https://arm.sputniknews.ru/20240320/hh-qaghaqaciutjun-stanalvov-arcakhcinery-chen-zrkvum-ajakcutjan-tsragreric-73603110.html
ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ արցախցիները չեն զրկվում աջակցության ծրագրերից
ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ արցախցիները չեն զրկվում աջակցության ծրագրերից
Sputnik Արմենիա
Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրերը մշակելիս որևէ տարբերություն չի դրվում՝ ՀՀ քաղաքացիություն ունի անձը, թե ոչ։ 20.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-20T18:21+0400
2024-03-20T18:21+0400
2024-03-20T18:21+0400
արցախ
բռնի տեղահանված
տիգրան խաչատրյան
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991083_0:0:1601:901_1920x0_80_0_0_8b1a63fe99c6b323a1f477ba7fe3fc13.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ևս շարունակում են օգտվել աջակցության ծրագրերից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։ Նոյեմբերին արդեն հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացնել։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991083_88:0:1511:1067_1920x0_80_0_0_1c9eea57429248f3494e8ab4b8d01374.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բռնի տեղահանված, տիգրան խաչատրյան, բնակարան
արցախ, բռնի տեղահանված, տիգրան խաչատրյան, բնակարան
ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ արցախցիները չեն զրկվում աջակցության ծրագրերից
Փոխվարչապետի խոսքով՝ ծրագրերը մշակելիս որևէ տարբերություն չի դրվում՝ ՀՀ քաղաքացիություն ունի անձը, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ևս շարունակում են օգտվել աջակցության ծրագրերից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
«Մենք առաջիկա բնակարանային ապահովման աջակցության ծրագրում կարևոր չափորոշիչ ենք պատրաստվում կիրառել, որ մեր հայրենակիցներն իրենց կենսական շահերի բերումով են ակնկալում ՀՀ-ում ունենալ մշտական կացարան, այդտեղ քաղաքացիությունը կլինի նաև պայման։ Եվ այդ ճանապարհին, քանի որ դա լինելու է փուլային ծրագիր՝ 3-5 տարիների, շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել, որ կենսական ծախսերը հոգան, այնտեղ նույնպես՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տեղահանվածը ժամանակավոր կացության իրավունք ունեցող, թե քաղաքացիություն ստացած անձ է, շարունակելու է օգտվել կառավարության առաջարկած ծրագրերից»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։ Նոյեմբերին արդեն հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացնել։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում: