00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ ասաց, որ զոդելը միայն տղամարդու գործ է. Լուսինեն ու Անին կոտրում են կարծրատիպերը

Բաժանորդագրվել
Աղջիկների ծնողները սկզբում զարմացել են, բայց հետո սիրով ընդունել, որ իրենց 16–ամյա աղջիկները զոդման աշխատանքներում են ներգրավվելու։
Հայաստանում կարծրատիպ կա, որ զոդելը միայն տղամարդու գործ է, սակայն 16–ամյա Անին ու Լուսինեն սովորում են զոդել և մասնակցում են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի «Խորը ինժեներական ծրագրի» շրջանակում նախագծված առաջին ոչ կանխիկ վճարային սարքի (միայն քարտով աշխատող) ստեղծմանը։
Ամեն կիրակի աղջիկները Վանաձորից Երևան են հասնում ավտոտնակում զոդման աշխատանքներ կատարելու համար։
«Այստեղ աշխատում ենք վենդինգ ապարատի վրա, կարկասն արդեն պատրաստել ենք, հիմա ներկում ենք և դետալներն ենք ամրացնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է 16–ամյա Լուսինե Սիմիկյանը։
Նրա խոսքով` հենց առաջին անգամից ստացվել է զոդելը, վստահեցնում է` այնքան էլ բարդ աշխատանք չէ, որքան կողքից կարող է թվալ։
«Երբ կողքից իմանում են, որ զոդել գիտեմ, շատ են զարմանում, ու բոլորը հետաքրքրվում են, թե ոնց եմ սովորել»,– ասում է Լուսինեն։
Կարծրատիպերը չեն խանգարել, որ ծնողները ողջունեն աղջիկների ցանկությունը։
16–ամյա Անի Հարությունյանը պատմում է, որ ընտանիքը միշտ աջակցում է իրեն կարևոր որոշումներ կայացնելու հարցում։ Անիի համար կարևոր որոշում է եղել «Խորը ինժեներական ծրագրին» մասնակցելը։
Պատերազմը ցույց տվեց, որ տեխնոլոգիաների դար է. գյումրեցի դեռահասների ստեղծած պրոդուկտները
«Իմ ընտանիքը շատ ջերմ է այս ամենին նայում, ու կարծում եմ` ոչ մի վատ բան չկա դրա մեջ, որ աղջիկները նման աշխատանքներ են կատարում։ Սեռային խտրականություն մեր տանը չի գործում»,–ասում է նա։
Ծրագրին մասնակցելուց Անին ցանկացել է բժիշկ դառնալ, բայց այժմ մտածում է ծրագրավորող կամ նման նախագծերի մոդելավորող լինելու ուղղությամբ։
Աղջիկները մեծ ոգևորվածությամբ ու սիրով են կատարում իրենց վստահված աշխատանքը։
Զոդման հմտությունները ՀՀ զինված ուժերի նախկին սպա, ինժեներ Սամվել Կարապետյանն է սովորեցնում նրանց։
Վարպետը շատ գոհ է աղջիկների աշխատանքից, ասում է՝ ամենամանր դետալները զոդելու գործը հենց նրանց է վստահում։
«Նոր էին սկսել այստեղ աշխատել, ինձ հարցրին` ինչպես եմ գնահատում ես ասեցի` բոլորիդ 10 եմ նշանակում։ Երեխեքից մեկը մոտեցավ, ասեց` ես վատ եմ արել, բայց ինձ էլ եք 10 նշանակել, ինքը լավ է արել, իրեն էլ եք 10 նշանակել։ Ասեցի` դու արդեն քո գնահատականը տվել ես։ Դա իմ համար ավելի կարևոր էր։ Ասեցի` բեր քո հետ աշխատենք, ու դու իրենից լավ կանես»,– պատմում է Սամվել Կարապետյանը։
Նա շատ ուրախ է, որ իր թիմով, որտեղ բոլորը դեռահասներ են, նոր սարք են ստեղծում, որը լուրջ առավելություն ունի` հնարավոր է օնլայն ռեժիմով հետևել, թե ապարատում ինչ ապրանքների պակաս կա, և պարտադիր չէ ամեն օր ստուգայցեր կատարել, ինչպես օրինակ սուրճի ապարատի դեպքում։ Հաջորդ փուլում պետք է միացնեն ապարատի էլեկտրոնիկան։
Սամվելի խոսքով` սկզբում դիմել է մասնագետի, որ իրենց օգնի, բայց հետո թիմով որոշել են, որ դա իրենք էլ կարող են անել։
Առաջին վճարային ապարատը պատրաստելուց հետո թիմը կանցնի հաջորդներին, արդեն ավելի մեծ փորձառությամբ։ Անին ու Լուսինեն կշարունակեն աշխատել նաև մյուս վճարային ապարատների ստեղծման վրա։
Գյումրեցի աղջիկները ստեղծել են «Սասնա Ծռեր» համակարգչային խաղը
Լրահոս
0