00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրոյդ. Ամենամեծ հարցը, որին մինչև հիմա չեմ կարողացել պատասխանել, սա է՝ ի՞նչ է ուզում կինը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2024
Բաժանորդագրվել
Կինն ու տղամարդը երկու աշխարհ են, երկու բևեռ, ինչպես հողն ու անձրևը, գիշերն ու ցերեկը, նյութականն ու ոգեղենը։
Մեր օրերի ամենազարմանալի պարադոքսներից մեկը սա է՝ հենց այն ժամանակ, երբ, կարծես թե հաջողությամբ պսակվեց կանանց հավասարության համար պայքարը, գիտնականները պարզեցին, որ կինը տղամարդուց բոլորովին տարբեր է, և երկուսին միավորում է ընդամենը մի բան՝ թե′ կինը, թե′ տղամարդը այս մոլորակում են ապրում։ Ուրիշ ընդհանուր բան չկա։ Նույնիսկ վերարկուն հագնելիս տղամարդը աջ ձեռքից է սկսում, կինը՝ ձախից։ Դա ուղեղի առանձնահատկություններից է գալիս։ Հո գաղտնի՞ք չէ, որ մեր՝ տղամարդկանց, ուղեղն ավելի մեծ է, քան ձերը, սիրելի′ կանայք։ Բայց ընդունում ենք՝ դա ոչինչ չի նշանակում, որովհետև, օրինակ, կետի ուղեղը մարդկայինից մի քանի անգամ ավելի մեծ է, սակայն այդ կաթնասունը իսկի Նյուտոնի երրորդ օրենքն էլ չգիտի։
Ջեֆ Բեզոսի տարին. աշխարհի ամենահարուստ մարդու հաջողության գաղտնիքը
Դուք, ավելի լավ է՝ Սթենֆորդի համալսարանի մասնագետներին լսեք, որոնք վերջերս ոչ միայն ապացուցել են, որ կանանց հիշողությունն է զարգացած և օտար լեզուներին տիրապետելու ունակությունը, իսկ տղամարդիկ հումորից և տեղանքում կողմնորոշվելուց են ուժեղ, այլև բացատրել են, թե ինչու է դա այդպես։ Անկեղծ խոստովանենք՝ մեր հումորի զգացումը կանանց շնորհիվ է զարգացել։ Ինչպե՞ս։ Սիրամարգի նման միշտ ձգտել ենք դուր գալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և գրավել նրանց ուշադրությունը։ Իսկ դրա լավագույն ձևը սրամտություններն են։ Այնինչ կինը, կներե′ք, իր հումորով չէ, որ պիտի գայթակղի մեզ։ Լիքը այլ գայթակղիչ գործոններ կան. չմանրամասնեմ։
Կինը իր հերթին պիտի անպայման լավ հիշողություն ունենա, որպեսզի առանց դժվարության մտաբերի, թե որտեղ է տղամարդը գիշերը պառկելուց առաջ դրել իր ակնոցը կամ գուլպաները։ Եվ ընդհանրապես հենց կիննն է միշտ պատասխանատու եղել ընտանիքի ներքին և արտաքին շփումների համար. դրա համար էլ լեզուներ է սովորել ու հմտացել այդ գործում։ Ավելին, եթե մենք նույնիսկ տիեզերքի խորքերում այլմոլորակայինների հայտնաբերենք, վստահ եմ՝ կինը հսկայական դեր կարող է խաղալ նաև մարդկության միջմոլորակային շփումների բնագավառում։ Դրանում ևս մեկ անգամ համոզվեցի, երբ տարիներ առաջ կարդացի մի ֆանտաստիկ պատմվածք։
Հեղինակին չեմ հիշում, երևի նրանից է, որ կին չեմ, բայց սյուժեն այսպիսին էր։ Մի աստղագետ հանկարծ ազդանշան է որսում, որը գալիս է հեռավոր գալակտիկայից։ Սկզբից շատ է ուրախանում, բայց հետո հաշվարկում է, որ այլմոլորակայիններն այնքան հեռու են, որ նրանց արձակած ազդանշանը Երկրին է հասնում միայն 20 տարի անց։ Ուրեմն երկու տասնամյակ էլ պահանջվելու է, որպեսզի իրենց մոլորակին հասնի մեր պատասխանը։ Այսինքն, 40 տարի կպահանջվի տեղեկություններ փոխանակելու համար։ Այս ամենը խոհանոցում պատմում է կնոջը, որը միանգամից զարմանում է.
«Բայց ինչո՞ւ պիտի 40 տարի սպասեք, ի՞նչ է, չես տեսել, թե ինչպես ենք մենք հեռախոսով զրուցում ընկերուհուս՝ Մոլլիի հետ, մենք երկուս էլ միաժամանակ ու անընդհատ խոսում ենք՝ առանց դադարի, ընթացքում ամեն մեկը մարսում է մյուսի ասածները։ Դուք էլ այդպես արեք, անընդհատ տեղեկություններ հաղորդեք միմյանց, չսպասելով պատասխանին»։
Հիմա հասկացա՞ք, թե որքան տարբեր մտածողություն ունեն տղամարդիկ և կանայք։ Այդ տարբերությունն, ի դեպ, շատ վառ կերպով արտահայտվում է նաև միմանց նկատմամբ վերաբերմունքում։
Ավստրիացի հայտնի գիտնական, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը, օրինակ, անկեղծորեն խոստովանել է. «Ամենամեծ հարցը, որին մինչև հիմա չեմ կարողացել պատասխանել, սա է՝ ի՞նչ է ուզում կինը»։
Իսկ հիմա տեսեք, թե ինչ է ասել մեր մասին Մերիլին Մոնրոն. «Բոլոր տղամարդիկ միատեսակ են, իսկ տարբեր դեմքեր ունեն միայն նրա համար, որ կանայք կարողանան նրանց զանազանել միմյանցից»։ Նման հեգնական խայթոցներին մենք էլ պատասխանում ենք շիկահերների մասին անեկդոտներ պատմելով՝ չգիտակցելով, որ մազերի բաց գույնը պայմանավորված է էստրոգեն կոչվող հորմոնների բարձր մակարդակով, իսկ այդ հորմոնները ընդգծում են կանացիությունը, որն էլ գրավում է տղամարդուն։ Մանավանդ՝ հայ տղամարդուն։ Համենայնդեպս երևի հենց այդպես են կարծում այն բազմաթիվ հայ կանայք, որոնք որոշել են շիկահեր դառնալ։
Ջոան Ռոուլինգ - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Շատ կուզեի մի օր հանդիպել Հարրի Փոթերին և ներողություն խնդրել նրանից. Ջոան Ռոուլինգ
Իսկ ընդհանուր առմամբ, նկատել է գերմանացի փիլիսոփա Էրիխ Ֆրոմը, կինն ու տղամարդը երկու աշխարհ են, երկու բևեռ, ինչպես հողն ու անձրևը, գիշերն ու ցերեկը, նյութականն ու ոգեղենը։ Եվ միմյանց նկատմամբ գերիշխելու բոլոր փորձերն անիմաստ են այն պարզ պատճառով, որ նույն գետի ափերից մեկը չի կարող իշխել մյուսի վրա։ Սա մանավանդ մեզ՝ տղամարդկանց է վերաբերում, քանզի, ինչպես ասել է իմաստուն մարդկանցից մեկը, կանանց հանդեպ իշխելու ընդամենը երկու եղանակ կա։ Բայց դրանցից ոչ մեկը մարդկությանը հայտնի չէ։ Շնորհավո′ր։
Լրահոս
0