00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Մարությանին թույլ չտվեցին մտնել Երևանի քաղաքապետարան

© Sputnik / Andranik GhazaryanՀայկ Մարության
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2024
Բաժանորդագրվել
Հայկ Մարությանը նշեց ՏԻՄ օրենքի այն հոդվածը, համաձայն որի ինքը կարող է մասնակցել ու ելույթ ունենալ ավագանու նիստի ժամանակ, սակայն Տիգրան Ավինյանի երդմնակալությունից մեկ օր առաջ նոր կարգ էր ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի թույլ տան ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանին ելույթ ունենալ տրանսպորտի թանկացման առնչությամբ, սակայն մերժում են ստացել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում անցկացվող ավագանու նիստին զուգահեռ տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը (նրան օրերս զրկել են ավագանու անդամի մանդատից, – խմբ.)։
«ՏԻՄ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել և ելույթ ունենալ նաև այլ անձինք։ Հաշվի առնելով այն, որ այսօր քննարկվելու է տրանսպորտի գնի հարցը, մեր խմբակցությունը դիմել էր, որպեսզի ես մասնակցեմ ու ելույթ ունենամ։ Մերժել են։ Հիմնավորումը տարօրինակ է, նշել են` կա նոր փաստաթուղթ, կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի և ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչության միջև։ Ըստ այդմ, ավագանու նիստերի ժամանակ բացի ավագանու անդամներից և կառույցի աշխատակիցներից, այլ անձ չի կարող ներս մտնել։ Սա ակնհայտ ապօրինություն է»,– նշեց Մարությանը։
Նա ընդգծեց, որ այդ կարգն ընդունվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությունից մեկ օր առաջ։
Մարությանը փորձ արեց մուտք գործել Երևանի քաղաքապետարան, սակայն ներսից նրան հայտնեցին, որ չեն կարող թույլ տալ։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին փետրվարի 7-ին ավագանու մանդատից զրկել են 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Լրահոս
0