https://arm.sputniknews.ru/20240320/hajastany-hardzakman-e-entarkvel-vorvosh-artaqin-voch-zhvoghvovrdavarakan-uzheri-kvoghmic-pashinjan-73585195.html
Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից. Փաշինյան
Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է հարևանների հետ խաղաղ գոյակցության մեջ։ 20.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-20T12:30+0400
2024-03-20T12:30+0400
2024-03-20T12:32+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
խաղաղության խաչմերուկ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/07/73162324_0:87:1670:1026_1920x0_80_0_0_0472a0b08857dcc9de592902fe8e7a25.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով։ Առցանց անցկացվող «Հանուն Ժողովրդավարության» 3-րդ գագաթնաժողովում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա շեշտել է, որ ՀՀ–ն որոշել է Միջազգային քրեական դատարանին միանալ՝ պաշտպանելու համար երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը:Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևարնների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ։ՀՀ վարչապետը վստահ է` ժողովրդավարական ինստիտուտները միայն կարող են ներքին կայունություն ապահովել։ՀՀ–ն ակնկալում է ՆԱՏՕ–ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/07/73162324_93:0:1577:1113_1920x0_80_0_0_f464e1f7546662f5cd7babe688b58e45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, խաղաղության խաչմերուկ, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, խաղաղության խաչմերուկ, ադրբեջան
Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից. Փաշինյան
12:30 20.03.2024 (Թարմացված է: 12:32 20.03.2024) ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է հարևանների հետ խաղաղ գոյակցության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով։ Առցանց անցկացվող «Հանուն Ժողովրդավարության» 3-րդ գագաթնաժողովում այս հայտարարությունն է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտել է, որ ՀՀ–ն որոշել է Միջազգային քրեական դատարանին միանալ՝ պաշտպանելու համար երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը:
Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևարնների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ։
«ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստելու Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է»,– ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահ է` ժողովրդավարական ինստիտուտները միայն կարող են ներքին կայունություն ապահովել։