https://arm.sputniknews.ru/20240321/qnnarkvum-e-arcakhic-brni-teghahanvatsneri-hamar-naev-svocialakan-bnakaranner-karucelu-harcy-73670373.html
Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը
Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը
Sputnik Արմենիա
Բնակարանային ապահովման աջակցության ծրագրի առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T20:46+0400
2024-03-21T20:46+0400
2024-03-21T20:46+0400
բռնի տեղահանված
արցախ
լեռնային ղարաբաղ
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73669577_0:84:1600:984_1920x0_80_0_0_3252df6a817f55091025b83aa4010417.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Կառավարությունը քննարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Նշվում է, որ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել:Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկումը տեղի է ունեցել այսօր։ Մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և տեղահանվածներ ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից։Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նշել է, որ բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով։«Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»,– ասել է նա։Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ (առանձին բնակավայրերի դեպքում նախատեսվածից ավել):Եվս մեկ անգամ նշվել է, որ բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73669577_90:0:1511:1066_1920x0_80_0_0_4401afc2159d93deb17c3d1adb10e4af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, արցախ, լեռնային ղարաբաղ, բնակարան
բռնի տեղահանված, արցախ, լեռնային ղարաբաղ, բնակարան
Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը
Բնակարանային ապահովման աջակցության ծրագրի առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Կառավարությունը քննարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը։ Այս մասին հայտնում է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկումը տեղի է ունեցել այսօր։ Մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և տեղահանվածներ ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նշել է, որ բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով։
«Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»,– ասել է նա։
Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։
Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ (առանձին բնակավայրերի դեպքում նախատեսվածից ավել):
Եվս մեկ անգամ նշվել է, որ բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։