։ Մասնագետներն ասում են՝ եթե փորձեն ներկայացնել այն ամբողջ արժեքավորը, ինչ գտնվել է Լճաշենից, ապա մի առանձին ընդարձակ թանգարան է պետք կամ էլ պատմության թանգարանում ուրիշ այլ բան ցուցադրելու տեղ ու հնարավորություն չէր լինի։
Լճաշենը Հայաստանի ամենաերկար և ամենաինտենսիվ պեղված հուշարձաններից է։ Ջրի նահանջից հետո կես դար գրեթե անդադար պեղվել է՝ մշտապես հնագետներին անակնկալներ մատուցելով։

Լճաշենյան փոխադրամիջոցները

© Sputnik / Aram NersesyanԼճաշենում հայտնաբերված դիասայլ
Найденные в королевской гробнице Лчашена повозки в Музее Истории Армении - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Լճաշենում հայտնաբերված դիասայլ
Լճաշենի գտածոների շարքում առանձնանում են դամբարաններից գտնված անվավոր փոխադրամիջոցները՝ կառքերը, սայլերը։ Դրանցից երկուսը Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունում են ընդգրկված։ Պատմության թանգարանի գիտաշխատող Բեն Վարդանյանն ասում է՝ Հայաստանի և տարածաշրջանի համաժամանակյա այլ հուշարձաններում չկան այնպիսիք, որտեղ մի դամբանադաշտի տարածքից գտնված լինեն 20-ից ավելի փոխադրամիջոցներ։ Լճաշենը բացառիկ է, և ոչ միայն սրանով. այստեղ որևէ փոխադրամիջոց մյուսին չի կրկնում։ Դրանք օգտագործվել են ոչ միայն տնտեսական, ռազմական նպատակներով, այլև թաղման ծեսում ծառայել են որպես մահացած առաջնորդի հոգին և մարմինը անդրաշխարհ տեղափոխող դիասայլեր։

Ովքե՞ր են ապրել Լճաշենում

Լճաշենում կյանքը սկիզբ է առել մ.թ.ա. 4-րդ հազարամյակից, ամրոցի և դամբարանադաշտի պեղումների արդյունքում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան Կուր-արաքսյան մշակույթին պատկանող համալիրներ։
«Այստեղ ապրող բնակչությունը՝ Լճաշենի համայնքը, սոցիալական բարդ կառուցվածք է ունեցել»,- ասում է Բեն Վարդանյանը։
© Sputnik / Aram NersesyanԲեն Վարդանյան
Научный сотрудник Музея Истории Армении Беник Варданян - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բեն Վարդանյան
Սոցիալական այս կամ այն շերտին պատկանելն արտահայտվել է նաև թաղման ծեսում՝ ուղեկցող գույքում, դամբանային կառույցում։ Պայմանականորեն կարելի է բաժանել առանձնաշնորհյալների դասի (ցեղապետեր, քրմեր, ռազմիկներ, արհեստների ներկայացուցիչներ) և համայնականների։ Լճաշենը երկաթի դարաշրջանում, ի թիվս մյուս մարզերի, եղել են Էթիունի համադաշնության կազմում։ Էթիունին ուրարտական պետության ժամանակ տեղում գոյություն ունեցող համադաշնություն էր, բաղկացած մարզերից՝ Ուդուրի-Էթիունի, Էրիախի, Ազա ևն։ Ավելին, Լճաշենը այս ժամանակաշրջանում ևս շարունակում էր խաղալ առանցքային դեր։
© Sputnik / Aram NersesyanԿիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում
Циклопическая кладка в Лчашене с высоты птичьего полета - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում
Լճաշենյան վերնախավն ապրել է ամրոցի միջնաբերդում․ ընդ որում, այստեղ էլ Լճաշենը զարմացնում է՝ 55 հա տարածքով ամրոցը տարածվել է 15 բլուրների վրա և ունեցել է 6 միջնաբերդ։ Ինչու՞ 6՝ այս հարցի պատասխանը մինչև այսօր գիտնականները չունեն։
Լճաշենի համար մ.թ.ա. 2-րդ հազարամյակը եղել է հզորացման, ծաղկման ժամանակաշրջան։ Հզորացման կարևոր գործոններից մեկն այն էր, որ Լճաշենի ամրոցում ապրող առաջնորդները դառնում էին Սևանի ավազանից դեպի Արարատյան դաշտ, դեպի Առաջավոր Ասիա և հակառակ ուղղությամբ անցնող ճանապարհները հսկող։ Բացի այդ, նրանք վերահսկողություն էին սահմանել համայնքի հարևանությամբ՝ Հրազդան, Մարմարիկ գետերի հովիտներում գտնվող մետաղի հանքերի վրա։
«Առանձնաշնորհյալների կամ Լճաշենի հասարակության բարձր խավի դամբարաններին հատուկ են, օրինակ, բրոնզից կաթսաները, եռագույն անոթները, ոսկյա ու արծաթյա զարդերը, զենքերը, անվավոր փոխադրամիջոցները։ Համայնքի առաջնորդներն աստվածանում էին, նրանք աստվածներ էին՝ երկրի վրա, կառքով էր տեղափոխվում Աստված, և թագավորը թաղվում էր ինչպես աստված։ Իսկ մյուս համայնականների թաղումներում նույնպես տեսնում ենք բարձրորակ և կենցաղային խեցեղենի նմուշներ»,- ասում է Վարդանյանը։
© Sputnik / Aram Nersesyan

Լճաշենից հայտնաբերված արձանիկ

Լճաշենից հայտնաբերված արձանիկ - Sputnik Արմենիա
1/7

Լճաշենից հայտնաբերված արձանիկ

© Sputnik / Aram Nersesyan

Լճաշենից հայտնաբերված դաշույն՝ մատի հետ

Լճաշենից հայտնաբերված դաշույն՝ մատի հետ - Sputnik Արմենիա
2/7

Լճաշենից հայտնաբերված դաշույն՝ մատի հետ

© Sputnik / Aram Nersesyan

Լճաշենից հայտնաբերված զարդեր Պատմության թանգարանում

Լճաշենից հայտնաբերված զարդեր Պատմության թանգարանում - Sputnik Արմենիա
3/7

Լճաշենից հայտնաբերված զարդեր Պատմության թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկ Պատմության թանգարանում

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկ Պատմության թանգարանում - Sputnik Արմենիա
4/7

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկ Պատմության թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկներ Պատմության թանգարանում

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկներ Պատմության թանգարանում - Sputnik Արմենիա
5/7

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկներ Պատմության թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկներ Պատմության թանգարանում

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկներ Պատմության թանգարանում - Sputnik Արմենիա
6/7

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկներ Պատմության թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Լճաշենից հայտնաբերված զենքեր Պատմության թանգարանում

Լճաշենից հայտնաբերված զենքեր Պատմության թանգարանում - Sputnik Արմենիա
7/7

Լճաշենից հայտնաբերված զենքեր Պատմության թանգարանում

1/7

Լճաշենից հայտնաբերված արձանիկ

2/7

Լճաշենից հայտնաբերված դաշույն՝ մատի հետ

3/7

Լճաշենից հայտնաբերված զարդեր Պատմության թանգարանում

4/7

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկ Պատմության թանգարանում

5/7

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկներ Պատմության թանգարանում

6/7

Լճաշենից հայտնաբերված բրոնզե արձանիկներ Պատմության թանգարանում

7/7

Լճաշենից հայտնաբերված զենքեր Պատմության թանգարանում

Լճաշենյան առեղծվածները շատ են․ դրանցից մեկը հյուսվել է 1956թ․ հնագետ Հարություն Մնացականյանի կողմից պեղված երկրորդ Մեծ դամբանաբլրի շուրջ։ Այս դամբարանում գտնվել են 4 փոխադրամիջոց, տղամարդու, կնոջ և երեխայի կմախքներ և նրանց շուրջը տեղադրված 9 անհատների թաղումներ։ Խորհրդային ժամանակներում հենց այս բացված դամբարանի շուրջ հյուսվեց այն լեգենդը, թե Լճաշենում արքաների հետ թաղել են նաև ստրուկներին։ Բեն Վարդանյանն ասում է՝ նման պնդման համար որևէ հիմնավորում չկա։
«Այս դամբանաբլուրը տարբերվում է մյուսներից։ Սա վերաբերվում է մ․թ․ա․ 14-րդ դարին, այն պարագայում, երբ մնացած դամբարանները մեծամասամբ 15-րդ դարին են վերաբերում։ Մեկ դամբարանում թաղման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն թաղումը կատարվել է միաժամանակյա։ Ըստ մարդաբանների՝ բռնի մահվան հետքեր չկան։ Ըստ երևույթին՝ Լճաշենի վերնախավին մոտ գտնված մարդկանց թաղումներ են»,- ասում է մասնագետը։ Հավելում՝ սա բացառիկ դեպք է, քանի որ Լճաշենին խմբային թաղումներ բնորոշ չեն, մինչդեռ Սևանի ավազանի և Հայաստանի այլ հնավայրերից գտնվել են այդպիսիք։
Պատմության թանգարանում ցուցադրված է նաև այս հայտնի դամբարանից գտնված փոքրիկ, ոսկյա գորտի քանդակը։ Ենթադրվում է՝ այն ծառայել է որպես ճարմանդ կամ կոճակ։ Վարդանյանն ասում է՝ գորտի պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում հայտնի է դեռ նեոլիթյան ժամանակներից և տարբեր ձևափոխումներով հասնում է մինչև միջնադարյան ժամանակաշրջան։
© Sputnik / Aram NersesyanՈսկե գորտ
Найденные в королевской гробнице Лчашена золотая лягушка в Музее Истории Армении - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Ոսկե գորտ
«Գորտը միանգամից հազարավոր շերեփուկներ է ունենում։ Բազմածնության շնորհիվ այն ընկալվել և պաշտվել է որպես պտղաբերության, արգասաբերության, առատության և բարեկեցության խորհրդանիշ»,- նշում է մասնագետը։
Առանձնաշնորհյալների դամբարաններից նաև մեծ թվով բրոնզե արձանիկներ են գտնվել։
Գտածոները ևս մի բան են փաստում՝ Լճաշենի վերնախավը մշակութային, տնտեսական, առևտրային կապեր է ունեցել մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի կեսերի առաջավորասիական մեծ պետությունների հետ։
«Լճաշենից կան գտնված միտանիական առարկաներ, որոնք տարածաշրջանում գտնված այլ առարկաների հետ ստեղծում են մի պատկեր, որ Հայաստանի տարածքն ինտեգրված է եղել ուշ բրոնզեդարյան առաջավորասիական աշխարհ-համակարգում։ Լճաշենյան վերնախավը ռազմական մեծ պոտենցիալ և առնչություններ է ունեցել միտանիական, եգիպտական, բաբելական թագավորների հետ»,- նշում է մասնագետը։
Մ․թ․ա․ 13-12-րդ դարերից ոչ միայն Լճաշենի, այլև Սևանի ավազանի տարբեր բնակավայրերից սկսվում է հեռանալու գործընթեց՝ տարբեր գործոններով պայմանավորված։

Ի վերջո, Ուրարտուն գրավել է Լճաշենը, թե ոչ

Կա կարծիք, թե ուրարտացիները գրավել են Լճաշենի ամրոցը։ Դրա վկայությունն է Լճաշենում գտնված սեպագիր արձանագրությունը։ Այն հայտնաբերվել է 1893 թվականին Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի կողմից ու մինչ օրս լիարժեքորեն վերծանված չէ։ Տարբերակներից մեկն այսպիսին է․ «Խալդյան մեծությամբ Արգիշտին ասում է․ գրավեցի Կեխունի քաղաքի երկիրը, հասա մինչև Իշտիկունի քաղաքին, երկրին, որ գտնվում է լճի այն կողմում՝․․․ Լիկիու, Արգիշտին, հզոր արքա, Բիայնա երկրի արքա, տերը Տուշպա քաղաքի»։
Ենթադրվում է, որ Լճաշենի տարածքում եղել է կամ Կեխունի, կամ Իշտիկունի քաղաքը։ Լճաշենում, սակայն ուրարտական ժամանակաշրջանի մշակութային շերտն անհամաչափ է ներկայացված։ Ուրարտական շինարվեստին է բնորոշ ամրոցի հյուսիսիարևմտյան հատվածում կատարված ձևափոխությունը։ Սակայն Լճաշենում ուրարտական ժամանակաշրջանի թաղումներ դեռևս պեղված չեն։
© Sputnik / Aram Nersesyan

Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում

Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում - Sputnik Արմենիա
1/9

Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում

© Sputnik / Aram Nersesyan

Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում

Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում - Sputnik Արմենիա
2/9

Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում

© Sputnik / Aram Nersesyan

Դամբարան Լճաշենում

Դամբարան Լճաշենում - Sputnik Արմենիա
3/9

Դամբարան Լճաշենում

© Sputnik / Aram Nersesyan

Դամբարան Լճաշենում

Դամբարան Լճաշենում - Sputnik Արմենիա
4/9

Դամբարան Լճաշենում

© Sputnik / Aram Nersesyan

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը - Sputnik Արմենիա
5/9

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը

© Sputnik / Aram Nersesyan

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը - Sputnik Արմենիա
6/9

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը

© Sputnik / Aram Nersesyan

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրության մոտ տանող աստիճանաշարք

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրության մոտ տանող աստիճանաշարք - Sputnik Արմենիա
7/9

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրության մոտ տանող աստիճանաշարք

© Sputnik / Aram Nersesyan

Ձիու գանգ

Ձիու գանգ - Sputnik Արմենիա
8/9

Ձիու գանգ

© Sputnik / Aram Nersesyan

Լճաշենում հայտնաբերված կառք

Լճաշենում հայտնաբերված կառք - Sputnik Արմենիա
9/9

Լճաշենում հայտնաբերված կառք

1/9

Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում

2/9

Կիկլոպյան ամրոցի ավերակներ Լճաշենում

3/9

Դամբարան Լճաշենում

4/9

Դամբարան Լճաշենում

5/9

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը

6/9

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը

7/9

Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրության մոտ տանող աստիճանաշարք

8/9

Ձիու գանգ

9/9

Լճաշենում հայտնաբերված կառք

Լրահոս
0