https://arm.sputniknews.ru/20240307/hajtni-e-azhum-vov-kpvokharini-gevvorg-papvojanin-73138193.html
Հայտնի է` ԱԺ–ում ով կփոխարինի Գևորգ Պապոյանին
Հայտնի է` ԱԺ–ում ով կփոխարինի Գևորգ Պապոյանին
Sputnik Արմենիա
Դավիթ Կարապետյանը 33 տարեկան է։ 07.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-07T15:52+0400
2024-03-07T15:52+0400
2024-03-07T16:13+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
պատգամավոր
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2340/24/23402438_0:83:1600:983_1920x0_80_0_0_875140dd0d65ccfa5d8119bb4e78ddea.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ԿԸՀ–ի այսօրվա հերթական նիստի օրակարգում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ մարտի 4–ին ուղարկած արձանագրությունն է եղել, որի համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։Նշենք, որ Դավիթ Կարապետյանը ծնվել է 1991 թվականին Երևանում։ 2018 թ. հոկտեմբերից մինչև 2022 թ. հունվարը նա զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ 2022–2023 թթ. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում իրավախորհրդատու է եղել: 2023 թ. հուլիսին Դավիթ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:Հիշեցնենք` Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ազատվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ այդ պաշտոնում նշանակվի Գևորգ Պապոյանը։Փետրվարի 26-ին նա վայր դրեց պատգամավորական մանդատը, մարտի 5-ին նշանակվեց էկոնոմիկայի նախարար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2340/24/23402438_90:0:1510:1065_1920x0_80_0_0_12b7a8ea86fbc04d55179174540bbd3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, գևորգ պապոյան
հայաստան, աժ (ազգային ժողով), պատգամավոր, գևորգ պապոյան
Հայտնի է` ԱԺ–ում ով կփոխարինի Գևորգ Պապոյանին
15:52 07.03.2024 (Թարմացված է: 16:13 07.03.2024) Դավիթ Կարապետյանը 33 տարեկան է։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
ԿԸՀ–ի այսօրվա հերթական նիստի օրակարգում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ մարտի 4–ին ուղարկած արձանագրությունն է եղել, որի համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությամբ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Դավիթ Կարապետյանը ծնվել է 1991 թվականին Երևանում։ 2018 թ. հոկտեմբերից մինչև 2022 թ. հունվարը նա զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ 2022–2023 թթ. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում իրավախորհրդատու է եղել: 2023 թ. հուլիսին Դավիթ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
Հիշեցնենք` Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին
ազատվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ այդ պաշտոնում նշանակվի Գևորգ Պապոյանը։