https://arm.sputniknews.ru/20240325/katarvoghin-gitenq-uzum-enq-patviratuin-imanal-putiny-krvokusi-ahabekchutjan-masin-73818194.html
Կատարողին գիտենք, ուզում ենք պատվիրատուին իմանալ․ Պուտինը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մասին
Կատարողին գիտենք, ուզում ենք պատվիրատուին իմանալ․ Պուտինը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսքով՝ պետք է նաև գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու էին ահաբեկիչները փորձել Ուկրաինա մեկնել, ով էր նրանց այնտեղ սպասում։ 25.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-25T22:40+0400
2024-03-25T22:40+0400
2024-03-25T22:40+0400
կրոկուս սիթի հոլ
վլադիմիր պուտին
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73639661_0:0:2516:1415_1920x0_80_0_0_e3932d986ea15e2cd45d3e8bc631acd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Ահաբեկչությունն իրականացնողը հայտնի է, սակայն Մոսկվային հետաքրքիր է՝ ով է եղել պատվիրատուն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին։Նրա կարծիքով՝ ահաբեկչությունը միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է ահաբեկման այն ակցիաների մեջ, որոնք իրականացնում է Կիևը։«Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու էին ահաբեկիչները «Կրոկուսում» հանցագործություն կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, ով էր նրանց այնտեղ սպասում»,- ասել է ՌԴ նախագահը։Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ ԱՄՆ-ն տարբեր խողովակներով փորձում է բոլորին համոզել, թե «Կրոկուսում» տեղի ունեցած արյունալի ահաբեկչության մեջ Կիևի հետքն իբր չկա, հետևում կանգնած է արգելված Իսլամական պետությունը։ Պուտինի խոսքով՝ պետք է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ արդյոք արմատական իսլամիստները որոշել էին հարված հասցնել Ռուսաստանին։ՌԴ նախագահը նաև շեշտել է՝ չնայած «Կրոկուսում» ահաբեկչության մեղավորներին պատժելու ցանկությանը, հետաքննությունը պետք է ընթանա օբյեկտիվ և առանց կողմնակալության։Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 137-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Վերջիններս կալանավորվել են։Այսօր դատարանը կալանավորեց նաև Իսրոյիլ Իսլոմովին և նրա երկու որդիներին՝ Ամինչոնին և Դիլովարին՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73639661_312:0:2199:1415_1920x0_80_0_0_0f9ea42969c1f824401e09c881a173ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրոկուս սիթի հոլ, վլադիմիր պուտին, ահաբեկչություն
կրոկուս սիթի հոլ, վլադիմիր պուտին, ահաբեկչություն
Կատարողին գիտենք, ուզում ենք պատվիրատուին իմանալ․ Պուտինը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մասին
ՌԴ նախագահի խոսքով՝ պետք է նաև գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու էին ահաբեկիչները փորձել Ուկրաինա մեկնել, ով էր նրանց այնտեղ սպասում։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Ահաբեկչությունն իրականացնողը հայտնի է, սակայն Մոսկվային հետաքրքիր է՝ ով է եղել պատվիրատուն։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին։
«Ահաբեկչությունն իրականացվել է արմատական իսլամիստների ձեռքով։ Սա օղակ է նրանց փորձերի մի ամբողջ շարքի մեջ, ովքեր 2014 թվականից նեոնացիստական Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա կարծիքով՝ ահաբեկչությունը միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է ահաբեկման այն ակցիաների մեջ, որոնք իրականացնում է Կիևը։
«Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու էին ահաբեկիչները «Կրոկուսում» հանցագործություն կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, ով էր նրանց այնտեղ սպասում»,- ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ ԱՄՆ-ն տարբեր խողովակներով փորձում է բոլորին համոզել, թե «Կրոկուսում» տեղի ունեցած արյունալի ահաբեկչության մեջ Կիևի հետքն իբր չկա, հետևում կանգնած է արգելված Իսլամական պետությունը։ Պուտինի խոսքով՝ պետք է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ արդյոք արմատական իսլամիստները որոշել էին հարված հասցնել Ռուսաստանին։
«Ռուսաստանի հասարակությունը ցույց տվեց իսկական համերաշխության և փոխադարձ աջակցության օրինակ։ Նրանք, ովքեր ծրագրել էին այս ահաբեկչությունը, հույս ունեին խուճապ և տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ, բայց նրանք հանդիպեցին միասնության և դիմակայելու վճռականության»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև շեշտել է՝ չնայած «Կրոկուսում» ահաբեկչության մեղավորներին պատժելու ցանկությանը, հետաքննությունը պետք է ընթանա օբյեկտիվ և առանց կողմնակալության։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 137-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները`
Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին,
Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Վերջիններս կալանավորվել են։
Այսօր դատարանը
կալանավորեց նաև Իսրոյիլ Իսլոմովին և նրա երկու որդիներին՝ Ամինչոնին և Դիլովարին՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։