https://arm.sputniknews.ru/20240311/73246464.html
9-ամյա երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում․Հովհաննիսյան
9-ամյա երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում․Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Հայաստանում 9 տարեկան տղա է մահացել։ Արարատի մարզի բնակչի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում, Sputnik Արմենիային հայտնել է «Սուրբ Աստվածամայր»... 11.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-11T17:31+0400
2024-03-11T17:31+0400
2024-03-11T17:40+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73246332_0:3:1036:586_1920x0_80_0_0_d407c850aba93adcf91afe72435473e1.jpg
9-ամյա երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում․Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Հայաստանում 9 տարեկան տղա է մահացել։ Արարատի մարզի բնակչի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում, Sputnik Արմենիային հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը։
«Առողջության իրավունք» իրավապաշտպան հ/կ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով երեխա է մահացել։
«Երեխան վարակված է եղել ջրծաղիկով, գտնվել է տանը։ Փորացավ է ունեցել, դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ ամբուլատոր օգնություն են ցույց տվել, ցավազրկող նոշպա են ներարկել, որից հետո երեխային տուն են ուղարկել։ Փորացավը շարունակվել է, որից հետո կրկին դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ հերթապահ բժիշկները պայմանավորվել են Երևանի մեկ այլ հիվանդանոցի հետ` երեխային այնտեղ տեղափոխելու, ախտորոշումը ճշտելու համար»,-մանրամասնել է ասաց Հովհաննիսյանը։
Ըստ բժշկական կենտրոնի փոխտնօրենի՝ Արարատից շտապօգնության մեքենայով Երևան հասնելու ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, և սրտի կանգ է գրանցվել։
«Ուղեկցող ռեանիմատոլոգը վերակենդանացման միջոցառումներ է ձեռնարկել, և քանի որ ամենամոտ բուժհաստատությունը եղել է «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ն, երեխային տեղափոխել են այդտեղ։«Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում շարունակվել են վերակենդանացման միջոցառումները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և երեխան մահացել է»,-մանրամասնել է Հովհաննիսյանը։
Թե ինչն է իրականում եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
Հայաստանում 9 տարեկան տղա է մահացել։ Արարատի մարզի բնակչի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում, Sputnik Արմենիային հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանը։«Առողջության իրավունք» իրավապաշտպան հ/կ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում «ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն» ախտորոշումով երեխա է մահացել։«Երեխան վարակված է եղել ջրծաղիկով, գտնվել է տանը։ Փորացավ է ունեցել, դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ ամբուլատոր օգնություն են ցույց տվել, ցավազրկող նոշպա են ներարկել, որից հետո երեխային տուն են ուղարկել։ Փորացավը շարունակվել է, որից հետո կրկին դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ հերթապահ բժիշկները պայմանավորվել են Երևանի մեկ այլ հիվանդանոցի հետ` երեխային այնտեղ տեղափոխելու, ախտորոշումը ճշտելու համար»,-մանրամասնել է ասաց Հովհաննիսյանը։Ըստ բժշկական կենտրոնի փոխտնօրենի՝ Արարատից շտապօգնության մեքենայով Երևան հասնելու ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, և սրտի կանգ է գրանցվել։«Ուղեկցող ռեանիմատոլոգը վերակենդանացման միջոցառումներ է ձեռնարկել, և քանի որ ամենամոտ բուժհաստատությունը եղել է «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ն, երեխային տեղափոխել են այդտեղ։«Սուրբ Աստվածամայր» բ/կ-ում շարունակվել են վերակենդանացման միջոցառումները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և երեխան մահացել է»,-մանրամասնել է Հովհաննիսյանը։Թե ինչն է իրականում եղել երեխայի մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0b/73246332_126:0:910:588_1920x0_80_0_0_1f8c69ec6b63bb4c485ad8c7570a9332.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио