https://arm.sputniknews.ru/20240313/erevakajum-en-ev-uzum-en-vakhecnel-rd-in-putiny-gdh-spaneri-qnnarkman-masin-73323418.html
Երևակայում են և ուզում են վախեցնել ՌԴ-ին. Պուտինը` ԳԴՀ սպաների քննարկման մասին
Երևակայում են և ուզում են վախեցնել ՌԴ-ին. Պուտինը` ԳԴՀ սպաների քննարկման մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ գերմանական ընդդիմությունն իրեն է՛լ ավելի ագրեսիվ է պահում։ 13.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-13T13:44+0400
2024-03-13T13:44+0400
2024-03-18T15:03+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
գերմանիա
տեսանյութ
տեսանյութեր
ռդ նախագահական ընտրություններ - 2024
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73320278_0:0:1280:720_1920x0_80_0_0_e198e45f20fb8144128f637e8eebad37.jpg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է գերմանացի սպաների խոսակցությունը, որի ընթացքում քննարկվել է Ղրիմի կամրջի վրա հարձակումը:«Առաջին հերթին երևակայում են, իրենք իրենց քաջալերում են։ Երկրորդը` մեզ են փորձում վախեցնել»,-ասել է ՌԴ նախագահը «Ռոսիա 1»-ի և ՌԻԱ Նովոստիի համար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։Նրա խոսքով` եթե «Taurus» հրթիռները հայտնվեն Ղրիմի կամրջի այն հատվածում, որն անկասկած, նույնիսկ նրանց կարծիքով, ռուսական տարածք է, դա Գերմանիայի Սահմանադրության խախտում է:Հիշեցնենք` «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր գերմանացի սպաների խոսակցության տեքստի սղագրությունը։ Այդ խոսակցության ընթացքում նրանք քննարկում են Ղրիմի կամրջի վրա հարձակվելու հնարավորությունը։ Սիմոնյանը նշել էր, որ 40-րոպեանոց ձայնագրության մեջ կարելի է լսել նաև հակամարտությանը բրիտանացիների և ֆրանսիացիների վաղեմի մասնակցությունը հաստատող խոսքեր։Զրույցը, որի ընթացքում բունդեսվերի ներկայացուցիչները խոսում են Ղրիմի կամրջին հասցվելիք հարվածների մասին, կայացել է փետրվարի 19-ին։ Թեման քննարկել են ՌՕՈւ հրամանատարության գործողությունների և զորավարժությունների բաժնի ղեկավար Գրեգեն, ՌՕՈւ տեսուչ Գերհարտցը (լուսանկար) և օդային գործողությունների կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոշտեդտեն։Միևնույն ժամանակ սպաներից մեկը հիշատակել է փետրվարի 21-ին Ուկրաինա ծրագրվող այցի մասին` համակարգելու համար ռուսական օբյեկտներին հասցվող հարվածները։ Բացի այդ, բունդեսվերը հնարավոր է համարել Կիևին «Taurus» տեսակի 100 հրթիռ փոխանցելը, որոնք պատրաստ կլինեն կիրառման համար 8 ամսից։Լավրովը խոսել է ԳԴՀ սպաների ձայնագրության մասին. մի կողմից՝ ապշեցուցիչ, մյուս կողմից` ոչ
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0d/73320278_187:0:1147:720_1920x0_80_0_0_08117fb8357e33a7b85ce1f6ee9746c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, գերմանիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, վլադիմիր պուտին, գերմանիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևակայում են և ուզում են վախեցնել ՌԴ-ին. Պուտինը` ԳԴՀ սպաների քննարկման մասին
13:44 13.03.2024 (Թարմացված է: 15:03 18.03.2024) ՌԴ նախագահը նշել է, որ գերմանական ընդդիմությունն իրեն է՛լ ավելի ագրեսիվ է պահում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է գերմանացի սպաների խոսակցությունը, որի ընթացքում քննարկվել է Ղրիմի կամրջի վրա հարձակումը:
«Առաջին հերթին երևակայում են, իրենք իրենց քաջալերում են։ Երկրորդը` մեզ են փորձում վախեցնել»,-ասել է ՌԴ նախագահը «Ռոսիա 1»-ի և ՌԻԱ Նովոստիի համար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` եթե «Taurus» հրթիռները հայտնվեն Ղրիմի կամրջի այն հատվածում, որն անկասկած, նույնիսկ նրանց կարծիքով, ռուսական տարածք է, դա Գերմանիայի Սահմանադրության խախտում է:
Հիշեցնենք` «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը
հրապարակել էր գերմանացի սպաների խոսակցության տեքստի սղագրությունը։ Այդ խոսակցության ընթացքում նրանք քննարկում են Ղրիմի կամրջի վրա հարձակվելու հնարավորությունը։ Սիմոնյանը նշել էր, որ 40-րոպեանոց ձայնագրության մեջ կարելի է լսել նաև հակամարտությանը բրիտանացիների և ֆրանսիացիների վաղեմի մասնակցությունը հաստատող խոսքեր։
Զրույցը, որի ընթացքում բունդեսվերի ներկայացուցիչները խոսում են Ղրիմի կամրջին հասցվելիք հարվածների մասին, կայացել է փետրվարի 19-ին։ Թեման քննարկել են ՌՕՈւ հրամանատարության գործողությունների և զորավարժությունների բաժնի ղեկավար Գրեգեն, ՌՕՈւ տեսուչ Գերհարտցը (լուսանկար) և օդային գործողությունների կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոշտեդտեն։
Միևնույն ժամանակ սպաներից մեկը հիշատակել է փետրվարի 21-ին Ուկրաինա ծրագրվող այցի մասին` համակարգելու համար ռուսական օբյեկտներին հասցվող հարվածները։ Բացի այդ, բունդեսվերը հնարավոր է համարել Կիևին «Taurus» տեսակի 100 հրթիռ փոխանցելը, որոնք պատրաստ կլինեն կիրառման համար 8 ամսից։