00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շատ կուզեի մի օր հանդիպել Հարրի Փոթերին և ներողություն խնդրել նրանից. Ջոան Ռոուլինգ

© AP Photo / KIRSTY WIGGLESWORTHՋոան Ռոուլինգ
Ջոան Ռոուլինգ - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Բաժանորդագրվել
Փետրվարի 19-ին սովորաբար շատ ենք խոսում գրքերից, բայց գրեթե ոչինչ չենք ասում այն մասին, թե ինչպես են դրանք ծնվել։ Այնինչ, միշտ համոզված եմ եղել, որ երբ հերթական անգամ վեճի ենք բռնվում այն հարցի շուրջ, թե ով է մեր ժամանակի հերոսը, երբեք չպիտի մոռանանք հայաստանցի գրողին։
Հո իզուր չէ՞ ամերիկացի գրող Էրվին Քոբը փաստել. «Եթե գրողները խելք ունենային, կյանքում գրող չէին դառնա»։ Եվ սա ասված է ընդհանրապես աշխարհի գրողների մասին։ Բա խեղճ հայաստանցի գրողն ի՞նչ ասի։
Պատկերացրեք՝ ամիսներով, նույնիսկ տարիներով աշխատում եք մի ստեղծագործության վրա, մի կերպ բավարար փող ու լեզու եք գտնում՝ համոզելով կամակոր հրատարակչին տպագրել ձեր վեպը, որը լույս է տեսնում հիմնականում մի քանի հարյուր օրինակ տպաքանակով, հետո ինքներդ էլ շալակում եք ձեր գրքերն ու բաժանում խանութներում, որոնց աշխատողների անհաղորդ դեմքերն ակնհայտորեն հուշում են, որ այդ մի քանի հարյուր օրինակն էլ չի վաճառվելու։ Եվ ի՞նչ եք ստանում այդ ամենի դիմաց։ Ծիծաղելի մի գումար, որով մի կարգին գինեձոն էլ հնարավոր չէ կազմակերպել։ Էնպես որ, ավելի լավ է` հետևեք Լև Տոլստոյի խորհրդին. «Եթե կարող ես չգրել, մի′ գրիր»։
Ջոան Ռոուլինգ. «Շատ կուզեի մի օր հանդիպել Հարրի Փոթերին եւ ներողություն խնդրել նրանից»
Ջոան Ռոուլինգը չէր կարող չգրել։ Հոր ու մոր համար նա իսկական հիասթափություն և պատիժ էր։ Նրանք երազում էին տղա ունենալ, բայց ծնվեց աղջիկ։ Նրանք հույս ունեին, որ նա գոնե բարձրագույն կրթություն կստանա ու հեռանկարային աշխատանք կճարի, իսկ նա կտրվեց Օքսֆորդի համալսարանի ընդունելության քննություններից, աշխատանքի անցավ ինչ-որ ոչ կառավարական կազմակերպությունում, որտեղ քարտուղարուհու ցածր վարձատրվող պաշտոնն ընդամենը մի առավելություն ուներ. կարող էր օգտվել համակարգչից։
Բայց դա էլ երկար չտևեց, Ռոուլինգը ձեռք բերեց «աշխարհի ամենավատ քարտուղարուհու» համբավ և հեռացվեց։ Մնում էր վերադառնալ տուն և խոստովանել. «Մայրի′կ, դու ճիշտ էիր, ես անհաջողակ եմ և երբեք գրող չեմ դառնա»։
Նա նստեց մերձքաղաքային գնացք ու ստացավ վերջին հարվածը՝ մեքենավարը հայտարարեց. «Տեխնիկական պատճառներով գնացքը կայարանից կմեկնի 4 ժամ ուշացումով»։
Այն ժամանակ Ջոան Ռոուլինգը դեռ չգիտեր, որ այդ չորսժամյա ուշացումն իր աստեղային ժամն էր։ Որովհետև հենց այնտեղ՝ ցուրտ վագոնում, նա առաջին անգամ շատ հստակ պատկերացրեց իր ակնոցավոր հերոսին՝ կանաչ աչքերով հրաշագործ տղային։ Նույն երեկոյան նա սկսեց գրել Հարրի Փոթերի մասին առաջին պատմությունը։
Մոնա Լիզայի համբավի գաղտնիքը. առեղծվածային ժպի՞տ, թե՞ հայրենասիրական առևանգում
Տարիներ անց Ռոուլինգը կխոստովանի. «Շատ կուզեի գոնե մի օր անցկացնել Հարրի Փոթերի հետ։ Ես նրան ճաշի կհրավիրեի և ներողություն կխնդրեի այն ամենի համար, ինչի միջով ստիպեցի նրան անցնել»։
Վեպն ավարտվեց միայն 6 տարի անց։ Ինչեր ասես, որ չտեսավ հեղինակն այդ վեց տարիների ընթացքում։ Հասցրեց գնալ Պորտուգալիա և ամուսնանալ չափազանց խանդոտ մի լրագրողի հետ, որը չէր աշխատում, բայց ամեն օր ստուգում էր նրա պայուսակը, վիրավորում և նույնիսկ ձեռք բարձրացնում նրա վրա։ Չդիմացավ, թողեց ամուսնուն ու վերադարձավ Անգլիա, որտեղ նրան ապաստան տվեց քույրը։ Վիճակն այնքան անհույս էր, որ ուզում էր ինքնասպանություն գործել։
«Կյանքս աղետի վերածվեց։ Կարճատև ամուսնությունս ավարտվեց, մնացի մենակ՝ առանց աշխատանքի ու փողի, երեխան՝ գրկիս։ Ժամանակակից Անգլիայում ինձնից թշվառ էին, երևի, միայն անօթևանները։ Մորս մտավախությունը իրականություն դարձավ՝ շատ ավելի անհաջողակ էի, քան իմ ճանաչած մարդկանցից որևէ մեկը,-վերհիշում է Ջոան Ռոուլինգը՝ ավելացնելով,– այսքանը բավական չէր, որևէ մեկը չէր ուզում տպել գիրքս։ 12 հրատարակչություններում մերժում ստացա»։
Հիմա «happy end»-ը։ 1997 թվականին վերջապես մի աղոտ լույս առկայծեց։ Հրատարակչութուններից մեկը համաձայնեց տպագրել վեպը… ընդամենը 1000 օրինակով։ Հարցրեք հայաստանցի գրողներին` նրանց համար դա սովորական տպաքանակ է։ Բայց պատկերացրեք, թե ինչ է նշանակում 1000 օրինակը 65 միլիոնանոց Մեծ Բրիտանիայում։ Եվ, այնուամենայնիվ, գիրքը նկատեցին. Բրիտանիայում «Հարրի Փոթերը» ճանաչվեց տարվա լավագույն գիրք, իսկ Միացյալ Նահանգներում այդ ստեղծագործությունը տպագրելու համար աճուրդ կազմակերպվեց, որի հաղթողը հեղինակին վճարեց ավելի քան 100 հազար դոլար։
Ուկրաինացի գեղեցկուհու անհավանական արկածները Ճապոնիայում
«Happy end»-ը շարունակվում էր, Ջոան Ռոուլինգն ամեն տարի նոր գիրք էր հրատարակում Հարրի Փոթերի մասին։ Վերջին մասը գրախանութներում վաճառվեց ֆանտաստիկ արագությամբ. մեկ րոպեում գնվում էր 7 հազար օրինակ։ Եվ Ռոուլինգը դարձավ աշխարհում առաջին գրողը, որը կարողացավ մեկ միլիարդ դոլար աշխատել։
«Ամենից շատ ափսոսում եմ, որ մայրս կյանքից հեռացավ ու այդպես էլ չտեսավ, որ գրող եմ դարձել»,- խոստովանել է Ռոուլինգը։
Եվ էլի մի խոստովանություն. «Մի անգամ ինձ փողոցում մի երիտասարդ կին մոտեցավ։ 20 տարեկան կլիներ։ Ու ասաց՝ դուք իմ մանկությունն եք։ Դրանից հաճելի բան կյանքումս չեմ լսել»։
Ինչպես տեսնում եք, միայն գրքերի հերոսները չեն, որ ապրում են այնպիսի կյանքով, որը լի է փորձություններով, բայց «happy end»-ով է ավարտվում։ Երբեմն ոչ պակաս դրամատիկ է լինում նաև գրքերի հեղինակների կյանքը։ Իսկ գուցե նույնը կարելի է ասել նաև գիրք նվիրողների՞ մասին։ Համենայն դեպս, փորձե′ք, փետրվարի 19-ը ամենահարմար օրն է։
«Նամակ կապեմ քո վզին, տար Անժելա Դևիսին». ամերիկացի կոմունիստ կնոջ ճակատագիրը
Լրահոս
0