00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձել են անօրինական ճանապարհով 7500 տուփ սիգարետ ներմուծել Հայաստան. ՊԵԿ–ը կանխել է

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցՍիգարետ
Սիգարետ - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2024
Սիգարետ
Բաժանորդագրվել
Որպես քողարկող ապրանք օգտագործվել է ավելի քան 20 տոննա քաշով ցեմենտային կլինկերը։ Բեռնատարների վարորդների նկատմամբ կարող է կիրառվել 1 միլիոն դրամի չափով տուգանք։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ սիգարետի տեղափոխման փորձ է կանխել։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում:
«Երևան Սիթին» տուգանվել է 10,000,000 դրամով. այլ տուգանվողներ էլ են եղել
Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է` ինքնաթափ բեռնատարներում թաքցված ծխախոտ լինի։ Խոր զննում անցկացնելու նպատակով բեռնատարները տեղափոխվել են Հարավային տերմինալ ՓԲԸ մաքսային հսկողության տարածք, որտեղ իրականացված մաքսային զննման արդյունքում հայկական հաշվառման 8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 7500 տուփ ծխախոտ։
Վերջին տարիներին Իրանից Հայաստան ծխախոտի ապօրինի ներմուծման համար օգտագործվում են թաքցման տարբեր եղանակներ: Բացահայտված այս դեպքը, սակայն ուշագրավ է, քանի որ կիրառված եղանակը բավականին դժվար հայտնաբերվող է համարվում: Որպես քողարկող ապրանք օգտագործվել է ավելի քան 20 տոննա քաշով ցեմենտային կլինկերը, որի մեջ էլ հենց յուրաքանչյուր բեռնատարում թաքցվել է 1000-ից 1500 տուփ ծխախոտ։
Փաստի առթիվ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական վարույթներ, որոնց ավարտից հետո հիշյալ բեռնատարների վարորդների նկատմամբ կարող է կիրառվել 1 միլիոն դրամի չափով տուգանք։
Պարեկները կեղծ արձանագրություններ են կազմել, քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ ՆԳՆ
Լրահոս
0