00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամերիկյան նախընտրական իրականությունը «սուպերերեքշաբթիից» հետո. հայաստանյան զուգահեռներ

© Photo : Facebook / Screenshot / press office of the GOV of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Բաժանորդագրվել
Թույլ տվեք մի քանի զուգահեռ անցկացնել ամերիկյան և հայաստանյան իրականության միջև, թեև, շատ ճիշտ եք, բոլոր համեմատությունները կաղում են։
Ամերիկյան քաղաքական ողբերգություն։ Երեքշաբթի օրը 15 նահանգներում կայացած նախնական կուսակցական քվեարկություններից հետո պարզ դարձավ, որ ամեն ինչ արդեն կանխորոշված է. դեմոկրատների միակ թեկնածուն Ջո Բայդենն է, իսկ հանրապետականներինը՝ Դոնալդ Թրամփը։ Երկուսի նկատմամբ էլ ամերիկացիները շատ լուրջ վերապահումներ ունեն։ Հայաստանյան քաղաքական ողբերգություն։ Էությունը նույնն է՝ հայաստանցիների մի զգալի մասը, միգուցե նույնիսկ մեծամասնությունը բոլորովին դրականորեն չի տրամադրված իշխանությունների հանդեպ, բայց նաև ընդդիմադիր ճամբարում չի տեսնում այն ուժին կամ գործչին, որի հետ կարող է հույսեր կապել։
Էստեղ էլ հայ-ամերիկյան զուգահեռներն ակնհայտ են։ Դեմոկրատներն ի վերջո կարողացան համոզել իրենց կողմնակիցներին, որ գործող նախագահն իր բոլոր թերություններով հանդերձ այն միակ մարդն է, որը կարող է կրկին հաղթել Դոնալդ Թրամփին։ Թրամփին էլ հաջողվեց իր կուսակիցներին համոզել, որ ինքն է այն միակը, որն այս անգամ կջախջախի Բայդենին։
«Ասեք՝ կանենք» կարգախոսն անխափան գործում է. բայց ոչ թե Հայաստանում, այլ Շվեյցարիայում
Հայաստանում էդպես չի՞։ Իշխանական թիմում որևէ մեկն այսքան տարի իսկի փորձ էլ չի արել մրցակցել կուսակցության առաջնորդի հետ, միայն ջանադրաբար հիմնավորում են շեֆի բոլոր ասածների ճշմարտացիությունը և անհերքելիությունը։ Այսինքն, նա միակն է։ Ընդդիմության ճամբարում էլ այսքան ժամանակ ի հայտ չեկավ գեթ մի մարդ, որն «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելու փոխարեն ներկայացներ այս տխուր վիճակից երկիրը դուրս բերելու գոնե քիչ թե շատ իրատեսական ծրագիր։ Այսինքն, չե՞ս ընդունում այս իշխանությանը, ստիպված քվեարկիր այս միակ ընդդիմության օգտին։ Ուրիշը չկա′։
Ինչպե՞ս ձևավորվեց այս, մեղմ ասած, ոչ նորմալ իրավիճակն Ամերիկայում։ Սկզբից եկավ Թրամփը և շահարկեց հասարակությունում կուտակված բացասական լիցքը, որն առաջացրել էր ավանդական վերնախավը։ Ու հաղթեց։ Հետո եկավ Բայդենը և շահարկեց հասարակությունում կուտակված վախը անկառավարելի Թրամփի հանդեպ։ Ու հաղթեց։ Նույն գործընթացները տեղի ունեցան Հայաստանում, բայց այլ արդյունքով։
Սկզբից եկան թավշյա հեղափոխականները և շահարկեցին հասարակության ատելությունը գործող և նախկին իշխանությունների հանդեպ։ Ու հաղթեցին։ Ապա արցախյան պարտությունից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրոււթյուններում նախկինները շահարկեցին վախը նորերի նկատմամբ՝ զգուշացնելով, որ պատերազմական պարտությունը դեռ սկիզբն է, ավելի վատ է լինելու։ Բայց այնքան էինք ատում նախկիններին, որ անտեսեցինք նրանց զգուշացումը։ Ու կորցրինք Արցախը։ Հիմա շատ դժվար է ասել, արդյոք կպահեի՞նք Ղարաբաղը, եթե այլ կերպ քվեարկեինք 2021 թվականին։ Ուրիշ բան չի մնում, քան համաձայնել այսօրվա տաքսիստի հետ. «Ոչ մեկին էլ իրավունք չունենք մեղադրելու՝ ո′չ իշխանավորներին, ո′չ ընդդիմությանը, ո′չ էլ ռուսաստաններին ու եվրոպաներին, մենք ինքներս ենք ամեն ինչում մեղավոր»։
Շարունակե՞նք զուգահեռները։ Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ Հայաստանում վերջին տարիներին ստեղծված աննախադեպ մթնոլորտին, երբ մարդիկ պարզապես գժտվել են միմյանց հետ քաղաքական հայացքների ու նախասիրությունների տարբերության պատճառով։
Փամփուշտ չենք կարողանում արտադրել, բայց «գոլդ» համարանիշի համար 300 000 դոլար ենք վճարում
Մեկնաբանները պնդում են, թե այսօր՝ նախագահական ընտրություններից ուղիղ 8 ամիս առաջ, Միացյալ Նահանգներում էլ է ահագնանում անհանդուրժողականության մթնոլորտը, և կարելի է հաստատ կանխատեսել, որ երկու թեկնածուներն առաջիկայում շատ ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրելու միմյանց նկատմամբ, և գործը հասնելու է անձնական վիրավորանքներին և նույնիսկ հայհոյանքներին։ Այդ մթնոլորտում Թրամփն, իհարկե, իրեն կզգա ինչպես ձուկը ջրում։ Բայց արդյոք դա կաշխատի՞ իր օգտին՝ սա է հարցը։ Հայաստանյան փորձից եմ ասում։ Իհարկե, մեզ մոտ կան զգալի թվով մարդիկ, որոնք գերագույն հաճույք են ստանում ամենաբարձր մակարդակով լսելով «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» կամ «մատիկները մեկ-մեկ ջարդելու» խոստումները։ Բայց նաև կա հասարակության մի լայն շերտ, որը սկզբնական շրջանում լիովին աջակցում էր հեղափոխականներին, բայց այլևս երբեք ձայն չի տա նրանց՝ հենց նման արտահայտությունների ու պահվածքի պատճառով։
Փողոցով քայլող մարդիկ - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
2024 թվականի հայաստանցին. ինչպիսի՞ն է նա
Կարելի՞ է արդյոք պնդել, որ անցած «սուպերերեքշաբթիից» հետո, երբ հստակվեցին երկու կուսակցությունների միակ թեկնածուները, Ամերիկայում այլևս անակնկալներ հնարավոր չեն, և իսպառ անհետացել է նախընտրական ինտրիգը։ Իհարկե՝ ոչ։ Թրամփին դեռ չորս դատավարություններ են սպասում, որոնցից յուրաքանչյուրի մեղադրական դատավճիռը նրա հակառակորդները կփորձեն օգտագործել որպես հիմք՝ նախկին նախագահին նախընտրական մրցավազքից դուրս թողնելու համար։ Մյուս կողմից, եթե Իսրայելը շարունակի իր, մեղմ ասած, կոշտ գործողությունները Գազայում, արաբական ծագումով ընտրողները պարզապես չեն քվեարկի Բայդենի օգտին։
Այնպես որ, թույլ տվեք անցկացնել վերջին, միգուցե ամենակարևոր զուգահեռը։ Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ամերիկայում ճիշտ այնպես, ինչպես այսօր ոչ ոք, երևի, չի համարձակվի կանխատեսել, թե ինչպիսի վիճակում կհայտնվի առաջիկա ամիսներին Հայաստանը։
Լրահոս
0