https://arm.sputniknews.ru/20240307/qnnichnery-patkeracum-chunen-mrcujtajin-gvortsyntacic-qervobjani-pastaban-73122806.html
Քննիչները պատկերացում չունեն մրցութային գործընթացից. Քերոբյանի փաստաբան
Քննիչները պատկերացում չունեն մրցութային գործընթացից. Քերոբյանի փաստաբան
Sputnik Արմենիա
Եգորյանի համար նաև զարմանալի է, որ նախաքնության մարմինը գրեթե հարցեր չունի Վահան Քերոբյանին։ 07.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-07T11:44+0400
2024-03-07T11:44+0400
2024-03-07T15:39+0400
վահան քերոբյան
փաստաբան
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/07/73120470_0:36:1600:937_1920x0_80_0_0_e4d8f8fe3d7d2d0566d9738b5e6ebbfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն սկանդալի գործով նախաքնության մարմնի ու դատախազական հսկողության վելուծական մոտեցումը նախաքննության ընթացքում գրեթե մոտ է զրոյի։ Այս մասին այսօր հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը։Նա համոզված է, որ այն, ինչ ասում է նախաքննական մարմինը, քննիչների համոզմունքն է, կարծիքն է` որևէ էական փաստական հիմքով չհիմնավորված։Եգորյանի համար նաև զարմանալի է, որ նախաքննական մարմինը գրեթե հարցեր չունի Վահան Քերոբյանին, սա ըստ նրա՝ ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք շահագրգռված չեն գործը բազմակողմանի քննելու։Բացի այդ, ըստ փաստաբանի, քննիչները պատկերացում չունեն նաև պետության կողմից իրականացվող մրցութային գործընթացից. դա են վկայում նրանց հայտարարությունները։«Նախաքնության մարմինը ասում է, որ գնում է կատարվել մի ընկերությունից, որը 3 անգամ ավել գին է սահմանել։ Բայց այստեղ որոշիչը միայն գինը չէ։ Օրինակ ինչ-որ բան, երբ մենք ուզում ենք գնել, կարևորում ենք նաև ապրանքի որակը։ Այս դեպքում պետությունը գնի և որակի համադրությամբ ընտրություն է կատարել, ինչը նորմալ է»,– նշեց փաստաբանըՏիգրան Եգորյանը հավելեց, որ նախաքննական մարմնի մեկնաբանությունը չի բխում գործում եղած փաստերից։Ինչ վերաբերում է գործում քաղաքական ենթատեքստի հանականությանն ու Վահան Քերոբյանի ձերբակալության գործում Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, ապա փաստաբանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ ոչ մի բան չի կարող ասել, որովհետեև տեղեկատվություն չունի։ Փաստաբանը սակայն հավելեց, որ Վահան Քերոբյանի հետապնդման նպատակները այլ են, քան կոնվենցիայով, սահմանադրությամբ ու օրենսդրությամբ սահմանված նպատակները։ 7 անձ է ձերբակալվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության խուզարկությունից հետոԼրագրողի ճշտող հարցին` այսինքն քաղաքակա՞ն է հետապնդումը, Եգորյանը պատասխանեց. «Դուք ասացիք, ես բացատրեցի՝ մենք ինչպես ենք տեսնում իրերի դրությունը»։Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրաժարականի մասին հայտարարեց փետրվարի 14-ին՝ նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/07/73120470_176:0:1600:1068_1920x0_80_0_0_cc3e4f7478857145b1400956b397a35b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, փաստաբան, էկոնոմիկայի նախարարություն
վահան քերոբյան, փաստաբան, էկոնոմիկայի նախարարություն
Քննիչները պատկերացում չունեն մրցութային գործընթացից. Քերոբյանի փաստաբան
11:44 07.03.2024 (Թարմացված է: 15:39 07.03.2024) Եգորյանի համար նաև զարմանալի է, որ նախաքնության մարմինը գրեթե հարցեր չունի Վահան Քերոբյանին։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոռուպցիոն սկանդալի գործով նախաքնության մարմնի ու դատախազական հսկողության վելուծական մոտեցումը նախաքննության ընթացքում գրեթե մոտ է զրոյի։ Այս մասին այսօր հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա համոզված է, որ այն, ինչ ասում է նախաքննական մարմինը, քննիչների համոզմունքն է, կարծիքն է` որևէ էական փաստական հիմքով չհիմնավորված։
«Սա, մեղմ ասած, նախաքննություն չէ, սա կարծես միաբանության կողմից համոզմունքների քարոզ լինի, ուղղակի այն արտահայտվում է ինչ-որ թղթերի միջոցով»,– ասաց նա։
Եգորյանի համար նաև զարմանալի է, որ նախաքննական մարմինը գրեթե հարցեր չունի Վահան Քերոբյանին, սա ըստ նրա՝ ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք շահագրգռված չեն գործը բազմակողմանի քննելու։
Բացի այդ, ըստ փաստաբանի, քննիչները պատկերացում չունեն նաև պետության կողմից իրականացվող մրցութային գործընթացից. դա են վկայում նրանց հայտարարությունները։
«Նախաքնության մարմինը ասում է, որ գնում է կատարվել մի ընկերությունից, որը 3 անգամ ավել գին է սահմանել։ Բայց այստեղ որոշիչը միայն գինը չէ։ Օրինակ ինչ-որ բան, երբ մենք ուզում ենք գնել, կարևորում ենք նաև ապրանքի որակը։ Այս դեպքում պետությունը գնի և որակի համադրությամբ ընտրություն է կատարել, ինչը նորմալ է»,– նշեց փաստաբանը
Տիգրան Եգորյանը հավելեց, որ նախաքննական մարմնի մեկնաբանությունը չի բխում գործում եղած փաստերից։
Ինչ վերաբերում է գործում քաղաքական ենթատեքստի հանականությանն ու Վահան Քերոբյանի ձերբակալության գործում Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը, ապա փաստաբանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ ոչ մի բան չի կարող ասել, որովհետեև տեղեկատվություն չունի։ Փաստաբանը սակայն հավելեց, որ Վահան Քերոբյանի հետապնդման նպատակները այլ են, քան կոնվենցիայով, սահմանադրությամբ ու օրենսդրությամբ սահմանված նպատակները։
Լրագրողի ճշտող հարցին` այսինքն քաղաքակա՞ն է հետապնդումը, Եգորյանը պատասխանեց. «Դուք ասացիք, ես բացատրեցի՝ մենք ինչպես ենք տեսնում իրերի դրությունը»։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը
հրաժարականի մասին հայտարարեց փետրվարի 14-ին՝ նախարարությունում
կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նա
մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։