00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով և ինչպես է ներկայացնելու եկամուտների հայտարարագրերը 2024 թ-ին. պարզաբանում

© Sputnik / Andranik GhazaryanПользователь приложения AmeriaBank-а
Пользователь приложения AmeriaBank-а - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Բաժանորդագրվել
Մինչև 2024 թվականի մայիսի 1-ը 2023 թվականի համար պետք է հաշվետվություն ներկայացնի մոտ 120 հազար մարդ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. 2024 թվականի համար հարկային հայտարարագրեր պետք է հանձնի մոտ 120 հազար մարդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակից Լուսինե Այվազյանը։
Մինչև 2024 թվականի մայիսի 1-ը 2023 թվականի համար պետք է հաշվետու լինեն պետական և համայնքային աշխատակազմում աշխատող ՀՀ ռեզիդենտները, ավելի քան 1 մլրդ դրամ հասույթ գրանցած ընկերությունների մասնակիցները (բաժնետերերը), ինչպես նաև 20 մլն դրամ և ավելի փոխառություններ (ոչ վարկեր) ստացած քաղաքացիները։
Հայտարարագիր ներկայացնելու համար պետք է ինքնանույնականացվել էլեկտրոնային եղանակով: Դա կարելի է անել տարբեր ձևերով. մուտք գործել «Ես եմ» էլեկտրոնային նույնականացման ազգային համակարգ կամ անձնական հաշիվ բացել Պետեկամուտների կոմիտեի կայքում։
Կարելի է գրանցվել նաև նույնականացման քարտով (եթե այն չիպով է) և կարդացող սարքով, ինչպես նաև sim-քարտով։ Երկրորդ դեպքում անհրաժեշտ է այցելել ցանկացած բջջային օպերատորի սպասարկման գրասենյակ:
Հարկային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգերը հասանելի կլինեն բջջային հավելվածի և վեբ-տարբերակի տեսքով (կայքի միջոցով): Այվազյանը հիշեցրեց, որ հայտարարագրերի մեծ մասը ավտոմատ են գեներացվելու՝ կոմիտեի տվյալների բազաների հիման վրա, և օգտատիրոջը մնում է միայն հաստատել այդ տվյալները կամ ճշգրտել դրանք:
Նա հիշեցրել է, որ առանց նույնականացման հնարավոր չի լինի էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել, իսկ քաղաքացիների նշված խումբը պետք է դա անի մինչև մայիսի 1-ը։
Հարկերի վերադարձը նախատեսվում է100 հազար դրամի սահմաններում՝ որպես կրթության և առողջապահության ծախսերի փոխհատուցում։ Կրթության ծախսերի գծով կարելի է ստանալ առավելագույնը 100 հազար դրամի փոխհատուցում, առողջապահության գծով՝ առավելագույնը 50 հազար դրամի փոխհատուցում, բայց երկու ուղղություններով միասին՝ ոչ ավելի, քան 100 հազարը (այսինքն՝ առողջապահության գծով 50 հազար ստանալու դեպքում կրթության գծով կարելի է ստանալ 50 հազարից ոչ ավելի)։
Այս կապակցությամբ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության վարչության ներկայացուցիչ Աշոտ Սեմերջյանը հստակեցրեց, որ բժշկական ծախսերից փոխհատուցման ենթակա են լինելու միայն պետծառայողների սոցփաթեթի շրջանակներում կատարված ծախսերը և միայն ընտանիքի անդամների համար կատարված ծախսերի մասով:
Հարկային վարկ ստանալու համար հարկավոր է դիմել այն կազմակերպությանը (համալսարան, հիվանդանոց և այլն), որտեղ կատարվել է վճարումը: Կազմակերպությունը համապատասխան հաշիվ դուրս կգրի և e-invoicing էլեկտրոնային ինվոյսների համակարգի միջոցով կուղարկի հարկային ծառայություն (այսինքն՝ քաղաքացուց այլևս որևէ գործողություն չի պահանջվի):
Սեմերջյանը նաև հիշեցրեց, որ 2025 թվականից սկսած 2024 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր վարձու աշխատողները (այդ թվում՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները), իսկ 2026 թվականից սկսած՝ ՀՀ ռեզիդենտ բոլոր չափահաս անձինք (ներառյալ թոշակառուները, ինչպես նաև օտարերկրյա ռեզիդենտ քաղաքացիները):
Լրահոս
0