00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վա՜յ, ինչ հետաքրքիր կմախք է»․ ինչպես Հասմիկը թաղման ծեսից հասավ հնամարդաբանության

© Photo : provided by Hasmik SimonyanՄարդու կմախք
Մարդու կմախք - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2024
Բաժանորդագրվել
Այսօր Հայաստանում մատների վրա հաշված հնամարդաբաններ կան, ու դրա գլխավոր պատճառներից մեկը համապատասխան կրթության բացակայությունն է․ չկա մի բուհ, որտեղ կոնկրետ նեղ մասնագետներ կպատրաստեն։
Ինչպես կարելի է մի քանի հազար տարեկան ոսկորից պատկերացում կազմել՝ ինչպես է ապրել մարդը, ինչից է մահացել, ինչ սեռի ու տարիքի է եղել․ սա հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի աշխատանքն է։ Հասմիկի ճանապարհը դեպի այս խորհրդավոր ու հետաքրքիր աշխարհ սկսվեց 14 տարի առաջ` Սոթքում բացված դամբարանից գտնված մարդաբանական նյութերի ուսումնասիրությամբ։
ԵՊՀ մագիստրատուրայում «հնագիտությունն» ընտրած Հասմիկն ուսումնասիրում էր թաղման ծեսը, այդտեղից ծնվեց հետաքրքրությունը՝ ովքեր են այդ մարդիկ՝ ծեսի «հերոսները»։
© Sputnik / Asatur Yesayants Հասմիկ Սիմոնյան
Палеонтолог Асмик Симонян - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Հասմիկ Սիմոնյան
«Էմոցիաները միշտ տարբեր են, ամեն դամբարան իր հետաքրքրությունն ունի։ Հնագիտությունն այդպիսին է, երբեք չգիտես՝ գնաս պեղումների, ինչ է լինելու։ Տեղեր կան՝ չեմ կարողանում զսպել էմոցիաներս, ասում եմ՝ վայ, էս ինչ հետաքրքիր կմախք է, մյուս գործընկերներս խոսքերիս գիտական տեսանկյունից հումորով են վերաբերվում։ Ինչքան շատ են բացվում մարդաբանական այդ նյութերը, այնքան ավելի շատ հնարավորություններ ունենք ուսումնասիրելու հին հասարակությունները։ Մենք ցույց ենք տալիս գտնված հին իրեր, գեղեցիկ ոսկյա զարդեր, հետաքրքիր է՝ ովքեր են եղել դրանք ստեղծողները»,- ասում է Հասմիկը։
© Photo : provided by Hasmik SimonyanՊեղումների ժամանակ հայտնաբերված մարդաբանական նյութեր
Во время раскопок археологи обнаружили антропологические материалы - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Պեղումների ժամանակ հայտնաբերված մարդաբանական նյութեր
Շատ կարևոր է ոչ միայն հայտնաբերված նյութի ուսումնասիրությունը, այլև ճիշտ պահպանումը։ Հետազոտելու մեթոդներն անընդհատ փոխվում ու զարգանում են, վաղը, հնարավոր է, այնպիսի տեխնոլոգիաներ լինեն մարդաբանական նյութի ուսումնասիրության համար, որ ավելի շատ բացահայտումներ անելու հնարավորություններ տան, քան այսօր է։
© Photo : provided by Hasmik SimonyanՊեղումների ժամանակ հայտնաբերված մարդաբանական նյութեր
Во время раскопок археологи обнаружили антропологические материалы - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Պեղումների ժամանակ հայտնաբերված մարդաբանական նյութեր
«Քո վերաբերմունքն էլ է կարևոր։ Պիտի հասկանաս, որ քո դիմաց ոսկորներ են, ժամանակին անհատ է եղել, դրա համար պետք է հարգանքով մոտենաս»,- նշում է Հասմիկը։
Կմախքները շատ բան կարող են պատմել՝ ինչպես է ապրել մարդը, ինչով է սնվել, ինչ տրավմաներ է ստացել, բարեկեցիկ կյանք է ունեցել, թե ոչ։ Հասմիկը ցույց է տալիս Ներքին Գետաշենում պեղումների ժամանակ տարիներ առաջ գտնված գանգոսկրերը, բացատրում՝ ինչից կարելի է իմանալ՝ կնոջ, թե տղամարդու գանգոսկրի հետ գործ ունես։
© Sputnik / Asatur Yesayants Մարդու գանգ և ոսկորներ
Части скелетов людей, живших на нашей территории тысячи лет назад, в ГНКО по охране исторической среды - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Մարդու գանգ և ոսկորներ
Օրինակ, կանանց ճակատոսկրն ավելի հարթ է, քան տղամարդկանցը, որոնց դեպքում այն ավելի արտահայտված է։ Որոշ դեպքերում ոսկորները նաև մարդկանց ունեցած հիվանդությունների մասին են ինֆորմացիա տալիս։
© Sputnik / Asatur Yesayants Մարդու ոսկորներ
Части скелетов людей, живших на нашей территории тысячи лет назад, в ГНКО по охране исторической среды - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Մարդու ոսկորներ
««Քանագեղի» (Կարմիրգյուղի) պեղումների ժամանակ 2022թ–ին գտնվեց գանգ, որի վրա հայտնաբերել էինք տրապանացիա։ Դա ժամանակին գանգի վրա արվող վիրահատություն էր, որի ժամանակ հեռացվում էր գանգի ոսկորների որոշակի հատվածը։ Դա, օրինակ, կարող էր արվել տրավմայի հետևանքով, կան տվյալներ նաև, որ ներգանգային բարձր ճնշման պարագայում հին ժամանակների բժիշկները կարող էին նման բան արած լինել։ Այսինքն՝ հին հասարակություններում եղել են հստակ պատկերացումներ բժշկության մասին, որովհետև այդ վիրահատության արդյունքում մարդը ողջ էր մնացել, դրանից շատ հետո էր մահացել»,- ասում է Հասմիկը։
Բաց դաշտում՝ արևի տակ, հող ու փոշու մեջ օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ աշխատելը հեշտ չէ, բայց դժվար էլ չէ, եթե սիրում ես աշխատանքդ։ Հայաստանում պեղումների մասնակցելուց բացի Հասմիկին հաճախ նաև արտերկիր են հրավիրում։ Սաուդյան Արաբիայից օրեր առաջ է վերադարձել, մի քանի օրից նորից կմեկնի։
© Photo : provided by Hasmik SimonyanՀնագիտական պեղումներ
Археологические раскопки - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Հնագիտական պեղումներ
«Պետք է այնպիսի մասնագիտություն ընտրել, որ առավոտյան արթնանաս և ցանկանաս գնալ աշխատանքի։ Ես երջանիկ ու հաջողակ եմ»,–ասում է։
Այսօր Հայաստանում ընդամենը երեք հնամարդաբան կա, երեքն էլ կին են։ Ինչո՞ւ են մասնագետները քիչ։ Պատճառներից մեկը, Հասմիկի կարծիքով, կրթության որակի բացն է. համալսարանում առաձին մասնագետներ չեն պատրաստվում։ Այսօր մեր երկրում աշխատող հնամարդաբանները բոլորն էլ կրթություն են ստացել արտերկրում։
© Photo : provided by Hasmik SimonyanՀնագիտական պեղումներ
Во время раскопок археологи обнаружили антропологические материалы - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Հնագիտական պեղումներ
Հասմիկը հույս ունի, սակայն, որ մի օր սա մեր բուհերում մասնագիտական առանձին ուղղություն կդառնա, այս հետաքրքիր աշխարհ ոտք դնելու ցանկություն ունեցողներն էլ ավելի շատ կլինեն։
© Photo : provided by Hasmik SimonyanՀնագիտական պեղումներ
Археологические раскопки - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Հնագիտական պեղումներ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ում հետաքրքիր ծրագիր են սկսել, իսկ առհասարակ հնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար այցելում են տարբեր դպրոցներ, ներկայացնում իրենց աշխատանքի գրավչությունը։ Ասում է` շատերն են հետաքրքրվում, ցանկություն հայտնում նաև պեղումների ականատեսը դառնալ։ Հասմիկը չգիտի՝ հետագայում նրանցից քանիսն այս մասնագիտությունը կընտրեն, բայց հետաքրքրության աճն արդեն իսկ ոգևորող է նրա համար։
© Photo : provided by Hasmik Simonyan

Հնագիտական պեղումներ

Հնագիտական պեղումներ - Sputnik Արմենիա
1/2

Հնագիտական պեղումներ

© Photo : provided by Hasmik Simonyan

Հնագիտական պեղումներ

Հնագիտական պեղումներ - Sputnik Արմենիա
2/2

Հնագիտական պեղումներ

1/2

Հնագիտական պեղումներ

2/2

Հնագիտական պեղումներ

Լրահոս
0