00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ–ն ուզում է կապիտալիզացնել Հայաստանի հիասթափությունը Ռուսաստանից. Մարկեդոնով

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2024
Բաժանորդագրվել
- Պարոն Մարկեդոնով, խոսենք Հարավային Կովկասի երկրներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի հնարավոր նպատակների մասին... Ռուսաստանի և Արևմուտքի կոշտ առճակատման լույսի ներքո այս ուղևորությունը կարելի՞ է դիտարկել որպես տարածաշրջանի երեք երկրներին հակառուսական օրակարգ ընդգրկելու փորձ, թե՞ խնդիրներն այլ են։
- Այս այցը, մեծ հաշվով, գույքագրում է։ Ստոլտենբերգը վերջին անգամ Կովկասում չորս տարի առաջ է եղել։ Չորս տարվա ընթացքում շատ բան է փոխվել։ Նույն գլխավոր քարտուղարը 4 տարի առաջ խոսում էր Կովկասում ռուսական ռազմական ներկայության ուժեղացման մասին։ Այն ժամանակ շատ ամերիկացի փորձագետներ, ՆԱՏՕ-ի պաշտոնյաներ ասում էին, որ Ռուսաստանն ուժեղացրել է իր դերը, իսկ Արևմուտքը՝ թուլացրել։ Ընդ որում նրանց ամենատարածված փաստարկը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների առկայությունն էր, կարգավորման գործում Մոսկվայի հատուկ դերակատարությունը։ Դա, ըստ նրանց, Երևանի և Բաքվի վրա ազդելու գործիք էր, ներկայության խարիսխ, եթե կուզեք։ Այսօր մենք տեսնում ենք, որ խարիսխը կամ բանալին այնքան էլ գործուն չէ: Առնվազն բանալիների պատրաստման շատ այլ մասնագետներ այս կամ այն կերպ, պատկերավոր ասած, գտել են իրենց բանալիները: Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղն ինտեգրված է Ադրբեջանի կազմում, տեսնում ենք Հայաստան, որը փաստացի սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին և փորձում է անվտանգության այլ երաշխավորներ գտնել։ Միևնույն ժամանակ Վրաստանը՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր գործընկերը, ձգտում է ամեն կերպ խուսափել «ուկրաինացումից»։ Եվ հիմա բոլոր գործընթացները պահանջում են համակարգվածություն, լավ դասավորություն: Ինձ թվում է՝ ՆԱՏՕ-ն այժմ դիտարկում է իրավիճակը տարածաշրջանում որպես այդ տարածքը ինչ-որ կերպ համասեռ դարձնելու հնարավորություն։ Դաշինքը անվտանգության ընդհանուր տարածք ստեղծելու գայթակղության առաջ է կանգնած։ Որոշակի պատկերացումներ կան նաև այն մասին, որ Ռուսաստանը շատ է խրված Ուկրաինայում, և ՆԱՏՕ-ի տեսանկյունից կարելի է փորձել մի փոքր ուժ գործադրել, ուժեղացնել սեփական ազդեցությունը։
Առաջնագծի ամենաամուր հատվածը կկազմաքանդվի. «Հայաստան» խմբակցությունը` Տավուշի մասին
- Իսկ ի՞նչ կասեք հայ-ադրբեջանական կարգավորման մասին: ՆԱՏՕ-ն կփորձի այստեղ հաջողակ մոդերատո՞ր դառնալ, թե՞ Ստոլտենբերգի՝ շուտափույթ խաղաղության հասնելու կոչերը պարզապես հերթապահ հայտարարություններ են։
- Անշուշտ, ցանկացած խաղաղություն ունի իր հեղինակը։ Մեծ հաշվով, և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը Հարավային Կովկասում խաղաղություն են ուզում։ Ե՛վ սահմանազատումը, և՛ հաղորդակցությունների ապաշրջափակումը, և՛ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պետք են բոլոր մոդերատորներին։ Բայց սատանան, ինչպես միշտ, մանրուքների մեջ է: Եթե դիտարկենք Արևմուտքի պատկերացրած խաղաղության կոնֆիգուրացիան տարածաշրջանում, ապա այստեղ պետք է մեկ «անվտանգության հովանոց» լինի։ Ռուսաստանն իր հերթին ուզում է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում հնարավորինս քիչ ներկայություն ունենա։ Նպատակները տարբեր են, չնայած մեթոդներն ու նպատակին հասնելու ճանապարհները նման են: Սա է ամբողջ պարադոքսը: Ես հասկանում եմ իմ հայ գործընկերներից շատերի զգացմունքները, և, հավանաբար, Ռուսաստանն ինչ-որ տարիների, ինչ-որ ժամանակ չի արել այն ամենը, ինչ կարող էր անել Հայաստանի համար։ Բայց պետք է հասկանալ, որ ո՛չ ՆԱՏՕ-ն ընդհանուր առմամբ, ո՛չ էլ դաշինքի որևէ առանձին անդամ ավելի հուսալի երաշխավոր չի դառնա։ Ամեն մեկն իր շահերն ունի Ադրբեջանի հետ։ Օրինակ, Հունաստանը, որի հետ հարաբերություններն այժմ մեծ ոգևորությամբ ողջունվում են Հայաստանում... Սակայն չմոռանանք Հարավային գազային միջանցքն ու Տրանսադրիատիկ գազատարը... Միթե դա Հունաստանին (Ադրբեջանի հետ) չի կապում: Հունաստանը Թուրքիայի պատմական թշնամին է, սակայն անցած տարվա դեկտեմբերին երկրները համագործակցության 16 համաձայնագիր են ստորագրել...
- ՆԱՏՕ-ն ինչ-որ բան կարո՞ղ է առաջարկել Հայաստանին պաշտպանական ներուժի ուժեղացման առումով:
- Հայաստանի համար թերևս գլխավոր խնդիրը սահմանազատումն է, նույն Տավուշի գյուղերը... Թեման իհարկե վաղուց է քննարկվում, բայց նման կոշտ որոշակիությամբ առաջին անգամ սկսել է արծարծվել այս ամիս։ Բայց արդյոք ՆԱՏՕ-ն ինչ-որ կերպ կօգնի պահպանել այդ գյուղերը։ Կասկածում եմ։ Ասենք, ՆԱՏՕ-ն կարող է ինչ-որ մինիմում տալ հայկական բանակին, սակայն Հայաստանի համար ապահովել ինչ–որ հատուկ, արտոնյալ շահեր ՝ հազիվ թե։
- Երևանում կայացած ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը ՀՀ զինված ուժերում բարեփոխումների համատեքստում խոսեց բանակում ժողովրդավարական վերահսկողության ինչ-որ մեխանիզմների մասին, իսկ պաշտպանական համագործակցության ինչ-որ կոնկրետ մեխանիզմների ու առավել ևս սպառազինության մասին չլսեցինք…
– Կարծում եմ, այստեղ այսպիսի ակնարկն է արվում՝ տղե՛րք, ոչ մի ռևանշ պետք չէ։ Եթե հանկարծ ինչ-որ ռազմական շրջանակներում հիպոթետիկորեն վերանայման գաղափար լինի, ահա՛ ձեզ ժողովրդավարական վերահսկողությունը, ընդ որում՝ ՆԱՏՕ-ի օգնությամբ, այդ ամենը համահարթեցնում է, արգելափակում։ Կարծում եմ՝ դա ազդանշան է։ Այո՛, այն մատուցվում է գեղեցիկ գաղափախոսական փաթեթավորմամբ: Բա էլ ինչպե՞ս։ Դա քաղաքականություն է ... ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Բայց նույնիսկ դավադրության տեսության կողմնակից չլինելով՝ ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է այս կամ այն չափով թուլացնել Ռուսաստանը։ ՆԱՏՕ-ն նայում է Ռուսաստանին որպես գլխավոր մարտահրավերի` մի երկրի, որը հատուկ կանոններ է պահանջում։ Եվ ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանից ավելին տալ։ Բայց այն, ինչ կարող է և ինչ անում է ՆԱՏՕ-ն և դրա առանձին անդամ երկրները, այն հանրային դժգոհությունների կապիտալիզացումը , որոնք կան Հայաստանում, այն հիասթափությունը Ռուսաստանից, որը կա Հայաստանում։ Ես անկեղծ կարող եմ ասել՝ այո՛, միշտ չէ, որ Ռուսաստանը բարձունքի վրա է եղել։ Որոշ բաներ կարելի էր այլ կերպ անել։ Հասկանում եմ հայերի հուզական պահերը։ Բայց Ռուսաստանն Արևմուտքով փոխարինելը Հայաստանին ոչինչ չի տա, միայն նոր խնդիրներ կարող է ստեղծել։
- Դուք այն սակավաթիվ ռուս քաղաքագետներից եք, որոնք կարծում էին, որ Հայաստանի իշխող ուժը չի պատրաստվում կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել դեպի Արևմուտք: Ի դեպ, հայաստանյան ղեկավարության շատ ընդդիմախոսներ ժամանակ առ ժամանակ նաև Ձեզ են քննադատում այդ լավատեսության համար... Ասացեք, Դուք հիմա էլ եք կարծո՞ւմ, որ այդ շրջադարձը գոյություն չունի: Նախկին գնահատականներից շատերը չե՞ք վերանայել։
- 2015-ին իմ զեկույցներից մեկում էլ գրել էի, որ Փաշինյանն արևմտամետ քաղաքական գործիչ է։ Բայց չէ՞ որ նրա դիրքն էլ էր փոխվում, հո հաստատուն չէ՞ր։ Երբ 2018-ին Փաշինյանը դուրս եկավ հրապարակ, նա ասաց, որ Ռուսաստանից, ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից շրջադարձը իր ծրագրերի մեջ չի մտնում: Արդյոք սա նշանակում է, որ նա մինչ այդ այլ կերպ էր մտածում։ Իհարկե։ Ի վերջո, մարդուն բնորոշ է փոխվելը։ Պետք է հասկանալ, որ փոխվել է նաև իրավիճակը։ 2020 -ի կամ 2023-ի Հայաստանն այն Հայաստանը չէ, ինչ կար 2018-ին։ Ասեմ ավելին՝ եթե հիմա Հայաստանում իշխանության լինեին Քոչարյանը կամ Սարգսյանը, երկրի դիրքորոշումն ամենևին էլ այն չէր լինի, ինչ մենք գիտեինք երկուհազարականներին։ Այո՛, կարելի է խոսել Փաշինյանի գծի էվոլյուցիայի մասին, ի դեպ, ռուսական գիծն էլ էր փոխվում Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։
ՀՀ–ն ակնկալում է ՆԱՏՕ–ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան
Այդ ամենը պատմական գործընթացներ են։ Եվ այդ գործընթացների պատասխանատվությունն ընդհանուր է։ Սա միայն Փաշինյանի պատասխանատվությունը չէ, սա նաև հասարակության խնդիրն է։ Ես Հայաստանում լինում եմ և տեսնում եմ այդ տրամադրությունները։ Կարծում եմ՝ օգտակար կլիներ կիրառական սոցիոլոգիական հետազոտություններ ավելի շատ անել, որ մենք բաժակաճառերի դիվանագիտության պատանդը չլինեինք, ինչի մասին ես վաղուց էի խոսում։ Եվ եթե իմ քննադատներն ուշադրություն են դարձրել, ապա ի պատասխան այն դիտարկմանը, որ Հայաստանը գնալու տեղ չունի, դեռ 10 տարի առաջ ասել եմ, որ ունի։ Դրա համար կարող են որոշակի հանգամանքներ լինել։ Այսօր տեսնում եմ այս շրջադարձը, տարօրինակ կլիներ չտեսնել այն: Բայց ես դա չեմ բացատրում այն բանով, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին գումար է վճարել։ Նման կոնսպիրոլոգիական տեսակետի հետ այսօր էլ համաձայն չեմ։ Բայց համաձայն եմ, որ մոտեցումները փոխվել են, ցավոք, Ռուսաստանի համար դեպի ոչ շահավետ կողմ։
- Դուք հիշատակեցիք Տավուշը ... Հայաստանի իշխանությունը, կարծես, պատրաստ է այնտեղ նոր տարածքային զիջումների գնալ՝ բացատրելով, որ պատերազմ չի ուզում։ Որքանո՞վ է արդարացված այդ ռազմավարությունը կամ մարտավարությունը:
- Նման մարտավարությունն ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական կողմն այն է, որ հայ հասարակությունը պատերազմ չի ուզում։ Բանն այն չէ, որ Փաշինյանն այդպես է կարծում, իսկ հայ հասարակությունն այդպես չի կարծում։ Եթե հասարակությունն այդ կարծիքին չլիներ, ապա բողոքի ակցիաներ կլինեին, իսկ 2021 թվականի ընտրությունների արդյունքները ուրիշ կլինեին։ Երևի հասարակությունը հոգնել է պատերազմից։ Բայց հետո հարց է ծագում, իսկ ո՞ր կետում կդադարեն այդ զիջումները։ Կար սուր թեմա՝ Ղարաբաղը։ Բայց հարցն այլևս չկա, իսկ հիմա՝ գյուղերը... իսկ հետո՞: Ինչ-որ կետում կանգառ կլինի՞, թե՞ ոչ: Եթե ադրբեջանական ղեկավարությունը սահմանափակվեր Ղարաբաղով և նստեր բանակցությունների սեղանի շուրջ ու ստորագրվեին թղթերը ... Բայց ստացվում է, որ դեռ գյուղեր կան։ Չորս գյուղ կար, հետո դարձավ ութ։ Հայկական կողմն ասում է՝ Արծվաշենն էլ կա, եկեք դա էլ դիտարկենք, հակառակ կողմից ասում են՝ ո՛չ, չենք դիտարկելու։ Հետո էլ միջանցքի խնդիր կա։ Այսօր այն արդիական չէ, վաղը արդիական կլինի։
- Եթե հիմա Հայաստանը համաձայներ բանակցություններին մասնակցել ռուսական հարթակում, Ռուսաստանը կզսպե՞ր Ադրբեջանի մաքսիմալիզմն ու ախորժակը:
- Կարծում եմ՝ բանակցությունները երբեմն պետք է պարտադրել։ Եթե ուզում եք խոշոր խաղացող մնալ, ապա նեղանալը լավագույն դիրքորոշումը չէ։ Սեփական մոտեցումը պետք է պարտադրել նույնիսկ այն ժամանակ, երբ այն չի ընդունվում։ Ես կողմ եմ, որ Ռուսաստանն ակտիվանա դիվանագիտական ուղու վրա։ Եվ կարևոր է հասկանալ մեկ կարևոր կետ. Փաշինյանը անհարմար գործընկեր է, չափազանց անհարմար։ Դեռ երբ Քոչարյանի դեմ քրեական գործ բացվեց, ես դա չափազանց բացասական էի համարում։ Չնայած այն հանգամանքին, որ սա չափազանց անհարմար գործընկեր է, որը հակված է պոպուլիզմի, պարզեցման, ինչ-որ ակնթարթային շահի, այնուամենայնիվ, մենք հիմա այլ քաղաքական գործիչների չենք տեսնում։ Իրոք, Մոսկվայում որոշակի պատկերացումներ կան, թե իբր Հայաստանը մեզ հուսախաբ է արել, եկեք դադարենք շփվել դրա հետ և Ադրբեջանով զբաղվենք։ Տեսականորեն հնարավոր է, որ դա լինի նոր բանաձև հարաբերությունների կառուցման: Բայց ինձ թվում է, որ այն առանձնապես չի աշխատի և արդյունավետ չի լինի։ Գոնե այն պատճառով, որ Ադրբեջանն իր սեփական օրակարգն ունի և այն առաջ է տանում։ Եվ եթե Բաքուն Փարիզից ու Վաշինգտոնից խորհուրդ չի հարցնում, ապա ինչո՞ւ պետք է հետևի Մոսկվայի խորհուրդներին։ Հետևաբար, այս խաղում ընկերներին փոխելն առավել օպտիմալ տարբերակը չէ։
ՆԱՏՕ–ն միջնորդ չէ. Ստոլտենբերգը` Երևանի և Բաքվի միջև խաղաղության հեռանկարի մասին
Լրահոս
0