https://arm.sputniknews.ru/20240312/danakaharutjun-erevanum-18-amja-tghan-hivandanvocum-mahacel-e-73284274.html
Դանակահարություն Երևանում. 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանում. 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Ոստիկանները Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի հարևանությամբ հայտնաբերել են արնանման հետքեր։ 12.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-12T14:57+0400
2024-03-12T14:57+0400
2024-03-12T15:28+0400
դանակահարություն
երևան
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, ինչի արդյունքում 18–ամյան տղան մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։Նշվում է, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա:Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես եղել են արնանման հետքեր:Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, որը սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում:Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դանակահարություն, երևան, մահ
դանակահարություն, երևան, մահ
Դանակահարություն Երևանում. 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
14:57 12.03.2024 (Թարմացված է: 15:28 12.03.2024) Ոստիկանները Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի հարևանությամբ հայտնաբերել են արնանման հետքեր։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, ինչի արդյունքում 18–ամյան տղան մահացել է։ Այս մասին հայտնում է
shamshyan.com կայքը։
Նշվում է, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա:
Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես եղել են արնանման հետքեր:
«Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է»,– նշվում է կայքում։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, որը սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։